Յան Վերմեեր

Յան Վերմեեր (հոլ.՝ Jan Vermeer, Joannis ver Meer, Joannis van der Meer, հոկտեմբեր 1632[1][2][3][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6] - դեկտեմբերի 15, 1675(1675-12-15)[1][3][7][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[8][2][6]), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ։

Յան Վերմեեր
հոլ.՝ Johannes Vermeer
ֆր.՝ Johannes Vermeer
Ի ծնեհոլ.՝ Johannes Vermeer
Ծնվել էհոկտեմբեր 1632[1][2][3][…]
ԾննդավայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6]
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1675(1675-12-15)[1][3][7][…] (43 տարեկան)
Մահվան վայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[8][2][6]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքԿալվինականություն և կաթոլիկություն
Մասնագիտություննկարիչ և արվեստի կոլեկցիոներ
Ոճհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[9] և բարոկկո նկարչություն[9]
Ժանրժանրային նկարչություն[9] և դիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԴիանան ուղեկցորդուհիների հետ, Աշխարհագրագետը, Կավատուհի, Կաթնավաճառուհին[10], Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը, Աստղագետը, Քնած աղջիկը, Մարգարտե ականջօղով աղջիկը և Դելֆտի տեսարան
ՄեկենասներՊիտեր վան Ռայուֆե
Ներշնչվել էԿարել Ֆաբրիցիուս, Գաբրիել Մետսյու, Դիրք վան Բաբյուրեն և Լեոնարդ Բրամեր
ՀայրReijnier Janszoon Vermeer?[11]
ՄայրDigna Baltus?[11]
ԱմուսինCatharina Bolenes?
ստորագրություն
Изображение автографа
 Johannes Vermeer Վիքիպահեստում

Կենսագրություն

Վերմեերի կյանքից շատ բան հայտնի չէ։ Նա ծնվել է (համենայն դեպս կնքվել է) Դելֆտում 1632 թվականի հոկտեմբերի 31-ին, գործարար վաճառողի ընտանիքում։ Յանը ընտանիքի երկրորդ երեխան էր և ծնողների միակ որդին։ Նրա հայրը ծագումով Անտվերպենից էր, 1611 թվականին տեղափոխվել էր Ամստերդամ և աշխատում էր որպես մետաքսի ջուլհակ։ 1653 թվականին նա ամուսնացավ, տեղափոխվեց Դելֆտ, և դարձավ իջևանատան տեր։ Նա շարունակում էր զբաղվել մետաքսագործությամբ, ինչպես նաև գրանցված էր Դելֆտի Սբ. Լուկայի համքարությունում, որպես արվեստի իրերի վաճառական։

Կրթություն

Վերմեերի աշակերտության տարիների մասին ստույգ տեղեկությունների չեն պահպանվել։ Հայտնի է, որ 1653 թվականի դեկտեմբերի 29-ին Յան Վերմեերին ընդունեցին Սբ. Լուկայի համքարություն։ Համքարության մասնակցության նախապայման էր 6 տարվա գեղանկարչության խորացված ուսուցում համքարության անդամ-վարպետի մոտ։ Վերմերը ծանոթ էր նկարիչներ Լեոնարդ Բրամերի և Հերարդ տեր Բորխի հետ։ Այդ փաստի հիման վրա ենթադրություններ են կատարվել, որ Վերմերը աշակերտել է նրանցից մեկի մոտ։ Բացի դրանից չափազանց տարածված է չհաստատված վարկածը, որ Վերմեերի ուսուցիչն է եղել Կարել Ֆաբրիցիուսը, որը իր հերթին Ռեմբրանդտի աշակերտն էր։ Անշուշտ, Վերմեերի ստեղծագործության վրա հսկայական ազդեցություն է ունեցել ժանրային գեղանկարչության հոլանդացի վարպետ Պիտեր դե Հոոխը, որ բնակվել է Դելֆտում 1652-1661 թվականներին։ Նրա ոճը գտել է իր հետագա զարգացումը Վերմեերի կտավներում։

