Մելքիադես (Հռոմի պապ)

Հռոմի Պապ Սուրբ Մելիքադես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Պապը 311 թ.-ից մինչև իր մահ՝ 314 թ.: Իր կառավարման ժամանակ Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրապարակեց Միլանի էդիկտը (313 թ.), որով քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում իրավական կարգավիճակ ստացավ։

Մելքիադես
 
Մասնագիտությունհոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդանհայտ[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն[2]
Մահհունվարի 11, 314[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն[3]

Ծագում

Մելիքադեսի ծննդյան տարեթիվը հայտնի չէ։ Նա Հյուսիսային Աֆրիկաձից է, ունի Բերբերական ծագում[4], բայց Ռիչարդ Մաքբրայենի պնդմամբ նա Հռոմեական կայսրությունից է[5]։

Պոնտիֆիկատ

Նրա կառավարման սկիզբը նշանավորվեց Sede Vacante դարաշրջանի ավարտով։

Մելիքադեսի հովանու ներքո՝ 312թ.-ի հոկտեմբերին, Կոստանդիանոս I-ը հաղթեց Մաքսենտուսին և վերահաստատեց Հռոմի իշխանությունը։ Կոստանդիանոսը Հռոմի Պապին հանձնեց Լաթերանյան պալատը, որն այնուհետև դարձավ պապական նստավայր և եկեղեցական վարչության կենտրոն։ 313թ.-ի փետրվարին Հռոմի կայսր Կոստանդիանոսն ու նրա համախոհ Լիկինինուսը համաձայնության եկան Միլանում, կազմելով Միլանի էդիկտը, որով քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում իրավական կարգավիճակ ստացավ։ Նաև պետք է քրիստոնյաները և այլ կրոնական ներկայացուցիչները ստանային ազատություն և եկեղեցական գույքի վերականգնում։

Սրբացում

Նրա տոնը նշվում է IV դարից սկսած՝ ամեն տարի հունվարի 10-ին։ XIII դարում Սուրբ Մելիքադեսի տոնը ընդգրկվեց «նահատակի» որակավորմամբ տոնակատարություններին և նշվում էր դեկտեմբերի 10-ին։ Սակայն 1969 թվականին այն հեռացվեց Կաթողիկե պարտադիր եկեղեցական տոնակատարությունների օրացույցից և տեղափոխվեց իր մահվան օրը հունվարի 10-ին[6][7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Мильтиад» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.