ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (անգլ.՝ Secretary-General of the United Nations), ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Դիմանկար
Կայքun.org/sg
 United Nations Secretary-General Վիքիպահեստում

Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկով։ Անվտանգության խորհրդի առաջարկին նախորդում են ոչ պաշտոնական քննարկումները և վարկանշային քվեարկությունները։ Բացի դրանից` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Ընդունված պրակտիկայի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից գլխավոր քարտուղար չի ընտրվում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով` պաշտոնակատարության ավարտից հետո կրկին իր թեկնածությունն ներկայացնելու հնարավորությամբ։ Չնայած ոչ մի սահմանափակում չկա ընտրվելու մի քանի անգամ, սակայն մինչ օրս ոչ մի քարտուղար երկու անգամից ավել չի պաշտոնավարել։

Պարտականություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդին է ներկայացնում առկա այն խնդիրները, որոնք իր կարծիքով սպառնում են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Գլխավոր քարտուղարը չպետք է ցուցում ստանա որևէ կառավարությունից կամ իշխանությունից։ Նա պատասխանատու է միայն ՄԱԿ-ի առաջ։

Գլխավոր քարտուղարը ընտրում է քարտուղարության աշխատակազմը` համաձայն Գլխավոր ասամբլեայի սահմանած սկզբունքների։

Ընտրություն և կառավարման ժամկետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարով։ Թեկնածությունների քննարկումն ընթանում է փակ դռների հետևում բացառապես Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդի մշտական անդամները վետոյի իրավունքը կարող են կիրառել յուրաքանչյուր թեկնածուի հանդեպ։ Վերջնական որոշման ընդունումը պարզեցված կարգով վերապահված է Գլխավոր ասամբլեային։

Տարածաշրջանային հավասարակշռության իրավունք

Հավասարակշռությունը պահելու նպատակով թեկնածուներն ընտրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդունված պրակտիկայի համաձայն, չեն զբաղեցնում Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։ Այս սկզբունքն ամրագրող միակ փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի` 1997 թվականին ընդունված որոշումն է։ Սակայն դեպքերի ժամանակագրությունից կարելի է եզրակացնել, որ ոչ միշտ է կիրառվել այդ սկզբունքը։

ՄԱԿ-ի տարածքային խմբեր

ՄԱԿ-ի տարածքային խումբԳլխավոր քարտուղարներԿառավարման ժամկետը
Արևմտաեվրոպական երկրներ45
Արևելաեվրոպական երկրներ00
Լատինաամերիկյան և Կարիբյան երկրներ12
Ասիական երկրներ23
Աֆրիկյան երկրներ23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ

Ծանոթագրություն։ 1945 թվականի ապրիլի 25-ից հունիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովը Էլջեր Հիսսի գլխավորությամբ չեղարկվել է ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։

ԼուսանկարԱնունԵրկիրՄԱԿ-ի տարածքային խումբԿառավարման ժամկետ
Գլեդվին Ջեբ[1]
(անգլ.՝ Gladwyn Jebb)
 Միացյալ ԹագավորությունԱրևմտյան Եվրոպահոկտեմբերի 24 1945 —
փետրվարի 1 1946
1 Տրյուգվե Լի[2][3]
(նորվ.՝ Trygve Halvdan Lie)
 ՆորվեգիաԱրևմտյան Եվրոպափետրվարի 1 1946 —
նոյեմբերի 10 1952
2 Դագ Համարշոլդ[3][4][5]
(շվեդ.՝ Dag Hammarskjöld)
 ՇվեդիաԱրևմտյան Եվրոպաապրիլի 10 1953 —
սեպտեմբերի 18 1961
3 Ու Տան[3][6]
(բիրմ.` ဦးသန့်)
 ՄյանմաԱսիանոյեմբերի 30 1961 —
դեկտեմբերի 31 1971
4 Կուրտ Վալդհայմ[3][7]
(գերմ.՝ Kurt Waldheim)
 ԱվստրիաԱրևմտյան Եվրոպահունվարի 1 1972 —
դեկտեմբերի 31 1981
5 Խավիեր Պերես դե Կուելյար[3][8]
(իսպ.՝ Javier Pérez de Cuéllar Guerra)
 ՊերուՀարավային Ամերիկահունվարի 1 1982 —
դեկտեմբերի 31 1991
6 Բուտրոս Բուտրոս-Ղալի[3][9][10]
(արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎)
 ԵգիպտոսԱֆրիկահունվարի 1 1992 —
դեկտեմբերի 31 1996
7 Քոֆի Անան[3][11]
(անգլ.՝ Kofi Annan)
 ԳանաԱֆրիկահունվարի 1 1997 —
դեկտեմբերի 31 2006
8 Բան Կի Մուն[12].
(կորեերեն՝ 반기문)
 Հարավային ԿորեաԱսիահունվարի 1 2007 —
դեկտեմբերի 31 2016
9 Անտոնիու Գուտեռեշ
(պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres)
 ՊորտուգալիաԱրևմտյան Եվրոպահունվարի 1 2017
դեկտեմբերի 31 2022

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար» հոդվածին։