Ստրոնցիում

քիմիական միացություն

Ստրոնցիում (լատին․՝ strontium), Sr, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 2-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 38, ատոմական զանգվածը՝ 87,62։ s տարր է։ Բնական ստրոնցիումը բաղկացած է 84Sr, 86Sr, 87Sr և 88Sr կայուն իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը (82,56 %) վերջինն է։ Ստրոնցիումը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է (կտրվում է դանակով)։ Առաջացնում է ալոտրոպային երեք ձևափոխություն՝ α, β, γ։

38Ռուբիդիում

ՍտրոնցիումԻտրիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
38Sr

փափուկ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՍտրոնցիում/ Strontium (Sr), Sr, 38
Խումբ, պարբերություն, բլոկ2, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
87,62(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 3d10 4s2 4p6
Ատոմի շառավիղ215 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ191 պմ
Իոնի շառավիղ(+2e) 112 պմ
Էլեկտրաբացասականություն0,95 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ−2,89
Օքսիդացման աստիճաններ2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 = [Kr] 5s2 կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1 042 Կ
Եռման ջերմաստիճան1657 Կ
Մոլյար ջերմունակություն26,79[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ33,7 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ6,080
Դեբայի ջերմաստիճան[3] 147 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (35,4) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
38
Ստրոնցիում
87,62
5s2

Պատմություն և անվան ծագում

Ստրոնցիումը հայտնաբերել է (1790) շոտլանդացի բժիշկ Ա․ Կրոֆորդը (1748-1795), շրջակայքում գտնվող միներալից նա անջատեց մինչ այդ անհայտ «հող» (SrO), որն անվանվեց սարոնցիան (միներալը՝ սարոնցիանիա)։

Ստրոնցիումն իր անունն ստացել է Շոտլանդիայում գտնվող Սթրոնշիան (անգլ.՝ Strontian) գյուղի անունից, որի մոտի կապարի հանքաքարերի մեջ առաջին անգամ 1764 թվականին հայտնաբերվել է[4]։

Մետաղական մաքուր ստրոնցիում առաջին անգամ ստացել է Հեմփրի Դևին 1808 թվականին։

Բնության մեջ

Ստրոնցիումը բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 3,4•10−2 % (տարածվածությամբ 12-րղ տարրն է)։ Ուղեկցում է կալցիումին, առաջացնում է մոտ 30 միներալ, որոնցից արտադրյունաբերական նշանակություն ունեն ցկեսաինը (SrSO4) և ստրոնցիանիտը՝ SrCO3։

Կոելստին

Ստրոնցիում միներալները՝

  • SrAl3(AsO4)SO4(OH)6 - կելկմմլիցի,
  • Sr2Al(CO3)F5 - ստենոնիտ,
  • SrAl2(CO3)2(OH)4•Н2О - ստրոնցիոդրեսերիտ,
  • SrAl3(PO4)2(OH)5•Н2О - գոյասիտ,
  • Sr2Al(PO4)2OH - գուդկենիտ,
  • SrAl3(PO4)SO4(OH)6 - սվանբերգիտ,
  • Sr(AlSiO4)2 - սլոսոնիտ,
  • Sr(AlSi3O8)2•5Н2О - բյուստերիտ,
  • Sr5(AsO4)3F - ֆերմորիտ,
  • Sr2(B14O23)•8Н2О - ստոնցիոջինորիտ,
  • Sr2(B5O9)Cl•Н2О - ստրոնցիոխիլհարդիտ,
  • SrFe3(PO4)2(OH)5•Н2О - լյուսունիտ,
  • SrMn2(VO4)2•4Н2О - սանտաֆեիտ,
  • Sr5(PO4)3OH - բելովիտ,
  • SrV(Si2O7) - խարադաիտ։

Ստրոնցիումը ցրված է նաև մագմային ապարներում, որպես իզոմորֆ խառնուրդ մտնում է կալցիումի, կալիումի և բարիումի միներալների բաղադրության մեջ։ Կուտակվում է կարբոնատային ապարներում և աղի լճային նստվածքներում։

Բնության մեջ հանդիպող ստրոնցիումը նրա չորս իզոտոպների խառնուրդն է՝ 84Sr (0, 56 %), 86Sr (9, 86 %), 87Sr (7, 02 %), 88Sr (82, 56 %)։Բնական ստրոնցիում բաղկացած է 84Sr, 86Sr, 87Sr և 88Sr կայուն իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը (82,56%) վերջինն է։ Ստացվել են 80-97 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնք առաջանում են 235Ս իզոտոպի քայքայման ժամանակ։ Ամենաերկարա- կյացը 90Sr է (T1/2=27,7 տարի), որը ուժեղ p ճառագայթիչ է։

Հանքավայրեր

Հայտնի հանքավայրերը գտնվում են Կալիֆոռնիայում, Արիզոնայում (ԱՄՆ), Ռուսաստան և այլ երկրներում[5][6]։

