Մադեյրա (գետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադեյրա (այլ կիրառումներ)

Մադեյրա (պորտ.՝ Rio Madeira), գետ Բոլիվիայում և Բրազիլիայում, Ամազոնի աջ, ամենախոշոր վտակը[3]։

Մադեյրա
Բնութագիր
Երկարություն1450 կմ
Ավազանի մակերես1 420 000 կմ²[1]
Ջրի ծախս31 200 մ³/վ[2]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄամորե գետ և Բենի
Գետաբերանի տեղակայումԱմազոն
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱբունա գետ, Արիպուանա գետ, Մամորե գետ, Բենի, Ժիպարանա, Canumã River?, Dos Marmelos River?, Jamari River?, Mataurá River?, Q22054533? և Mariepauá River?
Երկիր Բոլիվիա,  Բրազիլիա և  Պերու
ԵրկրամասPando Department?, Ռոնդոնիա և Ամազոնաս
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր

Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի միախառնումից։ Երկարությունը 3.230 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1.158 հազար կմ²[3]։ Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլիական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով։ Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ։ Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը։

Սնուցումը հիմնականում անձրևային է, մասամբ՝ նաև ձնհալի ջրերով։ առավելագույն հոսքը ընկնում է մարտ-ապրիլ ամիսներին, նվազագույնը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[3]։

Ջրի մակարդակի սեզոնային տատանումները հասնում են 12 մետրի։ Մակարդակը բարձր է հոկտեմբերից մինչը մայիս ամիսը ներառյալ։ Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը կազմում է 4200 մ³/վրկ.-ից մինչև 39 000 մ³/վրկ.:

Հիմնական վտակներն են՝ Ժիպարանան, Աբակաշիսը, Աբունան, Արիպուանանը։

Գետի անվանումն առաջացել է պորտուգալերեն madeira — ծառ բառից. Մադեյրան հիմնականում հոսում է ամազոնյան անձրևային անտառ-ջունգլիներով։

Գետի ջրերում բազմանում է ամազոնյան դելֆինը։

2007 թվականի հուլիսին Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է Մադեյրարյի վրա երկու հզոր ջրէկ կառուցելու պլանների մասին։ Սանտու Անտոնիու և Ժիրաու ջրէկները՝ յուրաքանչյուրը ավելի քան 3 ГВт հզորությամբ, կառուցվել են 2012—2016 թվականներին[4][5][6]։

Մադեյրայի ափերին ընկած խոշոր բնակավայրերն են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեյրա (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 126