Ընտանիք և աշխատանք

1653 թ.-ի ապրիլի 20-ին Յան Վերմեերը ամուսնացավ Կատարինա Բոլնեսի հետ, ով Դելֆտի շրջակա գյուղերից էր։ Վերմեերի կալվինիստական հավատը սկզբնապես դժգոհություն էր առաջացրել Բոլնեսի կաթոլիկ ընտանիքում։ Միայն կաթոլիկ Բրամերի հորդորներից հետո Վերմեերի ապագա զոքանչը աղջկա ամուսնության համաձայնություն տվեց։

1660 թ.-ին Վերմեերը կնոջ հետ տեղափոխվեց զոքանչի տուն։ Վերմեերը ուներ 15 երեխա, որոնցից 4-ը մահացել են վաղ տարիքում։ Ակնհայտ է, որ Վերմեերի նյութական վիճակը վատ չէր, քանի որ նա կարող էր առանց որևէ խնդրի կերակրել իր երեխաներին։ Հայտնի էր, որ նա տարվա ընթացքում 2 նկար էր նկարում, որովհետև Վերմեերը ուներ եկամտի այլ աղբյուրներ։ Նա օգնում էր իր մորը ղեկավարել Դելֆտի գլխավոր շուկայում գտնվող պանդոկը, որը նա ժառանգել էր ամուսնու մահից հետո։ Ենթադրվում է, որ հաստատությունում Վերմերրը կարող էր վարել այն ժամանակվա հոլանդացի նկարիչներին բնորոշ արվեստի նմուշների առևտուր։ 1662-1663 թթ. և 1670-1671 թթ. Վերմեերը զբաղեցնում էր Սբ. Լուկայի համքարության ղեկավարի պաշտոնը։ 17-րդ դարում ցանկացած արհեստավոր և նկարիչ անդամակցում էր համապատասխան համքարությանը, որը կանոնակարգում էր այդ մասնագիտության ներկայացուցիչների գործունեությունը։ Նկարիչների համքարության ղեկավարների պաշտոնը շատ պատվավոր էր, և խոսում էր Դելֆտում Յան Վերմեերի հեղինակության մասին։ Դեռ Վերմեերի կյանքի օրոք նրա նկարների համար վճարում էին մեծ գումարներ։ Հիմնականում Վերմեերը նկարում էր իր բարեգործ պատվիրատուների համար։ Նկարչի գլխավոր հովանավորներ և նրա ստեղծագործության երկրպագուներն էին հացթուխները Հենդրիկ վան Բույթենը և տպարանի տեր Հակոբ Դիսսիուսը, ում հավաքածույում կար Վերմեերի 19 նկար։ Մնացել է անհայտ, Վերմեերը նկարում էր կոնկրետ բարերարների պատվերով, թե նրանք ստացել էին նախապատվության իրավունք վարպետի ստեղծագործությունները գնելու համար։ Վերմեերը հայտնի փորձագետ էր արվեստի հարցում։ Այսպես, օրինակ նա այն փորձագետների թվում էր, որոնց վստահել էին պարզել հռոմեական և վենետիկական կտավների հավաքածուի իսկությունը։ Այդ հավաքածուն առաջարկել էին 30 հազար գուլդենով գնել Բրանդենբուրգի կուռֆյուռստ Ֆրիդրիխ Վիլհելմ Ա-ին։ 1672 թ. Վերմեերը մեկնեց Հաագա, որտեղ նկարիչ Հակոբ Յորդանսի հետ միասին եզրակացություն տվեց նկարների արժեքի մասին։ Նոտարի ներկայությամբ նա հերքեց հավաքածուի իսկությունը և հայտարարեց, որ հավաքածուն արժե պահանվող գնի մեկ տասնորդականից ոչ ավել։