Ստացում

Ստրոնցիումի միացությունների ստացման հիմնական հումքը ցելեստինը և ստրոնցիանիտն են։ Մետաղական ստրոնցիում ստանում են օքսիդը ալյումինով վերականգնելով (1100-1150 °C)՝ էլեկտրավակուումային վառարաններում SrCl2(85%) և KCl (15%) պարունակող հալույթի էլեկտրոլիզով։

Մետաղական ստրոնցումի կիրառությունը սահմանափակ է (պատրաստում են լյումինաֆորներ, ֆոտոէլեմենտներ, հրկիզվող համաձուլվածքներ

Ֆիզիկական հատկություններ

Դենդրոիդային՝ ճյուղավորված կառուցվածքով օքսիդացված ստրոնցիում։
Ստրոնցիումի վառվող աղերի կրակի բոցը ստանում է վառ կարմիր գույն։

Ստրոնցիումy սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է (կտրվում է դանակով)։ Առաջացնում է ալոտրոպային երեք ձևափոխություն՝ α, β, γ։ Հալման ջերմաստիճանը՝ 768 °С, եռմանը՝ 1390 °С, խտությունը՝ 2630 կգ/մ3։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p65s2, К, L, М թաղանթները լրացված են։

Ստրոնցիումը հողալկալիական մետաղ է, հատկություններով նման է կալցիումին և բարիումին։ Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Օդում արագ պատվում է օքսիդի՝ SrO, գերօքսիդի՝ SrO2 և նիտրիդի՝ Sr3N2 խառնուրդի դեղնավուն շերտով։ Օդում տաքացնելիս բոցավառվում է, փոշին՝ ինքնաբոցավառվում։

Ստրոնցիումը մոխրագույն, արծաթափայլ, կալցիումից ավելի փափուկ մետաղ է։ Օդի մեջ վառվում է առաջացնելով ստրոնցիումի օքսիդ։ Մետաղական ստրոնցիումի երեք ալոտրոպ ձևերը հանդիպում են 235 և 540 °C-ում[7]։Թթվածնի և ջրի հանդեպ բարձր ակտիվության պատճառով բնության մեջ հանդիպում է այլ տարրերի հետ կազմած խառնուրդների տեսքով, ինչպես, օրինակ՝ ստրոնցիանիտ և ցելեստիտ միներալներում։ Ստրոնցիումի փոշին կարող է բոցավառվել սենյակի ջերմաստիճանի պայմաններում։

Ստրոնցիումի ցնդող աղերը կրակի բոցերին հաղորդում են վառ կարմիր գույն և այս աղերն օգտագործվում են հրավառության նյութերի արտադրության ժամանակ[8]։ Այս նպատակով օգտագործվող ստրոնցիումի բաժինը կազմում է համաշխարհային արտադրության 5%-ը[9]։

Քիմիական հատկություններ

Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Օդում արագ պատվում է օքսիդի՝ SrO, գերօքսիդի՝ SrO2 և նիտրիդի՝ Sr3N2 խառնուրդի դեղնավուն շերտով։ Օդում տաքացնելիս բոցավառվում է, փոշին՝ ինքնաբոցավառվում։

Բուռն փոխազդում է ջրի հետ անջատելով ջրածին։

Պահում են հերմետիկ փակվող անոթներում, կերոսինի մեջ։ SrO-ն սպիտակ, մոխրագույն փոշի է, օդում փոխարկվում է կարբոնատի՝ SrCO3, ջրում՝ հիդրօքսիդի՝ Sr(OH)2, որը ալկալի է, ավելի ուժեղ հիմք՝ քան Ca(OH)2։ Ստրոնցիումը միանում է հալոգենների, տաքացնելիս նաև ջրածնի (>200°С), ազոտի (>400°С), հալկոգենների (S, Se, Те), ֆոսֆորի հետ, առաջացնելով հալոգենիդներ (SrF2, SrCl2 և այլն), հիդրիդ (SrH2), նիտրիդ, հալկոգենիդներ (SrS, և այլն), ֆոսֆիդ (Sr2P3

Մետաղների հետ տաքացնելիս առաջացնում է ներմետաղական միացություններ (օրինակ՝ SrPt3, SrAg4 և այլն) և համաձուլվածքներ։ Ստրոնցիումի հալոգենիդները (բացառությամբ CaF2), նիտրատը, ացետատը, քլորատը լավ են լուծվում ջրում։ Քիչ են լուծվում կարբոնատը, սուլֆատը, ֆոսֆատը, օքսալատը։ Ստրոնցիումի աղերից շատերը առաջացնում են բյուրեղահիդրատներ (1-6 մոլեկուլ ջուր)։ Տr2+-ը բոցը ներկում է ծիրանակարմիր գույնով։

Կիրառություն

90Sr օգտագործվում է էլեկտրականության ատոմական մարտկոցներ պատրաստելու համար։ Ստրոնցիումի օքսիդը մտնում է որոշ օպտիկական ապակիների և էլեկտրոնային լամպերի կաթոդների բաղադրության մեջ։ Ստրոնցիումի միացությունները մտնում են գունավոր բոց արձակող (բալի կարմիր) հրկիզվող խառնուրդների, պլաստմասսաների կայունացուցիչների, կրեկինգի կատալիզատորների բաղադրության մեջ։

