Մելանեզիա

Մելանեզիա, Օվկիանիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում։

Մելանեզիա
ֆր.՝ Mélanésie

'
Կոորդինատներ
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
Ֆիջի Ֆիջի
Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա
Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնյան Կղզիներ
Ընդհանուր մակերեսը940 000 կմ2
Բնակչություն6 500 000 մարդ

Աշխարհագրություն

Երկարությունը մոտ 5000 կմ է։ Գլխավոր կղզիներն ու կղզիախմբերն են՝ Նոր Գվինեա, Ֆիջի, Բիսմարկի կղզեխումբ, Սողոմոնյան Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնյան։ Տարածությունը 956,3 հզ կմ է, բնակչությունը՝ մոտ 4 միլիոն (1980 թ.)՝ պապուասներ, մելանեզիացիներ, միկրոնեզիացիներ։

Կղզիներն ունեն մայրցամաքային և հրաբխային ծագում, լեռնային մակերևույթ (բարձրությունը՝ մինչև 5029 մ, Նոր Գվինեա կղզում)։ Կազմված են բյուրեղային, փոխակերպված և նստվածքային ապարներից։ Ծանծաղուտներում շատ են կորալային խութերը։ Առկա է ժամանակակից հրաբխականությունը, հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է, հարավային կղզիներում՝ արևադարձային։ Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսային կղզիները ծածկված են հասարակածային անտառներով։ Շատ են էնդեմիկ տեսակները։ Կենդանական աշխարհը մոտ է ավստրալիականին։ Կան կոկոսյան արմավենու, կաուչուկատուների, շաքարեղեգի, կակաոյի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Կա փայտամթերում, խեցիների ու սադափի որս և հավաք, նիկելի, կոբալտի, քրոմի, մանգանի, ոսկու հանույթ։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանեզիա» հոդվածին։