Մայիսի մեկի մարզադաշտ (ԿԺԴՀ)

Ռունգրադո Մայիսի մեկի մարզադաշտ (կորեերեն՝ 릉라도 5월1일 경기장), բազմանպատակ մարզադաշտ տեղակայված Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) մայրաքաղաք Փհենյանում։ Ընդհանուր զբաղեցրած տարածքը կազմում է 207 000 մ²։ Բաղկացած է ութ հարկից, բարձրությունը կազմում է 60 մետր։ 114 000 հանդիսականի տարողությամբ ներկայումս համարվում է երկրորդ ամենամեծ մարզադաշտն աշխարհում (Հնդկաստանի Նարենդրա Մոդի մարզադաշտից հետո)[4]։ Կառույցի ճարտարապետական առանձնահատկություններից է մագնոլիա ծաղիկ հիշեցնող 16 կամարներից կազմված օղակը։

Մայիսի մեկի մարզադաշտ
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումՌունգրադո մայիսի մեկի մարզադաշտ
ՏեղագրությունՓհենյան և Չունգույոկ
Երկիր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրված1989[1]
Անվանված էՌունգրադո, մայիսի 1, 1989թ․ և Մայիսի մեկ
Բացվածմայիսի 1, 1989
ՍեփականատերԿորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Տարողություն150 000[2][3]
Տնային թիմՀյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսերխոտածածկ՝ 22 500 մ²
ընդհանուր մակերես՝ 207 000 մ²
Քարտեզ
Քարտեզ
 Rŭngrado May First Stadium Վիքիպահեստում

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1989 թվականի մայիսի 1-ին՝ ուսանողների ու երիտասարդության փառատոնի առիթով։ Օգտագործվում է որպես տնային մարզադաշտ ԿԺԴՀ տղամարդկանց և կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների համար, սակայն առավել հայտնի է որպես «Արիրան» զանգվածային խաղերի անցկացման վայր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կաղապար:Հյուսիսային-Կորեա-անավարտԱրխիվացված 2021-03-09 Wayback Machine(անգլ.)