Մավրեր

բազմիմաստության փարատման էջ

«Մավր» տերմինը վերաբերվում էր Մաղրիբի, Պիրենեյան թերակղզու, Սիցիլիայի, Սարդինիայի, Կորսիկայի և Մալթայի մուսուլման բնակչությանը Միջնադարում։ Մավրերը սկզբնական շրջանում եղել են Մաղրիբի եկվոր բերբերները[1]։ Անվանումը հետագայում տրվել է նաև արաբներին[2][3]։

Կաստիլյան դեսպանները փորձում են համոզել մավր թագավոր Աբու Հաֆս Ումար ալ-Մուրթադային միանալ իրենց դաշինքին:

Մավրերը առանձին ազգություն չեն[4] և 1911 թվականին Բրիտանիկա հանրագիտարանը գտավ, որ «Մավր» տերմինը չի պատկանում որևէ ազգագրական նշանակության[5]։ Միջնադարյան և վաղ ժամանակակից եվրոպացիները հաճախ այսպես էին կոչում արաբներին, Հյուսիսային Աֆրիկայի բերբերներին և մուսուլման եվրոպացիներին[6]։

Տերմինը նաև օգտագործվում է Եվրոպայում ավելի լայն իմաստով, այն այսպես հաճախ կոչում էին հիմնականում մուսուլմաններին[7], հատկապես նրանց, ովքեր ունեին արաբական կամ բերբերական ծագում և ապրում էին Իսպանիայում կամ Հյուսիսային Աֆրիկայում[8]։ Գաղութատիրական ժամանակաշրջանում պորտուգալերենում ներմուծվեց նոր տերմին` «Ցեյլոնի մավրեր» և «Հնդկական մավրեր» Շրի Լանկայում, Բենգալյան մուսուլմաններին նույնպես կոչում էին մավրեր[9]։

711 թվականին Հյուսիսային Աֆրիկայի մավրերը իրականացրեցին Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ։ Պիրենեյան թերակղզին դասական արաբերենով հայտնի դարձավ որպես Ալ-Անդալուս, որը իր հզորության գագաթնակետին ընդգրկում էր Սեպտիմանիայի և ժամանակակից Իսպանիայի ու Պորտուգալիայի մեծ մասը։

827 թվականին մավրերը նվաճեցին Մաձարա դել Վալոն Սիցիլիայում` զարգացնելով այն որպես նավահանգիստ[10]։ Դրանից հետո նրանք նվաճեցին կղզու մնացած մասը և հարավային Իտալիայի որոշ հատված։ Մշակութային և կրոնական տարբերությունները բերեցին երկարամյա հակամարտությունների եվրոպական քրիստոնեական թագավորությունների հետ, որոնք փորձեցին վերադարձնել մուսուլմաններին անցած տարածքները, այս հակամարտությունները հայտնի էին Ռեկոնկիստա անվամբ։ 1224 թվականներին մուսուլմանները դուրս մղվեցին Սիցիլիայից Լուչերա, որը ավերվեց քրիստոնյաների կողմից 1300 թվականին։

1492 թվականին Գրանադայի անկմամբ վերջ դրվեց մուսուլմանական տիրապետությանը Պիրենեյան թերակղզում[11]։

Անվանում

Իմաստաբանություն

Դասական շրջանում հռոմեացիները նվաճեցին Մավրիտանիաի մի մասը, որը գտնվում էր ժամանակակից Մարոկկոյի հյուսիսում, Ալժիրի արևմուտքում և իսպանական քաղաքներ Սեուտա ու Մելիլյա քաղաքներում[12]։ Տեղաբնիկ բերբեր ցեղերին Անտիկ գրականության մեջ անվանում էին «Մաուրի», որի առաջացել է հայերենով «Մավր» տերմինը[13]։ Մաուրի (Μαῦροι) տերմինը գրվել է Ստրաբոնի կողմից 1-ին դարում։ Անվանումը նաև թարգմանվել է լատիներենով, որով ցեղերին կոչել են Մաուրուսիի (Μαυρούσιοι).[14]: Մավրերը հիշատակվել են նաև Տակիտոսի կողմից որպես Հռոմեական կայսրության դեմ ապստամբած ցեղեր մեր թվարկության 24 թվականին[15] :

Լատինական Միջնադարում Մաուրի կոչել են Հյուսիսարևմտյան Աֆրիկայի արաբներին և բերբերներին[16]։ 16-րդ դարում գիտնական Լեո Աֆրիկանուսը (1494–1554) բնորոշել է մավրերին (Մաուրի), որպես նախկին Հռոմեական կայսրության Աֆրիկա պրովինցիայի բնիկ բերբերներ։ Նա մավրերին դասեց հինգ հինական ազգերի դասին եգիպտացիների, աբբասյանների, արաբների և կաֆրիների հետ միասին[1]։

Տերմինը նաև օգտագործվում է արմատական միավորումների կողմից մուգ մաշկով կամ սևամորթներին անվանելու համար, այն օգտագործվել է Անգլիայում տասնչորսերորդ դարից[16]։

Ծանոթագրություններ