Յամուսուկրո
Յամուսուկրո[2] (ֆր.՝ Yamoussoukro), Կոտ դ'Իվուարի վարչական մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲422 072 մարդ (2021)[1]: Այն գտնվում է պետության ամենախոշոր Աբիջան քաղաքից 240 կմ դեպի հյուսիս, Աբիջանից Բուրկինա Ֆասո տանող մայրուղու վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 6°50′ հս․ լ. 5°15′ ամ. ե.HGЯO[3]:
Քաղաք | ||
---|---|---|
Յամուսուկրո | ||
Yamoussoukro | ||
Երկիր | Կոտ դ'Իվուար | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Մակերես | 3500 կմ² | |
ԲԾՄ | 214 մետր | |
Բնակչություն | ▲422 072 մարդ (2021)[1] | |
Խտություն | 385 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | yamoussoukro.district.ci | |
Յամուսուկրո քաղաքում են գտնվում Կոտ դ՛Իվուարի կենտրոնական պետական մարմինները՝ նախագահը, վարչապետը և Ազգային Ժողովը (խորհրդարանը)։
Յամուսուկրոն համարվում է պետության առաջին նախագահ Ֆելիքս Ուֆուե Բուանյիի հայրենի քաղաքը, ինչն էլ պայմանավորված է 1983 թվականին Աբիջանից մայրաքաղաքի տեղափոխումը Յամուսուկրո։ Այստեղ գործում են տրանսպորտային հանգույցը, միջազգային օդանավակայանը, սննդի և փայտամշակման ձեռնարկությունները։ Ավտոբուսային տրանսպորտը քաղաքի ներսում թույլ է զարգացած։ Փոխադրումների հիմնական մասն իրականացնում են տաքսիները։ Գործում են նաև միջազգային ավտոբուսներ։ Քաղաքում են գտնվում նախագահի նստավայրը, «Կուսակցության տունը»։ Յամուսուկրոյի շրջանում աճեցնում են սուրճ, կակաո, բանան և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր։ Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի բուծմամբ։
Տեսարժան վայրեր
Յամուսուկրոյում է գտնվում աշխարհի ամենամեծ եկեղեցին՝ Նոտր Դամ դե լա Պե բազիլիկը, որի ճարտարապետության մեջ վերաիմաստավորվել են Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մոտիվները։ Այն կառուցվել է XX դարի 80-ական թվականներին։ 158 մետր բարձրություն ունեցող կառույցում նստատեղերի վրա տեղավորվում է 7000 մարդ, բացի այդ առկա է նաև 11 հազար մարդու կանգնելու տեղ։ Բազիլիկի կառուցման համար մարմար էր ներկրվում Իտալիայից և գունավոր ապակի՝ Ֆրանսիայից։
Տեսարժան այլ վայրերին են դասվում.
Կլիմա
Յամուսուկրոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.5 (88.7) | 33.5 (92.3) | 33.5 (92.3) | 32.9 (91.2) | 31.7 (89.1) | 30.1 (86.2) | 28.6 (83.5) | 28.5 (83.3) | 29.3 (84.7) | 30.1 (86.2) | 30.7 (87.3) | 30.1 (86.2) | 30.88 (87.58) |
Միջին օրական °C (°F) | 25.2 (77.4) | 27.3 (81.1) | 27.6 (81.7) | 27.3 (81.1) | 26.5 (79.7) | 25.6 (78.1) | 24.5 (76.1) | 24.5 (76.1) | 24.8 (76.6) | 25.2 (77.4) | 25 (77) | 24.5 (76.1) | 25.67 (78.2) |
Միջին ցածր °C (°F) | 18.9 (66) | 21.2 (70.2) | 21.8 (71.2) | 21.8 (71.2) | 21.3 (70.3) | 21.1 (70) | 20.4 (68.7) | 20.6 (69.1) | 20.4 (68.7) | 20.4 (68.7) | 20.3 (68.5) | 19 (66) | 20.6 (69.05) |
Տեղումներ մմ (դյույմ) | 13 (0.51) | 42 (1.65) | 108 (4.25) | 126 (4.96) | 155 (6.1) | 165 (6.5) | 88 (3.46) | 83 (3.27) | 170 (6.69) | 125 (4.92) | 36 (1.42) | 15 (0.59) | 1126 (44,32) |
աղբյուր: Climate-Data.org, altitude: 236m[5] |
Պատկերասրահ
- Պատկեր:Cimaisondepute1.JPG
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Քաղաքի պաշտոնական կայքը Արխիվացված 2015-09-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամուսուկրո» հոդվածին։ |