Մաքսիմ Լիտվինով

Մաքսիմ Մաքսիմովիչ Լիտվինով (ռուս.՝ Максим Максимович Литвинов, իրական անուն՝ Մեյր Հենոխ Վալախ-Ֆինկելշտեյն, կուսակցական ծածկանունները՝ «Պապաշա», «Մաքսիմովիչ», «Ֆելիքս» և այլն, հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), հրեական ծագմամբ ռուս խորհրդային կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ 1900 թվականին՝ ՌՍԴԲԿ Կիևի կոմիտեի անդամ։ 1902 թվականին վտարանդվել է Շվեյցարիա։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ Մասնակցել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» թերթի կազմակերպմանը։ 1907 թվականին՝ ՌՍԴԲԿ պատվիրակության քարտուղար 11 Ինտերնացիոնալի Շտուտգարտի կոնֆերանսում։ 1915 թվականին Անտանտի երկրների սոցիալիստների լոնդոնյան կոնֆերանսում ՌՍԴԲԿ ԿԿ-ի հանձնարարությամբ հանդես է եկել համաշխարհային պատերազմը քննադատող հայտարարությամբ։ 1918 թվականից՝ արտգործժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921 թվականից՝ արտգործժողկոմի տեղակալ, 1930-1939 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմ, 1934-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ներկայացուցիչը Ազգերի լիգայում։ 1941-1943 թվականներին՝ արտգործժողկոմի տեղակալ, միաժամանակ Խորհրդային Միության դեսպան ԱՄՆ-ում և դեսպանորդ Կուբայում (1942-1943 թվականներին)։ Մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների Մոսկվայի կոնֆերանսին (1943 թվականի հոկտեմբեր)։ Կուսակցության 3-րդ, 8-րդ, 14-18-րդ համագումարների պատգամավոր, 14-18-րդ համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի անդամ։ Կենտգործկոմի անդամ։ 1-2-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մաքսիմ Լիտվինով
 
Կուսակցություն՝ԽՄԿԿ, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օրհուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3]
ԾննդավայրԲելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Վախճանի օրդեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԹաղվածՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԱմուսինԱյվի Լիտվինովա
ԶավակներTatiana Litvinov?[6]
 
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Լիտվինով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635