Միշել Տեմեր

քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահ (2016-2018)

Միշել Միգել Էլիաս Տեմեր Լուլիա (բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia, սեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4], Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ, իրավաբան և գրող, եղել է Բրազիլիայի 37-րդ նախագահը (2016 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը)։ Պաշտոնը ստանձնել է իր նախորդի՝ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից և պաշտոնից հեռացնելուց հետո։ Նա Բրազիլիայի 24-րդ փոխնախագահն էր 2011 թվականից և նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի մայիսի 12-ից, երբ Ռուսեֆի լիազորություններն ու պարտականությունները կասեցվեցին՝ մինչև պաշտոնանկության դատավարությունը[9]։

Միշել Տեմեր
բրազ.-պորտ.՝ Michel Temer
(37-րդ) Բրազիլիայի նախագահ
օգոստոսի 31, 2016 - դեկտեմբերի 31, 2018
Պաշտոնակատարում՝ մայիսի 12, 2016 – գոստոսի 31, 2016
ՆախորդողԴիլմա Ռուսեֆ
ՀաջորդողԺաիր Բոլսոնարու
(24-րդ) Բրազիլիայի փոխնախագահ
հունվարի 1, 2011 - օգոստոսի 31, 2016
ՆախորդողԺոզե Ալենկար
ՀաջորդողՀամիլթոն Մոուրան
Պատգամավորների պալատի նախագահ
փետրվարի 2, 2009 - դեկտեմբերի 17, 2010
ՆախորդողԱրլինդո Կինալյա
ՀաջորդողՄարկո Մայա
փետրվարի 5, 1997 - փետրվարի 14, 2001
ՆախորդողԼուիս Էդուարդու Մագալյանս
ՀաջորդողԷսիո Նևես
Բրազիլական դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ
սեպտեմբերի 9, 2001 - ապրիլի 5, 2016
ՆախորդողՋադեր Բարբալյո
ՀաջորդողՌոմերո Խուկա
Պատգամավորների պալատի անդամ
ապրիլի 6, 1994 - դեկտեմբերի 30, 2010
մարտի 16, 1987 - փետրվարի 1 1991
Սան Պաուլոյի Հասարակական անվտանգության քարտուղար
հունվարի 6, 1993 - նոյեմբերի 27, 1993
ՆախորդողՊաուլո դե Տարսո Մենդոնսա
ՀաջորդողՕդիր Պորտո
 
Կուսակցություն՝Բրազիլական դեմոկրատական շարժում
Կրթություն՝Pontifícia Universidade Católica de São Paulo?, Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սան Պաուլուի համալսարան
Գիտական աստիճան՝իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան և բանաստեղծ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օրսեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4] (83 տարեկան)
ԾննդավայրՏիետե, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Ի ծնե անունբրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia[5]
ԱմուսինMarcela Temer?[6][7] և Maria Célia de Toledo?[6][7]
ԶավակներMaristela Temer? և Michel Temer Filho?
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ Grand Officer of the Order of Prince Henry[8] Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[8] Ռիու Բրանկու շքանշան և Արժանիքների ազգային շքանշան

2016 թվականի օգոստոսի 31-ին Սենատի ձայները 61-20 հարաբերակցությամբ՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ նշանակում էր, որ որ Տեմերը փոխարինեց նրան և զբաղեցրեց իր երկրորդ ժամկետի մնացած մասը։ Իր պաշտոնավարման առաջին ելույթում Տեմերը կոչ է արել ստեղծել «ազգային փրկության» կառավարություն և խնդրել բրազիլացի ժողովրդի վստահությունը[10]։ Նաև հայտարարել է կենսաթոշակային համակարգի և աշխատանքային օրենսդրությունը հիմնանորոգելու, ինչպես նաև պետական ծախսերը սահմանափակելու իր մտադրության մասին[11]։

2017 թվականի հարցումը ցույց է տվել, որ Տեմերի վարչակազմը ստացել է հանրության 7%-ի հավանությունը, ընդ որում հարցվածների 76%-ը կողմ է եղել Տեմերի հրաժարականին[12]։ Չնայած համատարած բողոքներին՝ Տեմերը հրաժարվել է հրաժարական տալ[13]։ 2018 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում Տեմերը չառաջադրվեց նախագահի պաշտոնում և նրան հաջորդել է Ժաիր Բոլսոնարուն։

Վաղ կյանք և կրթություն

Միշել Տեմերը ծնվել է Սան Պաուլո նահանգի Տիետե քաղաքում, Տեմերը Նախուլ «Միգել» Էլիաս Տեմեր Լուլիայի և Մարչի Բարբար Լուլիայի որդին է՝ մարոնիական կաթոլիկ լիբանանցի ներգաղթյալներ, ովքեր Բրազիլիա են եկել 1925 թվականին[14][15]։ Նրա ծնողները երեք ավագ եղբայրների ու քույրերի հետ ներգաղթել են Բրազիլիա՝ հյուսիսային Լիբանանում գտնվող Բտաաբուրա փոքրիկ գյուղից՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով սովից և անկայունությունից փրկվելու համար։ Բրազիլիայում նրա ծնողները ևս հինգ երեխա են ունեցել, իսկ Տեմերը նրանցից ամենափոքրն է։ Տեմերը վարժ չի տիրապետում արաբերենին, բայց կարողանում է տարբերել այդ լեզվով խոսակցության թեման[16][17][18]։

