Նաննին

Նաննին (չինարեն՝ 南宁),(փինյին Nánníng), հայտնի է նաև Յոն անունով, նախկին անունը Յոնճոու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կուանսիճուան ինքնավար շրջանի քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, տեխնելոգիակն և ֆինանասական կենտրոն[1]։ Նաննին քաղաքը գտնվում է Կուանսիճուան ինքնավար շրջանի հարավային հատվածում[1]։ Արևմուտքում սահմանակից է Չոնծուո քաղաքին, հյուսիսում՝ Պայսը, Հըչի, Լայպիըն քաղաքներին․ արևելքում՝ Կուեյկան քաղաքին, հարավում՝ Ցինճոու, Ֆանչընկան քաղաքներին։ Քաղաքը տեղակայված է Կուանսիճուան ինքնավար շրջանի հարավ-արևմտյան հատվածում։ Հյուսիս-արևելքում շրջապատված է Տամիըն լեռներով, հարավում՝ Տոնծիեն լեռներով։ Քաղաքի հյուսիսային հատվածը լեռնային է, իսկ հարավայինը՝ հարթավարային։ Յոնծիան գետը հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով։ 2021 թվականի տվյալներով՝ քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 88 հազար 328 մարդ[1]։

Նաննին
ՏեսակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Երկիր Չինաստան
ՎարչատարածքԳուանսի-Չժոունի ինքնավար շրջան
Մակերես22 099,31 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Նաննինը նախկինում պատկանել է Յուե ցեղին։ Քաղաքն հիմնադրվել է Արևելյան Ծին դինաստիայի օրոք 318 թվականին և ունի 1700 տարվա պատմություն։ Նաննինը, որը հայտնի է որպես «Չինաստանի կանաչ քաղաք», արժանացել է մի շարք տիտղոսների, ինչպիսիք են «ՄԱԿ-ի բնակության վայրի մրցանակ», «Չինաստանի լավագույն հանգստյան քաղաք»[1]։

Պատմություն

Քաղաքը նախկինում պատկանել է Յուե ցեղին[2]։ Ցին Շի Հուանդին,կառավարման 33-րդ տարում (մ․թ․ա 214 թվական), միավորեց ներկայիս Կուանտոն և Կուանսի նահանգների տարածքները և հիմնեց Նանհայ, Կուեյլին շրջանները։ Նաննին պատկանուում էր Կուեյլին շրջանին։

Հան դինաստիայի առաջին կայսր Լիո Պանի կառավարման առաջին տարիներին (մ․թ․ա 206-116 թվականներին) քաղաքը համարվել է Նանյուե պետության տարածք։ Ուտի կայսեր գահակալության 6-րդ տարում համարվել է Յուլին շրջանի Ֆան կոմսության տարածք։

Եռաթագավորության ժամանակաշրջանում քաղաքը պատկանում էր Ու կայսրությանը, որն էլ տեղակայված էր Յուլին շրջանի Լինփու քաղաքում։

Արևելյան Ծին դինաստիայի կառավարման 1-ին տարում (318 թվական) Յուլին շրջանը, որը գտնվում էր Գուանճոուի իրավասության ներքո և կառավարվում էր Ծինսիըն շրջանի կողմից (ներկայիս՝ Նաննին), առանձնացվեց։ Արդյունքում Ծիսինը դարձավ ներկայիս Նաննին քաղաքի առաջին անվանումը։

Սուեյ դինաստիայի առաջին կայսր Վըն Տիի կառավարման 18-րդ տարում (598 թվական) Ծինսիըն շրջանը վերածվեց Սուանհուա շրջանի։ Արդյունքում հիմնեց Սուանհուա քաղաքը (ներկայիս Նաննին)։ Թան դինաստիայի կառավարման 4-րդ տարում (612 թվական) Սուանհուա շրջանը վերածվեց Հարավային Ծինճոու քաղաքի։ Կառավարման 6-րդ տարում (632 թվական) Հարավային Ծինճոուն վերանվանվեց Յոնճոու շրջանի։ Այսպիսով Նաննիըն դարձավ Գուեյսի նահանգի վարչական կենտրոնը (այստեղից էլ Նաննինի կարճ անվանումը՝ Յոն)։ «Յոն» անունը սերում է Թան դինաստիայի «Յուենհըի շրջաններ» տարեգրությունից։ Թան դինաստիայի Սիենթոն կայսր գահակալության 3-րդ տարում (862 թվական) Յոնճոուն պատկանում էր Լիըննան նահանգին և կառավարվում էր Սուանհուա շրջանի կողմից։

Այն բանից հետո, երբ Սոն դինաստիան վերամիավորեց ամբողջ երկիրը, Յոնճոուն միավորվեց Գուաննան քաղաքին, որն էլ գտնվում էր Սուանհուայի, Ույուենի և այլ 7 շրջանների իրավասության ներքո։ Այսօր էլ Նաննինը շարունակում է մնալ Չանճուոի և Սուանհուա շրջանների կառավարման կենտրոնը։

