Ու Տան
Ու Տան (հունվարի 22, 1909[1][2][3][…], Pantanaw, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան[4] - նոյեմբերի 25, 1974[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), բիրմացի պետական գործիչ և դիվանագետ։ 1947-1956 թթ. զբաղեցրել է կառավարական տարբեր պաշտոններ։ 1957-1961 թթ.՝ Բիրմայի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ 1961 թ. նոյեմբերից մինչև 1962 թ. նոյեմբերին կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները, 1962-1971 թթ.՝ ՄԱԿ-ի գլխ․ քարտուղար։ Ու Տանը հանդես էր գալիս խաղաղ գոյակցության քաղաքականությանն աջակցելու, վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու օգտին։ Բազմիցս այցելել է ԽՍՀՄ։ Բիրմայի ետպատերազմյան տարիների պատմության, Ազգերի լիգայի վերաբերյալ գրքերի հեղինակ է։ Եղել է Մոսկվայի պետական համալսարանի և ԱՄՆ-ի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր։
Ու Տան ဦးသန | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Pantanaw, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան[4] |
Մահացել է | նոյեմբերի 25, 1974[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | Մյանմա |
Կրոն | Թհերավադա |
Կրթություն | Ռանգունի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Daw Thein Tin? |
Ծնողներ | հայր՝ Po Hnit?, մայր՝ Nan Thaung? |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար և դեսպան |
Կուսակցություն | Ազգային ազատության հակաֆաշիստական լիգա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
U Thant Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ու Տան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |