Մոնտգոմերի Քլիֆթ

Մոնտգոմերի Քլիֆթ (անգլ.՝ Montgomery Clift, հոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 1966(1966-07-23)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։

Մոնտգոմերի Քլիֆթ
անգլ.՝ Montgomery Clift
Ծնվել էհոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 23, 1966(1966-07-23)[1][2][3][…] (45 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանFriends Quaker Cemetery
Կրթությունդերասանության ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և սցենարիստ
Ծնողներհայր՝ William Brooks Clift?[5], մայր՝ Ethel Anderson Fogg?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Մոնտգոմերի Քլիֆթը ծնվել է 1920 թվականին Օմահա քաղաքում, (ԱՄՆ)։ 13 տարեկանում հանդես է եկել թատրոնում։ 1948 թվականին առաջին անգամ նկարահանվում է Հոուարդ Հոուկսի «Կարմիր գետը» ֆիլմում։ Գլխավոր դերակատարումներով հանգես է եկել Ջորջ Սիտոնի «Մեծ վերելակը» (1950), Ջորջ Ստիվենցի «Մի տեղ արևի տակ» (1951), Ալֆրեդ Հիչկոկի «Խոստովանում եմ» (1953), Ֆրեդ Ցինեմանի «Այստեղից անմահություն» (1953), Էդուարդ Դմիտրիկի «Կյանքի ծառը» (1957) և «Մատաղ առյուծները» (1958), Ջոզեֆ Լ. Մանկիևիչի «Հանկարծ, անցյալ ամառ (1959), Էլիա Կազանի «Վայրի գետը» (1960), Ստենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» (1961), Ջոն Հյուսթոնի «Անպատշաճները» (1961) և «Գաղտնի ցանկություն» (1962), Ռաուլ Լևիի «Լրտեսը» (1966) և այլն։4 անգամ ներկայացվել է Օսկարի՝ 3 լավագույն դերասան և 1 երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում, 1-ական անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։ Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղ։

1966 թվականին հանկարծամահ է եղել 45 տարեկան հասակում սրտի անբավարարվածությունից, ինչի պատճառ ըստ բժիշկների կարող էր լիներ թմրանյութը։

Ֆիլմագրություն

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 20 ֆիլմում, առավելապես վեստեռն ժանրի ֆիլմերում։
Նշանավոր ֆիլմերն են

տարիֆիլմբնօրինակ անվանումդեր
1948ՓնտրումThe SearchՌալֆ Սթիվենսոն
1948Կարմիր գետRed RiverՄեթյու Հարտ
1949ԺառանգորդուհինThe HeiressՄորիս Թաունսենդ
1951Տեղ արևի տակA Place in the SunՋորջ Իստման
1953Ես խոստովանում եմI Confessսուրբ հայր Մայլք Ուիլյամ Լոգան
1953Այսուհետև և դարեդարFrom Here to EternityՌոբերտ Պրուիտ
1958Երիտասարդ առյուծներThe Young LionsՆոյ Ակերման
1959Անսպասելի անցած ամռանըSuddenly, Last Summerդոկտոր Կուկրովից
1960Վայրի գետWild RiverՉակ Գլովեր
1961ԱնհանգիստներըThe MisfitsՊերս Հաուլանդ
1961Նյուրնբերգյան դատավարությունJudgement at NurembergՌուդոլֆ Պետերսոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտգոմերի Քլիֆթ» հոդվածին։