Ի տարբերություն բազմաթիվ այլ նկարիչները, Յան Վերմեերը չուներ աշակերտներ։

Կյանքի վերջին տարիներ

Կյանքի վերջին տարիներին նկարչի ֆինանսական դրությունը զգալի վատացավ և նա ստիպված էր վարկեր վերցնել։ 1672-1679 թթ. Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքում գեղանկարչության առևտուրը մարեց։ Վերմեերի կնոջ պարտքերի դուրս գրելու մասին խնդրագրում, թվագրված 1676 թ. ապրիլի 30, նա պարզաբանում էր, որ պատերազմի ժամանակ ամուսինը ստիպված էր վաճառել նկարները ցածր գներով։

1675 թ. Վերմեերը հիվանդացավ և մի քանի օրից մահացավ։ 1675 թ. դեկտեմբերի 15 Վերմեերը հուղարկավորվեց ընտանեկան դամբարանում, Դելֆտի Աուդե Կերկ եկեղեցում։ Կինը ստիպված էր հրաժարվել ժառանգությունից և հանձնել այն պարտատերերին։

Հիշատակ

Յան Վերմեերի պատվին կոչել են աստերոիդ (4928) Vermeer, որը հայտնաբերվել է Ղրիմի աստղադիտարանում 1982 թ.-ի հոկտեմբերի 21-ին։

Վերմեերի աշխատանքների մեծամասնությունը իրենցից ներկայացնում են հանգամանորեն նկարած ինտերյերով կոմպոզիցիաներ սակավաթիվ կերպարներով։ Գործնականորեն չկան կրոնական թեմաներով նկարներ։

Վերմեերի նկարների ցանկ

Ներկայումս աշխարհում հայտնի է Վերմեերի ընդամենը 37 փոքրածավալ աշխատանք։ Նկարների թվագրությունը արվեստի պատմագրության համար մնում է սկզբունքային խնդիր, որովհետև նկարիչը թվագրել է ներկայումս հայտնի նկարներից միայն երեքը՝ Կավատուհու մոտ, Աստղագետը և Աշխարհագրագետը։ Մնացած բոլոր նկարների թվականները մոտավոր են, քանի որ պահպանված տեղեկություններն ու տվյալները բավարար չեն հստակ թվականներ նշելու համար[12]։

