Մեյսոն Գրինվուդ

Մեյսոն Գրինվուդ (անգլ.՝ Mason Greenwood, հոկտեմբերի 1, 2001(2001-10-01)[1], Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Մեյսոն Գրինվուդ
Mason Greenwood
Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդ Մ18-ի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունMason Will John Greenwood
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 1, 2001(2001-10-01)[1] (22 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ181 սմ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար54
Պատանեկան կարիերա
2007-2018Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2018-ներկաԱնգլիա Մանչեսթեր Յունայթեդ3(0)
Ազգային հավաքական
2015Անգլիա Անգլիա Մ151(0)
2017-2018Անգլիա Անգլիա Մ176(1)
2018-ներկաԱնգլիա Անգլիա Մ185(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Ակումբային կարիերա

Մանչեսթեր Յունայթեդ

Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[4][5][6]։ 2018 թվականի մայիսին ճանաչվեց IGCT առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդի Մ18 թիմին հաղթել մրցաշարը[7][8]։ Հուլիսին Գրինվուդը Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի հետ մեկնեց ԱՄՆ և մասնակցեց նախամրցաշրջանային պատրաստությանը[9][10]։ Ակումբի հիմնական թիմի կազմում իր ոչ-մրցակցային դեբյուտը նշեց հուլիսի 20-ին՝ Կլուբ Ամերիկայի դեմ ընկերական խաղում[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց հոկտեմբերի 2-ին[13][14][15][16]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գրինվուդը նշեց 2019 թվականի մարտի 6-ին՝ փոխարինելով Էշլի Յանգին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[17][18] և դառնալով Մանչեսթեր Յունայթեդի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց մարտի 10-ին՝ փոխարինելով Նեմանյա Մատիչին Արսենալի դեմ խաղում[21][22]։ Նա դարձավ ակումբի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Պրեմիեր Լիգայում[23]։ Մայիսի 7-ին Գրինվուդը ճանաչվեց Պրեմիեր Լիգա 2-ի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ[24][25][26]։ Մայիսի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում անգլիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում[27][28]։ 2018-19 մրցաշրջանում Գրինվուդը ճանաչվեց Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդական թիմերի լավագույն ֆուտբոլիստ[29][30]։

2019 թվականի ամռանը Գրինվուդը կրկին մասնակցեց Մանչեսթեր Յունայթեդի նախամրցաշրջանային պատրաստությանը[31][32][33]։ Նա խաղադաշտ դուրս եկավ թիմի բոլոր 5 ընկերական խաղերում՝ գոլի հեղինակ դառնալով Լիդս Յունայթեդի[34][35] և Ինտեր Միլանի դեմ խաղերում[36][37]։

Միջազգային կարիերա

Գրինվուդը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[38][39]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[40]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մանչեսթեր Յունայթեդ2018–19Պրեմիեր Լիգա3000100040
2019–200000000000
Ընդհանուր3000100040
Կարիերայի ընդհանուր3000100040

Նվաճումներ

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Գրինվուդ» հոդվածին։