Յուան դինաստիայի կառավարման 16-րդ տարում (1279 թվական) Յոնճոուն սկսվեց կառավարվել Սուանհուա և Ույուեն շրջանների կողմից։

1324 թվականին Սինծիանում նախնիների հիշատակին նվիրված տոնկատարության օրը Յոնճոուն վերանվանվեց Նաննին։

Յուան դինաստիայի կայսր Շուըն Դիի կառավարման 23-րդ տարում (1363 թվական) Հուկուան նահանգի (ներկայիս Հուպեյ և Հունան նահանգներ) տարածքային կառավարությունը հիմնեց »Կուանսի նահանգի տարածքային կառավարությունը, իսկ Նաննինը սկսեց ենթարկվել Գունասի նահանգին։

Մին դինաստիայի կայսր Ճու Յուենճանի կառավարման առաջին տարում (1368 թվականին) ստեղծվեց Նաննին շրջանը, որն էլ ենթարկվում էր Սուանհու շրջանին։

Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին (1912 թվական) Սուանհուա շրջանին միանում է Նաննին շրջանը։ Նույն տարվա հոկտեմբերին Կուանսի նահանգի ռազմական կառավարությունը Կուեյլինից տեղափոխվեց Նաննին։ Նաննին քաղաքը դարձավ Կուանսի նահանգի կենտրոնը։ Հանրապետության գոյության 25-րդ տարում (1936 թվականին) Կուանսի նահանգի կենտրոնը Նաննինից տեղափոխվեց Կուեյլին։ Այնուհետև ստեղծվեց Նաննին վարչական վերահսկողության շրջանը (հայտնի է նաև 9-րդ շրջան անունով)։ Հանրապետության գոյության 38-րդ տարում (1949 թվական) Կուանսի նահանգի կենտրոնը Կուեյլինից կրկին տեղափոխվեց Նաննին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո՝ 1950 թվականին, Նաննինը ստացավ քաղաքի կարգավիճակ։ Նույն տարվա փետրվարի 8-ին ստեղծվեց Կուանսի նահանգի ժողովրդական կառավարությունը և Նաննինը դարձավ նահանգի կենտրոնը։ 1952 թվականի դեկտեմբերին Նաննինը եղել է նաև Կուեյսի ինքնավար շրջանի կենտրոնը։ 1958 թվականին ստեղծվել է Կուանսիճուան ինքնավար շրջանը՝ Նաննին կենտրոնով։

Աշխարհագրություն

Ռելիեֆ

Նաննինը գտնվում է Կունասի նահանգի հարավ-արևմուտքում տեղակայված բլրի վրա։ Տարածաշրջանում առկա են հարթավայրեր, լեռներ, բլուրներ[3]։ Հիմնական գեոմորֆոլոգիական միավորներն են Նաննինի ավազանը, Ումիըն ավազանը, Յոննին սարահարթը, Տամիըն լեռները[3]։ Տամիըն լեռները քաղաքի ամենաբարձր լեռներն են, որոնք ընդգրկում են Շանլին, Մաշան, Պիընյան շրջանները և Ումիըն թաղամասը։ Ծովից բարձրությունը կազմում է 1785 մետր[4]։

Կլիմա

Նաննինում կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմեռը կարճ է, մեղմ, իսկ ջերմաստիճանը հազվադեպ է հատում 0-ի սահմանը։ Ամառը ավելի երկար է, տաք և խոնավ։ Գարունը և աշունը համեմատաբար զով են։ Փետրվարից հոկտեմբեր ընկած շրջանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը գերազանցում է 35°-ը։ Ձմռանը՝ հյուսիսում տեղակայված լեռների պատճառով, օդի ջերմաստիճանը ավելի ցածր է։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է 12,9°, ամենացածր ջերմաստիճանը՝ -2° (1955 թվական հունվարի 12)։ Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 28,4 °, ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40,4 °(1958 թվական մայիսի 9)[5]։ Տեղումների քանակը կազմում է 1310մմ։

Գետեր

Նաննինի ամենամեծ գետերը պատկանում են Սիծիան գետերի համակարգին։ Մինչդեռ ամենամեծ գետերն են համարվում Յուծիանը, Յոուծիանը, Ծուոծիանը, Հոնշուեյը, Ումիընը Պաչիծիանը։ Յուծիան գետը Նաննին քաղաքում հայտնի է Յոնծիան անվանմամբ։ Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 133․8 կմ, խորությունը՝ մոտ 21մ։ Գետը քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուրն է[6]։

