ՄԱԿ-ի համալսարան

ՄԱԿ-ի համալսարան (ՄԱՀ) (ճապ.՝ 国際連合大学, Kokusai rengō daigaku, UNU), 1975[1] թվականին հիմնադրված գիտնականների միջազգային միություն, որը զբաղված է հետազոտություններով, քաղաքագիտական ուսումնասիրությամբ, ինստիտուցիոնալ և անհատական ներուժի զարգացման, ինչպես նաև տեղեկատվության տարածման աշխատանքներով[2]։ Այն գտնվում է Սիբույայում (Տոկիո, ՃապոնիաՄԱԿ-ի դիվանագիտական կարգավիճակով։ 2010 թվականից ՄԱՀ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Այն նաև կամուրջ է հանդիսանում ՄԱԿ-ի և միջազգային ակադեմիայի, քաղաքականության ստեղծման և մասնավոր հատվածի համայնքների միջև։

ՄԱԿ-ի համալսարան
United Nations University
Изображение логотипа
ՄԱԿ-ի համալսարանի Լոգո
Համալսարանի շենքը, Տոկիո
ՀապավումՄԱՀ
Տեսակinternational university?, հետազոտական համալսարան, organization established by the United Nations?, Միջազգային կազմակերպություն և մտքի կենտրոն
Հիմնադրված էդեկտեմբեր 1972
ՀիմնադրիրՄիացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունJingūmae?
Կայքunu.edu(անգլ.)(ճապոներեն)
ՄԱԿ-ի համալսարան (Ճապոնիա)##
ՄԱԿ-ի համալսարան (Ճապոնիա)
ՄԱԿ-ի համալսարան, Ճապոնիա
 United Nations University Վիքիպահեստում

Կազմակերպություն և առաջնորդություն

Համալսարանը ղեկավարում է ռեկտորը, որն ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Մինչև այսօր, ՄԱՀ-ն ունեցել է վեց ռեկտոր։2013 թվականից մինչև այսօր համալսարանի ռեկտորը կանադացի Դեյվիդ Մ․ Մելոնեն է։

Միավորված ազգերի կազմակերպության համալսարանի ռեկտորների ցանկը․

#ՌեկտորՊաշտոնի սկիզբՊաշտոնի վերջ
1Ջեյմս Մ․ ՀեսթերՆոյեմբերի 11, 1974Ապրիլի 10, 1980
2ՍոեջաթմոկոԱպրիլի 10, 1980Մարտի 30, 1987
3Հեյթոր Գուրդուլինո դե ՍոուսաՄարտի 30, 1987Սեպտեմբերի 1, 1997
4Հանս Ջ․ Ա․ Վան ԳինկելՍեպտեմբերի 1 1997Սեպտեմբերի 1, 2007
5Քոնրադ ՕսթերվալդերՍեպտեմբերի 1, 2007Փետրվարի 28, 2013
6Դեյվիդ Մ․ Մալոնե M. MaloneՄարտի 1, 2013մինչև հիմա

ՄԱԿ-ի համալսարանն ունի 24 աշխատակցից կազմված Կառավարման խորհուրդ[3], որի անդամները նշանակվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ վեց տարի ժամկետով[4]։ Համալսարանն ունի սեփական հրատարակչությունը՝ ՄԱՀ-ի հրատարակչությունը։

Պատմություն

Համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, իսկ պաշտոնական գործունեությունը ծավալել է 1976 թվականից՝ ՄԱԿ-ի 7 Ճապոնիայի միջև մշտական համաձայնագրի ստորագրումից հետո[5]։ Միավորված ազգերի կազմերպության համալսարանի ստեղծման գաղափարը ծագել է 1969 թվականին Գլխավոր քարտուղար Ու Տանի կողմից[6]։

ՄԱՀ-ի ինստիտուներ և փոխռեկտորներ

Տարիների ընթացքում ՄԱՀ-ի մի քանի ինստիտուտներ ստեղծվեցին` ՄԱԿ-ի հետազոտական նախաձեռնություններին աջակցելու համար։ Մասնավորապես, 2007 թվականին Բոննում (ՄԱՀ-ViE) փոխռեկտորատ հիմնադրվեց՝ Եվրոպայում ՄԱԿ-ի համալսարանի ներկայությունը ապահովելու համար։ Համալսարանը նպատակաուղղված է խթանել ՄԱԿ-ի՝ խաղաղությանը և առաջընթացին ուղղված նպատակների իրականացումը։ ՄԱՀ-ViE-ի նպատակն է օգնել այնպիսի համընդհանուր հրատապ խնդիրների լուծումներ գտնելուն, ինչպիսիք են մարդկության գոյատևումը, զարգացումն ու բարեկեցությունը[2]։

ՄԱՀ-ը որպես աստիճան տվող հաստատություն

2009 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան փոփոխել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որպեսզի ՄԱՀ-ին հնարավորություն ընձեռվի «խրախուսել և տրամադրել մագիստրոսի և դոկտորական աստիճանները, դիպլոմները, վկայականները և այլ ակադեմիական խրախուսանքներ»[7]։

2013 թվականին UNU-ISP-ը Ակադեմիկական աստիճանների և համալսարանական գնահատանների ազգային ինստիտուտում (Ճապոնիայի բարձրագույն ուսումնական ինստիտուտների հավատարմագրման գործակալությունն է) հայտարարել է իր հավատարմագրության հետամուտ լինելու մասին[8]։ ՄԱՀ-IAS-ը պաշտոնապես հավատարմագրվել է 2015 թվականի ապրիլին՝ դարձնելով այն առաջին միջազգային կազմակերպությունը, որը ճանաչվել է NIAD-UE-ի կողմից[9]։

Ֆինանս

Համալսարանը բացառապես ֆինանսավորվում է պետությունների, գործակալությունների, հիմնադրամների և անհատ դոնորների կողմից կամավոր վճարումներով։ Համալսարանը ՄԱԿ-ի բյուջեից չի ֆինանսավորվում և աշխատանքային ծախսերի համար անհրաժեշտ տարեկան եկամտի մեծ մասը ստանում է Նվիրատվության հիմնադրամից։ ՄԱՀ-ի բյուջեն 2008-2009 թվականներին կազմել է 101,8 միլիոն դոլար, իսկ անձնակազմը բաղկացած է 559 աշխատակցից, որոնք ներկայացնում են զարգացած և զարգացող երկրները[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիդեոհոլովակներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի համալսարան» հոդվածին։