ՆկարՎերնագիրԹվականՉափս, նյութԳտնվելու վայրը
1 Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը1654/1655160 × 142 սմ, Կտավ, յուղաներկՇոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգ
2 Սուրբ Պրակսեդան (վերագրված է)1655101, 6 × 82, 6 սմ., կտավ, յուղներկԱյցելությունների շապելի թանգարան ֆր.՝ Musée de la Chapelle de la Visitation, Մոնակո (Բարբարա Պիաչեսկա Ջոնսոնի հավաքածու)
3 Դիանան ուղեկցորդուհիների հետ1655/165698, 5 × 105 սմ, կտավ, յուղաներկՄաուրիցհեյս, Հաագա
4 Կավատուհի1656143 × 130 սմ, կտավ, յուղաներկՀին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
5 Քնած աղջիկը165787, 6 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկՄետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
6 Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը165783 × 64, 5 սմ, կտավ, յուղաներկՀին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
7 Փողոց Դելֆտում1657/165854, 3 × 44 սմ, կտավ, յուղաներկՌեյկսմուզեում, Ամստերդամ
8 Սպան և ծիծաղող աղջիկը165849, 2 × 44, 4 սմ, կտավ, յուղաներկՖրիկի հավաքածու, Նյու Յորք
9 Գինու գավաթը1658–166066, 3 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկԳեղանկարչության պատկերասրահ, Բեռլին
10 Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր)1658–166045, 4 × 41 սմ, կտավ, յուղաներկՌեյկսմուզեում, Ամստերդամ
11 Գինու գավաթով աղջիկը1659/166078 × 67, 5 սմ, կտավ, յուղաներկՀերցոգ Անտոն Ուլրիխի թանգարան, Բրաունշվայգ
12 Դելֆտի տեսարան1660/166198, 5 × 117, 5 սմ, կտավ, յուղաներկՄաուրիցհեյս, Հաագա
13 Երաժշտության ընդհատված դաս1660/166138, 7 × 43, 9 սմ, կտավ, յուղաներկՖրիկի հավաքածու, Նյու Յորք
14 Նամակ կարդացող կինը` կապույտով1662–166446, 5 × 39 սմ, կտավ, յուղաներկՌեյկսմուզեում, Ամստերդամ
15 Երաժշտության դասը (Տղամարդն ու կինը` վիրջինալի մոտ)1662–166574, 6 × 64, 1 սմ, կտավ, յուղաներկԹագավորական հավաքածու, Բուքինգեմյան պալատ, Լոնդոն
16 Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը)1662–166442, 5 × 38 սմ, կտավ, յուղաներկԱրվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
17 Ջնար նվագող աղջիկը պատուհանի մոտ166451, 4 × 45, 7 սմ, կտավ, յուղաներկՄետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
18 Մարգարտե վզնոցով կինը166455 × 45 սմ, կտավ, յուղաներկԲեռլինի պատկերասրահ
19 Ջրի կժով երիտասարդ կինը` պատուհանի մոտ1664/166545, 7 × 40, 6 սմ, կտավ, յուղաներկՄետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
20 Մարգարտե ականջօղով աղջիկը166545 × 40 սմ, կտավ, յուղաներկՄաուրիցհեյս, Հաագա
21 Համերգը1665/166669 × 63 սմ, կտավ, յուղաներկԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն (1990 թ.-ից՝ գողացված է)
22 Նամակ գրող աղջիկը` դեղինով1665–167045 × 39, 9 սմ, կտավ, յուղաներկԱրվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
23 Աղջկա գլուխ1666/166744, 5 × 40 սմ, կտավ, յուղաներկՄետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
24 Սրինգով աղջիկը (վերագրված է)1665/167020 × 17, 8 սմ, փայտ, յուղաներկԱրվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
25 Կարմիր գլխարկով կինը1666/166723, 2 × 18, 1 սմ, փայտ, յուղաներկԱրվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
26 Կինը, նամակը և աղախինը1667/166889, 5 × 78, 1 սմ, կտավ, յուղաներկՖրիկի հավաքածու, Նյու Յորք
27 Աստղագետը166850, 8 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկԼուվր, Փարիզ
28 Աշխարհագրագետը1668/166953 × 46, 6 սմ, կտավ, յուղաներկՇտեդել, Ֆրանկֆուրտ (Մայն)
29 Սիրային նամակ1669/167044 × 38, 5 սմ, կտավ, յուղաներկՌեյկսմուզեում, Ամստերդամ
30 Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր)1669/167024, 5 × 21 սմ, կտավ, յուղաներկ (տեղադրված է փայտի վրա)Լուվր, Փարիզ
31 Նամակ գրող կինը և աղախինը167071 × 59 սմ, կտավ, յուղաներկԻռլանդիայի պետական պատկերասրահ, Դուբլին
32 Վիրջինալի առջև նստած աղջիկը167025, 5 × 20 սմ, կտավ, յուղաներկՎիննի հավաքածու, Լաս Վեգաս
33 Հավատի այլաբանությունը1671–1674114, 3 × 88, 9 սմ, կտավ, յուղաներկՄետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
34 Կիթառահարուհին167253 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկՔենվուդ հաուզ, Լոնդոն
35 Նկարչի արվեստանոցում1673130 × 110 սմ, կտավ, յուղաներկԱրվեստի պատմության թանգարան, Վիեննա
36 Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը1673–167551, 7 × 45, 2 սմ, կտավ, յուղաներկԱզգային պատկերասրահ, Լոնդոն
37 Վիրջինալ նվագող աղջիկը` նստած1673–167551, 5 × 45, 5 սմ, կտավ, յուղաներկԱզգային պատկերասրահ, Լոնդոն

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Վերմեեր» հոդվածին։