Կառավարություն

Ներկայիս կառավարություն

Նաննինի չորս հիմնական հաստատությունների ղեկավարները
Կազմակերպություն


ՉԿԿ Նաննինի
Քաղաքային Կոմիտե

Նաննինի Ժողովրդական
Կոնգրես
Մշտական կոմիտե

Նաննինի
Ժողովրդական Կառավարություն

Նաննինի Քաղաքային
կոմիտե
ՊաշտոնՆոն Շընվըն[7]Ֆըն Սուեծուըն[8]Լիաո Լիյոն[9]Դու Վեյ[10]
ԱնունՃուանՀանՀանՀան
ԾննդավայրԿուանսիճուան ինքնավար շրջան Թիենտըն շրջանԿուանսիճուան ինքնավար շրջան Պոպայ շրջանՀունան նահանգ Շաոյան քաղաքՇանսի նահանգ Յան շրջան
Ծննդյան տարեթիվ1965, օգոստոս1962, սեպտեմբեր1971, նոյեմբեր1962, մարտ
Պաշտոնակատարման տարեթիվ2022 թվական ապրիլ2020 թվական մայիս2021 թվական դեկտեմբեր2016 թվական հոկտեմբեր

Ղեկավար անձնակազմ

Քաղաքային հանձնաժողովի քարտուղար
  • Սուըն Իծին(1949 թվական դեկտեմբեր-1950 թվական հունվար)
  • Մո Վընհուա(1950 թվական հունվար-1951 թվական մայիս)
  • Սուըն Իծին(1951 թվական մայիս-1952 թվական օգոստոս)
  • Սու Կըֆու(1952 թվական օգոստոս-1953 թվական մայիս)
  • Չըն Ֆըն(1953 թվական մայիս-1965 թվական փետրվար)
  • Սիաո Հան(1965 թվական փետրվար-1967 թվական ապրիլ)
Կուսակցության քաղաքային հեղկոմի հիմնական ղեկավար խմբի ղեկավար
  • Հան Շիֆու(1970 թվական հուլիս-1971 թվական մարտ)
Քաղաքային կուսակցության կոմիտեի քարտուղար
  • Հան Շիֆու(1971 թվայան ապրիլ-1973 թվական օգոստոս)
  • Սիաո Հան(1973 թվական օգոստոս-1976 թվական օգոստոս)
  • Կուո Յաոցիըն(1976 թվական օգոստոս-1977 թվական մայիս)
  • Սիո Հան(1977 թվական մայիս-1978 թվական սեպտեմբեր)

  • Վան Ճուկուան(1978 թվական սեպտեմբեր-1979 թվական օգոստոս)
  • Վեյ Չուընշու(1979 թվական օգոստոս-1982 թվական ապրիլ)
  • Վան Ընհոու(1982 թվական ապրիլ-1983 թվական նոյեմբեր11月)
  • Չըն Հուեյկուան(1983 թվական նոյեմբեր-1985 թվական հուլիս)
  • Ճաո Ըիշըն(1985 թվական հուլիս-1992 թվական ապրիլ)
  • Փըն Կուեյկան(1992 թվական ապրիլ-1995 թվական փետրվար)
  • Լի Ճաոճուո(1995 թվական փետրվար-1998 թվական հունվար)
  • Լի Քը(1998 թվական հունվար-2001 թվական հունիս)
  • Լի Ծիհըն(2001 թվական հունիս-2005թվական ապրիլ)
  • Մա Պիաո(2005 թվական ապրիլ-2008 թվական մայիս)
  • Չը Րոնֆու(2008 թվական մայիս-2011 թվական սեպտեմբեր)
  • Չըն Ու(2011 թվական սեպտեմբեր-2013 թվական մարտ)
  • Յու Յուենհուեյ(2013 թվական մարտ-2015 թվական մայիս)
  • Վան Սիաոտոն(2015 թվական մայիս-2021 թվական նոյեմբեր)
  • Սու Հայրոն(2021 թվական նոյեմբեր-2022 թվական ապրիլ)
  • Նոն Շընվըն(2022 թվական ապրիլ-)

Քաղաքապետ
  • Լիոու Սիսան(1949 թվական դեկտենբեր-1950 թվական հունվար)
  • Մո Վընհուա(1950 թվական հունվար-1950 թվական մարտ)
  • Լիո Սիսան(1950 թվական մարտ-1953 թվական մայիս)
  • Չըն Ֆըն(1953 թվական մայիս-1958 թվական փետրվար)
  • Յան Կուանցայ(1958 թվական փետրվար-1965 թվական նոյեմբեր)
  • Վեյ Չուընշու(1965 թվական նոյեմբեր-1966 թվական մայիս)
Քաղաքային հեղկոմի տնօրեն
  • Հան Շիֆու(1968 թվական ապրիլ-1973 թվական հոկտեմբեր)
  • Սիաո Հան(1973 թվական հոկտեմբեր-1976 թվական օգոստոս)
  • Կուո Յաոցիըն(1976 թվական օգոստոս-1979 թվական օգոստոս)
  • Վեյ Չուընշու(1979 թվական օգոստոս-1980 թվական հունիս)

