Մոսկովյան Կրեմլ

Մոսկովյան Կրեմլ (ռուս.՝ Моско́вский Кре́мль[1]), Մոսկվայի հնագույն մասը, քաղաքի կենտրոնում ընկած ճարտարապետական ամրացված համալիր[2], մայրաքաղաքի գլխավոր հասարակական-քաղաքական, կրոնական և պատմական համալիրը, Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրը։ Նախկինում նրա մեծ պալատը եղել է ռուսական ցարերի մոսկովյան նստավայր։ Խորհրդային տարիներին Կրեմլում է գտնվել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ նախագահի նստավայրը։ Գտնվում է Բորովիցկի բլրի վրա, Մոսկվա գետի ձախ ափին՝ դրա մեջ Նեգլիննայա վտակի թափվելու վայրի մերձակայքում։ Ըստ հատակագծի իրենից ներկայացնում է անկանոն եռանկյունի։ Զբաղեցնմում է 27,5 հեկտար տարածք։ Ներառում է հինգ պալատ, չորս տաճար, որոնք շրջապատված են աշտարակավոր պարսպով։ Գործում է Մոսկովյան Կրեմլի թանգարանը, որը 2017 թվականի տվյալներով տարեկան ունենում է շուրջ երեք միլիոն այցելու[3]։ Կրեմլի հարավային պատը նայում է Մոսկվա գետին, արևելյանը՝ Կարմիր հրապարակին ու Վասիլի Երանելու տաճարին, արևմտյանը՝ Ալեքսանդրյան այգուն[4]։

Մոսկովյան Կրեմլը և Կարմիր հրապարակը
Kremlin and Red Square*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կրեմլը օդից
ԵրկիրՌուսաստան
ՏիպՄշակութային
Չափանիշներi, ii, iv, vi
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1990  (14-րդ նստաշրջան)
Համար545
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 545
ռուս..անգլ..ֆր.

Կրեմլ բառը նշանակում է ամրոց քաղաքի ներսում[5]։ Այն հաճախ գործածվում է փոխաբերաբար՝ նշելու համար Ռուսաստանի կառավարությունը (իսկ խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ կառավարությունը) և նրա ղեկավարներին։

Մոսկովյան Կրեմլը, որ աշխարհի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից է, բաց է հանրության առջև։ Տրամադրվում են էքսկուրսիաներ, շրջագայելու հնարավորություն ու միջոցներ[6]։

Պատկերասրահ

Կրեմլի հատակագիծը 1917 թ.
1800 թ.
Ջակոմո Կվարնեգի. Մոսկովյան Կրեմլի տաճարային հրապարակը. 1797 թ. Էրմիտաժ
Փրկչի (Սպասսկայա) աշտարակը
Կոնստանտինի ու Ելենայի աշտարակը
Կրեմլի Մեծ պալատը

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ivanov, Vladimir N. (1971). Московский Кремль [Moscow's Kremlin] (ռուսերեն). Moscow.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Merridale, Catherine (2013). Red Fortress: History and Illusion in the Kremlin. New York: Henry Holt. էջեր 505. ISBN 9780805086805.
  • Nenakormova, Irina S. (1987). Государственные музеи Московского Кремля [Art treasures from the Museums of the Moscow Kremlin] (ռուսերեն). Moscow: Iskusstvo.

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի the Moscow Kremlinին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկովյան Կրեմլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 684