Միգել դե Ունամունո

Միգել դե Ունամունո (իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo, սեպտեմբերի 29, 1864(1864-09-29)[1][2][3][…], Բիլբաո, Իսպանիա[4][5] - դեկտեմբերի 31, 1936(1936-12-31)[4][1][2][…], Սալամանկա, Իսպանական հեղափոխություն[4][5]), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ։ Կրթությամբ՝ բանասեր։

Միգել դե Ունամունո
իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo
իսպ.՝ Miguel de Unamuno
Ծննդյան անունիսպ.՝ Miguel de Unamuno y Jugo
Ծնվել էսեպտեմբերի 29, 1864(1864-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԲիլբաո, Իսպանիա[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1936(1936-12-31)[4][1][2][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՍալամանկա, Իսպանական հեղափոխություն[4][5]
ԳերեզմանSan Carlos Borromeo cemetery
Գրական անունExóristo[6] և Miguel de Unamuno
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական քննադատ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա[7]
ԿրթությունՄադրիդի կենտրոնական համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերպոեզիա և Դրամատուրգիա
Գրական ուղղություններ98 թվականի սերունդ
Ուշագրավ աշխատանքներDel sentimiento trágico de la vida? և Մառախուղը
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա և Պորտուգալիայի բարեկամների միություն[8]
ԿուսակցությունRepublican–Socialist Conjunction?[9] և Falange Española de las JONS?[9]
ԱշխատավայրՍալամանկայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինConcha Lizárraga?[12]
ԶավակներSalomé de Unamuno?[12]
Изображение автографа
 Miguel de Unamuno Վիքիպահեստում

Կենսագրություն

1891 թվականից՝ Սալամանկայի համալսարանի պրոֆեսոր, 1901 թվականից՝ ռեկտոր։ 1924 թվականին բռնապետության դեմ ուղղված ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև 1930-ը)։ Հանրապետության տարիներին եղել է կորտեսների դեպուտատ, 1932 թվականից՝ ակադեմիկոս։ Հանդես է եկել հանրապետության դեմ, գտնելով, որ այն չի կարող ապահովել քաղաքացիական խաղաղություն և ազգային միասնություն, սակայն արդեն 1936 թվականին դատապարտել է ֆաշիստական խռովությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը, Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց շատ չանցած նա վախճանվում է հոգևոր լիակատար մեկուսացման վիճակում։

Ստեղծագործություն

Ունամունոն որպես հրապարակախոս քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով (Բակունին, Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։ Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը...», 1913, «Քրիստոնեության հոգեվարքը», 1924)։

Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905, «Աբել Սանչես», 1917 և այլն)։ «Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920)։

Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան», հրատարակվել է ետմահու)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոյի հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։

Երկեր

  • Obras completas, v. 1 - 14, Madrid, 1958 - 72;

Հայերեն թարգամնությամբ

  • Միգել դե Ունամունո, Մառախուղը, Ե., Անտարես, 2013, 240 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։
  • Միգել դե Ունամունո, Քրիստոնեության հոգեվարքը և խրատական երեք նովել, Ե., Անտարես, 2016, 304 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։
  • Միգել դե Ունամունո, Աբել Սանչես, Ե., Անտարես, 2022, 240 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։

Գրականություն

  • Тертерян И. А., Испытание историей. Очерки испанской ли тературы XX века, М., 1973

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել դե Ունամունո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։