Քաղաքապետ
  • Վեյ Չուընշու(1980 թվական հունիս-1982 թվական ապրիլ)
  • Լան Ցիշըն(1982 թվական օգոստոս-1983 թվական դեկտեմբեր)
  • Կան Սիանմըն(1983 թվական դեկտեմբեր-1990 թվական նոյեմբեր)
  • Սիե Րուսուան(1990 թվական նոյեմբեր-1994 թվական սեպտեմբեր)
  • Սոն Ֆումին(1994 թվական սեպտեմբեր-1998 թվական հունվար)
  • Լին Կուոցիան(1998 թվական հունվար-2007 թվական ապրիլ)
  • Չըն Սիանցուըն(2007 թվական մայիս-2008 թվական հունիս)
  • Հուան Ֆանֆան(2008 թվական հունիս-2011 թվական օգոստոս)
  • Ճոու Հոնպո(2011 թվական օգոստոս-2021 թվական ապրիլ)
  • Սուըն Տակուան(2021 թվական ապրիլ-2021 թվական դեկտեմբեր)
  • Լիաո Լիյոն(2021 թվական դեկտեմբեր-)

Վարչական բաժանում

Նաննինը այժմ կառավարոմ է 7 թաղամաս, 4 շրջան և 1 շրջանին համարժեք քաղաք

  • Թաղամաս։ Սիըննին, Ցիընսիոու, Ծիաննան, Սիսիանթան, Լիանցիըն, Յոննին, Ումիըն
  • Շրջանին համարժեք քաղաք։ Հընճոու
  • Շրջան։ Լոնան, Մաշան, Շանլին, Պինյան
Տնտեսական զարգացման գոտի
  • Պետական տնտեսական զարգացման գոտիներ։ Նաննինի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտի, Նաննինի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական զարգացման գոտի, Նաննին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տնտեսական զարգացման գոտի[11]
  • Նահանգային տնտեսական զարգացման գոտի։ Ուսիան գոտի
Նաննին քաղաքի վարչական բաժանման քարտեզ
Սիըննին
Ցիընսիոու
Ծիաննան
Սիսիանթան
Լիանցիըն
Յոննին
Ումիըն
Լոնան
Մաշան
Շանլին
Պինյան
Հընճոու
Տարածքի

կոդ[12]

Տարածքի

անվանում

ՓինինՄակերես[13]կմ²Բնակչության թիվ[14](2020 թվականի տվյալներ)Կառավարման

նստավայր

Փոստային

դասիչ

Վարչական բաժանում[15]
ԳրասենյակԱվանԳյուղԱզգային փոքրամասնու-թյուններ
450100Նաննին քաղաքNánníng Shì
Namzningz Si
22,099.318,741,584Ցիընսիոու

թաղամաս

5300002589133
450102Սիըննին թաղամասXīngníng Qū
Singhningz Gih
722.68615,485Սիընտոն

փողոց

53000033
450103Ցիընսիոու թաղամասQīngxiù Qū
Cinghsiu Gih
865.271,124,334Չանթան

ավան

53000054
450105Ծիաննան թաղամասJiāngnán Qū
Gyanghnamz Gih
1,183.26989,823Ծիաննանփողոց53000054
450107Սիսիանթան թաղամասXīxiāngtáng Qū
Sihsienghdangz Gih
1,076.001,643,819Հընյան

փողոց

530000103
450108Լիանցիըն թաղամասLiángqìng Qū
Liengzcing Gih
1,368.88587,618Տաշաթիենփողոց53020025
450109Յոննին թաղամասYōngníng Qū
Yunghningz Gih
1,230.73332,280Փումիաո

ավան

5302005
450110Ումիըն թաղամասWǔmíng Qū
Vujmingz Gih
3,388.91683,826Չընսիանավան53010013
450123Լոնան շրջանLóng'ān Xiàn
Lungzanh Yen
2,305.59325,140Չընսիանավան53270064
450124Մաշան շրջանMǎshān Xiàn
Majsanh Yen
2,340.76382,430Պայշանավան530600742
450125Շանլին շրջանShànglín Xiàn
Sanglinz Yen
1,871.00359,323Տաֆու

ավան

530500741
450126Պինյան շրջանBīnyáng Xiàn
Binhyangz Yen
2,298.17801,407Պիընճոուավան53040016
450181Հընճոու քաղաքHéngzhōu Shì
Hwngzcouh Si
3,448.06896,099Հընճոու

ավան

530300161

Բնակչություն

Նաննինի բնակչության տվյալներ 2010-2017թթ․ (Նաննինի վիճակագրական տարեգիրք 2018թ․)

Ըստ 2010 թվականի համաազգային մարդահամարի տվյալների՝ քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 6 միլիոն 661 հազար 600 մարդ[16], աճի տեմպը՝ 0,71%։ Արական սեռը կազմում է 3 միլիոն 452 հազար 200 մարդ՝ կազմելով բնակչության 51,85%-ը, իգական սեռը՝ 3 միլիոն 207 հազար 400 մարդ՝ կազմելով 48,15%, մինչև14 տարեկան՝ 1 միլիոն 79 հազար՝ կազմելով 18,14%, 15-59 տարեկան՝ 459 հազար 660 մարդ՝ կազմելով՝ 69%, 60 տարեկան՝ 856 հազար 600 մարդ՝ կազմելով՝ 12,68%, 65-ից բարձր՝ 593 հազար մարդ՝ կազմելով՝ 8,9%։

2017 թվականի դրությամբ քաղաքի գրանցված բնակչության թիվը կազմում է 7 միլիոն 568 հազար 700[17]։

