Մարկ Սելբի

Մարկ Էնթոնի Սելբի (անգլ.՝ Mark Anthony Selby, հունիսի 19, 1983(1983-06-19)[3][4], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6][7]), անգլիացի սնուկերիստ, 2014[8][9], 2016 և 2017 թվականի սնուկերի աշխարհի առաջնության հաղթող, եռակի Մասթերսների հաղթող (2008, 2010, 2013), հաղթել է երեք վարկանիշային մրցաշար - Welsh Open 2008, Շանհաի մաստերս 2011 և UK Championship 2012, նաև 2007 թվականի սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից։ Սնուկերի պատմության 100-րդ Ամենաբարձր բրեյկի հեղինակ (147 միավոր)[10][11]; ներկայիս սերնդի ամենահաջողակ սնուկերիստներից մեկն է։ Վարկանշային աղյուսակի ներկայիս առաջատարն է։ Սնուկերի պատմության մեջ Եռակի թագի բոլոր երեք տիտղոսները նվաճած սնուկերիստներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում կատարել է երկու Ամենաբարձր բրեյկ — 147 միավոր։

Մարկ Սելբի
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունԼեսթերից ուրախիկը
(անգլ.՝ The Jester from Leicester),
  • Մարկ Շնաձուկը (անգլ.՝ Mark the Shark)
Ծննդյան թիվհունիսի 19, 1983 (40 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼեսթեր, Լեսթերշիր, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1999-
Ամենաբարձր վարկանիշ1-ին
Ներկայիս վարկանիշ2-րդ
Մրցանակային գումարըGB£ 2,842,800[1]
Ամենաբարձր բրեյկ147 (2 անգամ)
Սենչուրիի քանակը448[2]
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)13
Աշխարհի առաջնություն3 (2014, 2016, 2017)
Այլ վարկանշային մրցաշարեր3
Այլ մրցաշարեր9

Սելբին պրոֆեսիոնալ է դարձել 1999 թվականին 16 տարեկանում։

Կարիերա

Սնուկերում

Փուլում

2006 թվականի հուլիսին նա դարձավ WEPF-ի կազմակերպած անգլիական ոճով աշխարհի 8-գնդակի չեմպիոն, Բլեքփուլում կայացած եզրափակիչում հաղթելով Դարրեն Ապպլետոնին 11-7 հաշվով[12][13]։

2015 թվականիի փետրվարին նա նաև հասավ չինական 8-գնդակի աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց պարտվեց նույն Դարրեն Ապպլետոնին՝ 21-19 հաշվով[14]։

Անձնական կյանք

Մարկ Սելբին երկրպագում է իր հարազատ քաղաքի «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին, որին սկսել է երկրպագել վաղ մանկությունից։ Բացի սնուկերից Մարկը հետաքրքրված է դարթսով և երբեմն մասնակցում է մրցաշարերին։ «Լեսթերից ուրախիկը» մականունը կնքել է Ռիչարդ Բիրը։ 2010 թվականին Մարկ Սեբին հայտարարեց որ, նշանվելու է իր ընկերուհու Վիկտորիա Լետոնի հետ։ Ամուսնությունը եղավ 2011 թվականի մայիսի 24-ին Մեքսիկայում։ Դա Մարկի երկրորդ ամուսնությունն էր, առաջինից նա ունի աղջիկ երեխա։

Մարկ Սելբին սիրում է Kasabian ռոք-խումբը, որը անվանվել է ի պատիվ ամերիկահայ Լինդա Կասաբյանի[15]։

Տեղը վարկանշային աղյուսակում

ՄրցաշրջանՏեղ
1999/00Դեբյուտ
2000/01122
2001/0295
2002/0356
2003/0429
2004/0536
2005/0638
2006/0728
2007/0811
2008/094
2009/107
2010/119
2010/11. 1-ին փոփոխություն9
2010/11. 2-րդ փոփոխություն6
2010/11. 3-րդ փոփոխություն4
2011/123
2011/12. 1-ին փոփոխություն1
2011/12. 2-րդ փոփոխություն1
2011/12. 3-րդ փոփոխություն1
2012/131
2013/141
2014/151

Նվաճումներ

Վարկանշային մրցաշարեր (5)

Mark Selby, German Masters 2015
ՄրցաշարՏարի
Welsh Open2008
Շանհայ մասթերս2011
ՄԲ առաջնություն2012
Աշխարհի առաջնություն2014
German Masters2015

Ոչ վարկանշային մրցաշարեր (4)

ՄրցաշարՏարի
Մասթերս2008, 2010, 2013
Wuxi Classic2011

Ծանոթագրություններ