Մանուկ հասակում Տեմերը երազում էր դաշնակահար դառնալ։ Սակայն նրա քաղաքում դաշնամուրի ուսուցիչներ չկային[19]։ Դեռահաս տարիքում նա ցանկանում էր գրող դառնալ[20]։ Ավագ դպրոցի առաջին կուրսում քիմիայի և ֆիզիկայի դասերը ձախողելուց հետո նա հրաժարվեց «curso científico» դասընթացից, որն առաջնահերթություն էր տալիս ճշգրիտ գիտություններին և մաթեմատիկային։ 1957 թվականին նա տեղափոխվեց Սան Պաուլո՝ ավարտելու միջնակարգ դպրոցը «curso classico»-ում, որը կազմված էր հիմնականում հումանիտար գիտությունների և լեզուների առարկաներից։

1959 թվականին, ինչպես իր չորս ավագ եղբայրները, նա ընդունվեց Սան Պաուլոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտեց 1963 թվականին[21]։ Ուսումնառության առաջին տարում նա մտել է քաղաքականություն՝ դառնալով դպրոցի ուսանողական միության գանձապահ։ 1962 թվականին Տեմերն առաջադրվել է միության նախագահի պաշտոնի համար, սակայն 82 ձայնի տարբերությամբ պարտվել է[21]։

Տեմերը չեզոք է մնացել մինչև 1964 թվականի պետական հեղաշրջումը[20]։ Ռազմական իշխանության սկզբնավորմամբ նա հեռացավ քաղաքականությունից։ 1974 թվականին նա ստացել է հանրային իրավունքի դոկտորի աստիճան Սան Պաուլոյի Հայրապետական կաթոլիկ համալսարանից (ՍՊ-ՀԿՀ)։

Տեմերը բազմիցս հաստատել է, որ ինքը կաթոլիկ է[22]։

Ակադեմիական կարիերա

Փոխնախագահ Տեմերը ստանում է «Դատական արժանիքների համար» մեդալ, 2013 թվականի հոկտեմբեր:

1968 թվականին Տեմերը սկսեց սահմանադրական իրավունք դասավանդել ՍՊ-ՀԿՀ-ում, որտեղ նա նաև դասավանդում էր քաղաքացիական իրավունք, եղել է ասպիրանտուրայի բաժնի և Բրազիլիայի սահմանադրական իրավունքի ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև Սահմանադրական իրավունքի Իբերա-Ամերիկյան ինստիտուտի անդամ։

Հրատարակություններ

Տեմերը սահմանադրական իրավունքի չորս հիմնական աշխատություններ է հրատարակել։ Նրա ամենահայտնի գիրքը «սահմանադրական իրավունքի տարրեր»-ն է, որը հրատարակվել է 1982 թվականին և վաճառվել է ավելի քան 240,000 օրինակով[23]։ Գրքում հիմնական ուշադրությունը տրված է բրազիլական պետության կազմակերպման, հատկապես իշխանությունների տարանջատման վրա։

Նրա 2006 թվականի «Ժողովրդավարություն և քաղաքացիություն» գիրքը ընդգծեց օրենքի արդիականությունը և ներառեց նրա ելույթներից մի քանիսը որպես դաշնային պատգամավոր։ Իր աշխատություններում նա իրեն դրսևորել է որպես պառլամենտարիզմի և քաղաքական հետկանչման համակարգի կողմնակից՝ ընդդիմանալով տնտեսական ինտերվենցիաներին և հարկերի բարձրացմանը[24]։

Սակայն նա իրեն գրող համարեց միայն 2013 թվականին, երբ հրատարակեց «Անանուն մտերմություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Այն բաղկացած է 120 բանաստեղծություններից, որոնցից շատերը գրվել են անձեռոցիկների վրա Սան Պաուլո-Բրազիլիա թռիչքի ժամանակ[24]։ Տեմերն ասել է, որ բանաստեղծություններ գրելն օգնել է իրեն վերականգնվել «օրենսդրական քաղաքականության ամուլ ասպարեզից»[25]։

Անձնական կյանք

Առողջական վիճակ

2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում Տեմերը երեք անգամ վիրահատվում է[26]։ Հոկտեմբերի 27-ին նա շագանակագեղձի վիրահատություն է տանում[26]։ Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ վիրահատությունն անցել էր առանց բարդությունների[26]։ Նրա մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի բարորակ գերաճ[26]։ Դեկտեմբերի 30-ին բժիշկները Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի մոտ ախտորոշում են միզուղիների վարակ[26]։ Նախագահը հետազոտվում է Բրազիլիայի մայրաքաղաքի նախագահական նստավայրում՝ Ժաբուրու պալատում, որտեղ Տեմերն ապրում էր կնոջ և որդու հետ[26]։ Ավելի վաղ Տեմերը ստիպված է լինում չեղարկել հանգստյան օրերին Ռիո դե Ժանեյրո նշանակված այցը[26]։ Նա մտադիր էր Ամանորը դիմավորել Ռեստինգա դա Մարամբայա ռազմածովային բազայում, սակայն դրա տարածքում բացակայող բժշկական ենթակառուցվածքի պատճառով հրաժարվում այդ մտքից[26]։

Ծանոթագրություններ