Ստրոնցիանիտը օգտագործվում է բարձրորակ պողպատները ծծմբի և ֆոսֆորի խառնուրդներից մաքրելու, հախճապակու բարձրկայուն ջնարակներ, SrCrO4՝ գեղարվեստական ներկեր պատրաստելու համար։ Ստրոնցիումֆերիտային մագնիսները անփոխարինելի են դյուրակիր էլեկտրաշարժիչների համար։ Հեռանկարային է ստրոնցումային ապակիների կիրառությունը գունավոր հեռուստացույցների էկրաններ պատրաստելու համար (կլանում են ռենտգենյան ճառագայթները)։

Ստրոնցիում-90

Ստրոնցիումի 90Sr իզոտոպը 28.9 տարի կիսատրոհման պարբերությունով ռադիոակտիվ նյութ է։ Ենթարկվում է β-տրոհման, անցնելով ռադիոակտիվ 90Y-ի, որի կիսատրոհման պարբերությունը 64 ժամ է։
Կիրառվում է հոսանքի ռադիոիզոտոպ աղբյուրների արտադրությունում՝ տրոնցիումի տիտանատի տեսքով (խտությունը՝ 4.8 գ/սմ3, էներգաարտազատումը՝ ≈0.54 Վտ/սմ³)։

Տարածվածություն

Ստրոնցիումը քիմիական տարրերի մեջ ըստ տարածվածության 15-րդն է, կազմում է երկրակեղևի բաղադրության 360 միլիոներորդ մասը (0.036%)[10]։ և գտնվում է հիմնականում սուլֆատային ցելեստիտ (SrSO4, 51.2% Sr) և կարբոնատային ստրոնցիանիտ (SrCO3 64.4% Sr) միներալների ձևով։ Քանի որ ստրոնցիումն առավել հաճախ կիրառվում է կարբոնատային վիճակով, այդ երկու միներալներից ստրոնցիանիտն ավելի արժեքավոր է[11]։

Արտադրություն

SrSO4 բյուրեղները

2007 թվականին աշխարհում ամենաշատ ստրոնցիում արտադրող երկիրը եղել է Չինաստանը, որի բաժինն է համաշխարհային արտադրության երկու երրորդը, նրան հետևում են Իսպանիան, Մեքսիկան, Թուրքիան, Արգենտինան և Իրանը[12][13]։ Արդյունահանված ցելեստիտը փոխակերպվում է կարբոնատի երկու եղանակներով։ Կամ ցելեստիտն ուղղակիորեն լուծվում է ազոտի կարբոնատի մեջ կամ սուլֆիդ ստանալու համար այրում են ածխի միջոցով։ Երկրորդ պրոցեսի արդյունքում ստացվում է առավելապես ստրոնցիումի սուլֆիդ պարունակող մուգ գույնի նյութ՝ այսպես կոչված սև մոխիր, որը լուծում են ջրի մեջ և զտում։ Ստրոնցիումի սուլֆիդի լուծույթին ազոտի երկօքսիդ խառնելու միջոցով ստանում են ստրոնցիումի կարբոնատի նստվածք[14]։ Սուլֆատից սուլֆիդը վերականգնվում է ստացվում կարբոթերմիայի միջոցով։

Այս եղանակով տարեկան աշխարհում արտադրվում է շուրջ 300 հազար տոննա ստրոնցիում։

Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Բուսական և կենդանական ծագում ունեցող սննդի, ինչպես նաև միկրոօրգանիզմների միջոցով մարդու օրգանիզմ թափանցող ստրոնցիումը որպես կալցիումին համարժեք տարր առավելապես կուտակվում է ոսկրային հյուսվածքներում։ Փափուկ հյուսվածքներում մնացող քանակը 1 %-ից պակաս է։ Առավել մեծ արագությամբ ստրոնցիումը կուտակվում է մինչև չորս տարեկան երեխաների օրգանիզմում, երբ ակտիվորեն ընթանում է ոսկորների ձևավորումը։

Ռադիոակտիվ ստրոնցիումը մարդու օրգանիզմի վրա ունենում է բացասական ազդեցություն։ Ոսկրային հյուսվածքների մեջ կուտակվելով շողահարում է ոսկրային հյուսվածքներն ու ոսկրածուծը, ինչը մեծացնում է վերջինիս քաղցկեղով վարակվելու հավանականությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • J. Paul MacMillan, Jai Won Park, Rolf Gerstenberg, Heinz Wagner, Karl Köhler, Peter Wallbrecht: Strontium and Strontium Compounds, in: Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, Wiley-VCH, Weinheim 2005
  • A. F. Holleman, E. Wiberg, N. Wiberg: Lehrbuch der Anorganischen Chemie. 102. Auflage. de Gruyter, Berlin 2007, ISBN 978-3-11-017770-1, S. 1236–1258

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 158