Ազգային փոքրամասնություն

Նաննինում ապրում են շուրջ 50 ազգություններ՝ Հան, Յաո, Միաո, Տոն, Մուլաո, Հուեյ, Ման, Մաոնան, Թուծիա[17]։ Մեծամասնություն են կազմում Ճուան և Հան էթնիկ խմբերը։ Ճուան ազգը այստեղ ապրում է արդեն հազարամյակներ շարունակ։ Հան ազգությունը սկսեց Նաննինում ապրել Ցին և Հան դինաստիաների գահակալության տարիներին։ Յուան դինաստիայի գահակալության տարիներին քաղաքում հաստատվեցին Հուեյ ազգը։ Մաո և Յաո ազգությունները քաղաքում բնակություն հաստատեցին Ցիըն դինաստիայի գահակալությունից հետո։ 1949 թվականից հետո ազգերը սկսեցին բնակություն հաստատել նաև այլ քաղաքներում[18]։ Յաո ազգը ապրում է Մաշան և Լինշան շրջաններում, իսկ մյուս ազգությունները՝ քաղաքի բոլոր շրջաններում։

Համաձայն 2015 թվականի ազգային բնակչության ընտրանքային հետազոտության հրապարակած տվյալների՝ 2015 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 6 միլիոն 986 հազար 100 մարդ, որից 3 միլիոն 531 հազար 500-ը Ճուան ազգի ներկայացուցիչներ են (կազմելով բնակչության 50,55%), 3 միլիոն 298 հազար 700-ը Հան ազգի ներկայացուցիչներ են (կազմելով բնակչության 47,22%), 155 հազար 800-ը այլ ազգի ներկայացուցիչներ (կազմելով բնակչության 2,23%)[19]։

Նաննինի էթնիկ կազմը(2010 թվական նոյեմբեր)[20]
Ազգային փոքրամասնության

անվանում

ՃուանՀանՅաոՄիաոՏոնՄուլաոՀուեյՄանՄաոնանԹուծիաԱյլ
Բնակչության թիվ3387539312499098003916863996324493037602575212412930
Ընդհանուր բնակչության

համամասնություն(%)

50.8746.931.470.140.100.090.070.060.040.030.19
Ընդհանուր ազգի

բնակչության համամասնություն(%)

95.86---2.770.260.180.180.140.110.070.060.37

Տնտեսություն

2017 թվականին քաղաքի ՀՆԱ-ն կազմել է 411 միլիարդ յուան, որն էլ գերազանցում է 2016 թվականի տվյալները 8%-ով։ Հիմնվելով մշտական բնակչության թվի վրա՝ մեկ շնչի ՀՆԱ-ն կազմում է 57 հազար 948 յուան, որն էլ տարեկան կտրվածքով ավելացել է 6,7%-ով։ Գյուղատնտեսությունը աճել է շուրջ 4,1%-ով, արդյունաբերությունը և շինարարությունը՝ 8,6%-ով, ծառայությունները՝ 8,4%-ով։ Այս երեք ճյուղերի հարաբերակցությունը կազմում է 9․8։38,8։51,4։ Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության կշիռը նվազել է 1 տոկոսային կետով, արդյունաբերության ու շինարարության մասնաբաժինը աճել է 0,2 տոկոսային կետով, ծառայությունների տեսակարար կշիռը աճել է 0,8 տոկոսով[21]։

Գյուղատնտեսություն

Մերձարևադարձային մուսոնային կլիմայի շնորհիվ քաղաքը հարուստ է բրինձով, շաքարեղեգով, ցիտրուսային մրգերով։ Քաղաքը Կունասին նահանգի հացահատիկի հիմնական տարածքն է։ Բրինձը հիմնական պարենային մշակաբույսն է, որի բերքը հավաքվում է տարին երկու անգամ։ Անասնաբուծությունը կենտրոնացված է խոզերի, խոշոր եղջերավոր անասունների, այծերի, հավերի, բադերի և սագերի վրա։

2017 թվականի տվյալներով քաղաքում մշակվող հողերի մակերեսը կազմում է 10 մլն կմ²[22]։ Գյուղատնտեսության, անասնաբուծության, ձկնաբուծության և օժանդակ ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 70 միլիարդ յուան, գյուղատնտեսության արտադրանքի արժեքը՝ 39 միլիարդ յուան, անասնաբուծության արտադրանքի արժեքը՝ 198 միլիարդ յուան, անտառային արտադրանքի արժեքը՝ 39 միլիարդ յուան, ձկնաբուծության արտադրանքի արժեքը՝ 29 միլիարդ յուան[23]։

Արդյունաբերություն

Երբ Նաննինը նոր էր դարձել նահանգի կենտրոն, նրա արդյունաբերական բազան համեմատաբար թույլ էր, հիմնական մասը կազմում էր տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ 21-րդ դարի սկզբին ՀԳՀԾ-Ի Համագործակցության և զարգացման ռազմավարության մշակումից հետո արդյունաբերությունը զարգացում ապրեց։

1950 թվականին Նաննինի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր արժեքը կազմում էր 7 միլիոն, իսկ 2000 թվականին այն ավելացավ հասնելով 24 միլիարդ յուանի[24]։ Մինչև 2017 թվականը Նաննինի ընդհանուր արդյունաբերական արտադրանքը կազմել է 407 միլիարդ յուան, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13,7%-ով։ Արտադրության ընդհանուր արժեքը կազմում է 216 միլիարդ յուան, որը կազմում է արդյունաբերակա արտադրանքի ընդհանուր արժեքի 53,11%-ը[21]։

Ծառայություններ

2017 թվականին Նաննինի ծառայությունների ոլորտի արժեքը կազմել է 211 միլիարդ յուան՝ տարեկան աճը կազմելով 8,4 %։ Այս ամենը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 50%-ը[25]։

Քաղաքի տեղակայում

1992 թվականին երկիրը առաջարկեց լիարժեք օգտագործել Կուանսիճուան ինքնավար շրջանի՝ դեպի հարավ-արևմուտք ծովային անցուղու դերը[26]։ Պետության աջակցության ներքո Կուանսիճուանը սկսել էր կապի ցանց կառուցել ծովային, ցամաքային, օդային և ջրային չորս երթուղիներից[27]։ Այս ամենի արդյունքում Նաննինը դարձել է հարավարևմտյան ծովային անցման կարևոր տրանսպորտային հանգույց[28]։2017 թվականի սեպտեմբերին շահագործման հանձնվեց անցուղու հարավային հատվածը, որը անցնում է Չոնցինով և Կուանսինով։ Ապրանքները սկզբում անցնում են Չոնցինով այնուհետև Պեյպու ծոց և այնտեղից հասնում այլ երկրներ։ Հարավային հատվածով ապրանքաշրջանառությունը մոտ 10 օրով ավելի արագ է քան արևելյան հատվածով, ինչը հարավարևելյան անցուղու հաջող փորձն է[29]։

2003 թվականին հոկտեմբերին Նաննինը դարձավ ԱՍԵԱՆ-ի և Չինաստանի համագործակցության կամուրջ։ 2014 թվականի հուլիսին Պետական խորհուրդը հաստատեց Ճուծիան-Սիծիան տնտեսական գոտին[30] և Նաննինը դարձավ Կուանսիճուան ինքնավար շրջանի տնտեսական գոտու հիմնական քաղաք[31]։ 2017 թվականի փետրվարին Պետական խորհուրդը հաստատեց Պեյպու ծոցի քաղաքային ագլոմերացիայի զարգացման ծրագիրը[32] և Նաննինը հռչակվեց Պեյպու ծոցի քաղաքային ագլոմերացիայի կենտրոնը[33]։

Տրանսպորտ

Նաննինի քաղաքային տեսարան

Նաննին քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է Կուանսիճուան ինքնավար շրջանի տրանսպորտային ցանցի և հարավարևմտյան հատվածից ծով դուրս գալու համար։ Միևնույն ժամանակ Նաննինից մոտ մեկ ժամվա ընթացքում կարելի է հասնել մոտական քաղաքներ, ինչպիսիք են Ցինճոուն, Ֆանչընկանը, Պեյհայը, Լիոճոուն,Լայպինը և Կուեյկանը[34]։

Մայրուղի

Մինծու պողոտայի մեկնարկային կետ, որը հայտնի է «Կուանսիի առաջին փողոց» անունով

Նաննինի ճանապարհային ցանցը բաղկացած է արագընթաց, օղակաձև ճանապարհներից և քաղաքային մայրուղիներից։ Ներկայումս քաղաքն ունի օղակաձև արագընթաց մայրուղի և 5 ճառագայթային արագընթաց մայրուղիներ։

2018 թվականի տվյալներով քաղաքի մայրուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 1300 կիլոմետր, որից արագընթաց մայրուղիների երկարությունը կազմում է 958 կիլոմետր[35]։

Արագընթաց մայրուղի

  • Կուեյհայ արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 620 կիլոմետր
  • Հայպայ արագընթաց մայուղի։ Երկարությումը՝ 257 կիլոմետր
  • Տոունան արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 141 կիլոմետր
  • Նանու արագընթաց մայրուղի։ Երկարություն՝ 344 կիլոմետր
  • Նանյոու արագընթաց մայուղի։ Երկարությունը՝ 180 կիլոմետր
  • Նաննինի օղակաձև արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 82 կիլոմետր
  • Նաննինի արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 80 կիլոմետր
  • Լիոցին արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 139 կիլոմետր

Երկաթուղային կայարաններ

Նաննինի արևելյան կայարան

Նաննինի Արևելյան երկաթուղային կայարանը Նաննինի Կուանսիճուան ինքնավար շրջանի գլխավոր երկաթուղային հանգույցն է և Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող կարևոր երկաթուղային կենտրոնն է։ Քաղաքում գործում է չորս երկաթուղային կայարաններ։ Առաջին երկաթուղային կայարանը Հունան-Կուանսի երկաթուղին է, որը կառուցվել է 1936 թվականին։

Միջազգային երկաթուղային կայարաններ

2009 թվականի հուլիսի 1-ին 2010 թվականին ավարտված Չինաստան-ԱՍԵԱ ազատ առևտրի ազատ գոտու կարիքները բավարարելու համար պաշտոնապես բացվեց Նաննինի Հանոյ մեկնող մարդատար գնացքը։ Գնացքի անցած ճանապարհը կազմում է 400 կիլոմետր, իսկ շահագործման ժամանակաշրջանը կազմում է 12 ժամ[36]։ Այս գիծը Չինաստանի համար կարևոր օղակ է Հարավարևելյան Ասիայում Անդրասիական միջազգային երկաթուղին կապելու համար[37]։

Միջմարզային երկաթուղիներ

Նաննինով անցնող միջմարզային երկաթուղիները հիմնականում ներառում են Նաննին-Կուանճոու, Նաննին-Կուինմիըն, Նաննին-Կուեյյան, Նաննին-Չանշա երկաթուղիները։

Միջքաղաքային երկաթուղային կայարաններ

Նաննինը երկաթուղային կայանները հասնում են նաև մի շարք ինքնավար քաղաքներ։ Դրանք են՝ Նաննին-Լիոճոու, Նաննին-Ցիճոու, Նաննին-Փիընսիան․ կայարանները։ Մինչև 2022 թվականի վերջ, բացառությամբ Հըչի քաղաքի[38][39], մնացած 12 ինքանավար քաղաքները ունեն իրենց սեփական գնացքները, որոնք մեկնարկային կետը Նաննինի արևելյան կայարանն է։

Ավիացիա

Նաննինի Ուսու միջազգային օդանավական

Նաննինի Ուսու միջազգային օդանավակայանը գտնվում է Ուսի քաղաքում, Նաննինից 32 կիլոմետր հարվա-արևմուտք և համարվում է Կուանսիճուան ինքնավար շրջանի ամենամեծ օդանավականը։ Կան ուղիներ դեպի Վիետնամ, Թալիդանդ, Մալազիա, Հարավային Կորեա, Սինգապուր, ինչպես նաև դեպի երկրի տարբեր քաղաքներ։ 2018 թվականին ուղևորահոսքը գերազանցել է 15 միլիոնը[40]։

Երկաթուղային տրանսպորտ

Նաննինի երկաթուղային ցանց

Նաննինը առաջին քաղաքն էր, որ կառուցել է երկաթուղային տրանսպորտ։ Առաջին մետրոն շահագործման է ենթարկվել 2016 թվականի դեկտեմբերի 28-ին։

2021 թվականին Նաննինում գործում է մետրոյի 5 գիծ[41][42][43][44]։ Ումիըն գիծը դեռևս գտնվում է շինարարության վաղ փուլում[45]։ Դեպի օդանավական տանող գծի երկարությունը պետք է կազմի մոտ 23 կիլոմետր։ Գիծն պետք է ունենա 5 կայան և 1 պահեստ։ Նախագիծը հաստատվել է Կուանսիճուան ինքնավար շրջանի զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի կողմից 2020 թվականի փետրվարի[46]։

Հասարակական տրանսպորտ

Նաննինի Յանծըլիըն կայան

Մինչև 2019 թվականը Նաննինում առկա էր 2 ավտոբուսային գիծ՝ 32,8 կիլոմետր երկարությամբ։ Ունեին 31 նստատեղ և ուղեվարձը կազմում էր 2 յուան[47]։ Նախատեսվում է, որ մինչև 2021 թվականը քաղաքը կունենա 198 ավտոբուսային գիծ[48]։

Տաքսիներ

Նաննինի տաքսիների մեկնարկային ուղեվարձը առավոտյան ժամերին կազմում է 9 յուան 2 կիլոմետրի համար, իսկ երեկոյան ժամերին՝ 11 յուան[49]։ Ներկայումս քաղաքում գործում է 11 տաքսի ընկերություն[50]։

Մշակույթ

Չինաստան-ԱՍԵԱՆ էքսպոյի անցկացման վայր (Նաննինի միջազգային կոնֆերենցիայի և ցուցահանդեսի կենտրոն)

Լեզու

Նաննինի մերձակա գյուղերում խոսում են Փիընհուա բարբառով Ճուան ազգի բարբառով։ Կանտոներեն խոսում են Հան ազգի ներկայացուցիչները՝ քաղաքի կենտրոնական շրջաններում։ Պեկինի բարբառը (Փութոնհուա) և կանտոներենը քաղաքում օգտագործում են բիզնեսի և սոցիալական հաղորդակցման համար[51]։

Ըստ պատմական տվյալների և տեղական տարեգրությունների՝ մինչև Ցին դինաստայի գահակալման ավարտը և Չինաստանի Հանրապետության հռչակումը Նաննին քաղաքում հիմնականում խոսել են Փիընհուա բարբառով։ Ցին դինաստիայի գահակալումից հետո քաղաքում տարածում գտավ կանտոներենը, որը սակայն Կուանճու նահանգում օգտագործվող կանտոներենից ունի որոշակի տարբերություններ։

Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին Նաննինում շարունակում էր գերակշռել Փիընհուա բարբառը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման առաջին օրերին Նաննինի բարբառը սկսվեց օգտագործվել քաղաքային վայրերում, Պիընհուան՝ Ծիաննան թաղամասում, Ճուան ազգի բարբառը՝ ծայրամասային գյուղերում։ Բարբառների հետևյալ բաշխումը մինչև այսօր պահպանվում է։ Քաղաքի բարբառային բաշխումը բարբառագետները անվանում են «բարբառային կղզի»։ Քաղաքի տարածքում զուգահեռաբար շարունակվում է օգտագործվել կանտոներենը։ Արվարձաններում խոսում են Փինհուա բարբառով, իսկ արվարձաններից դուրս՝ Ճուան ազգի բարբառով։ Քաղաքի Շանկուո և Սյակուո փողոցներում ժամանակին տարածված է եղել «Նաննին կուանհուան» բարբառը։ Այս բարբառի հիման վրա էլ ձևավորվել էր Յոն օպերան[52][53][54][55]։ Այնուհետև, «Նաննին կուանհուան» բարբառի օգտագործման նեղ շրջանակի պատճառով, այն անկում ապրեց։

1996-1997 թվականներին քաղաքը իրականցրել է «Խթանել փութոնհուայի (Պեկինի բարբառ) տարածմանը» և արժանացել է «Փութոնհուայի տարածման առաջադեմ քաղաք» կոչմանը։ Մամուլը մերժում էր կանտոներենի օգտագործումը[56]։ Դպրոցներում կանտոներենը քարոզվում էր որպես գռեհիկ լեզու և մերժվում էր դրա տարածումը, փոխարենը խրախուսվում էր փութոնհուայի օգտագործումը։ Արգելվեցին կանտոներենով հեռարձակվող մի շարք հեռուստաալիքների ցուցադրությունը։

Փառատոներ

  • Lուսնային օրացույցի երրորդ ամսվա երրորդ օրը տոնվում է Շանսը տոնը։ Տոնը պաշտոնական է դարձել 2014 թվականին։
  • Չինաստան-ԱՍԵԱՆ էքսպո, Չինաստան-ԱՍԵԱՆ գործարար և ներդրումային գագաթնաժողով։ Հայտարարվում է երկօրյա հանգիստ
  • Նաննինի ժողովրդական երգի միջազգային փառատոն։ Կազմակերպվում է 1999 թվականից՝ տարին մեկ անգամ։

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

  • Ազգային ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Յոն օպերա, Ճուան ազգի երգերի փառատոն[57]
  • Կունասիճուան ինքնավար մարզի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Ճուան ազգի ժողովրդական երգեր, Վիաշապային փառատոն, Ֆուպո տաճարի տոնավաճառ[57]

Կրթություն

Կոնֆուցիոսի արձանը Կուանսիի համալսարանի բակում

Թան դինաստիայի ժամանակաշրջանից սկսած Նաննինում կրթությունը զարգացում է ապրել։ Ամենավաղ ուսումնարանը՝ Ույուենը, հիմանդրվել է Թան դինաստիայի կայսր Ուդըի օրոք (618-626թթ․)։ Մեկ այլ վաղ շրջանի ուսումնարանը՝ Նաննինի տարաշարջանային ուսումնարանը, հիմնադրվել է Հյուսիսային Սոն դինաստիայի կառավարման տարիներին և 1226 թվականին տեղափոխվել է Ուհուալիըն (այժմ՝ Յոնծիան կամրջից հյուսիս)։ Մին դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում հիմնադրվել են մի շարք ակադեմիաներ՝ Տոնցուան, Ֆուվըն, Տոնքուո, Սիքուո, Ճոնքուո և այլն։ Ամենահայտնի ակադեմիան Վան Յանմիընի կողմից հիմնադրած Ֆուվըն ակադեմիան է։ Ցին դինաստիայի կառավարման տարիներին (1897-1906 թթ․) Մեծ բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից քաղաք ներթափանցեց քրիստոնեությունը և իրականացվեց միսիոներական գործունեություն։ Բացվեց ֆրանսիական դպրոցը և «Վարդերի» վանքը, որոնք զբաղվում էին եկեղեցական սպասվորների կրթությամբ։ Ցին դինաստիայի կայսր Կուանսուի գահակալման 31-րդ տարում Ծոուծիան և Վեյնան ակադեմիաները միավորվեցին և ստեղծվեց Նաննինի կրտսեր դպրոցը։

Չինաստանի Հանրապետության 4-րդ տարում (1915թ․) կառավարությունը ուսումնարանները դարձրեց դպրոցներ և պարտադիր դարձրեց տարրական կրթությունը։ Չինաստանի Հանրապետության 11-րդ տարում (1922թ․) Լեյ Փեյհոնը, որը այդ ժամանակ կրթության նախարարության տեղակալն էր Գուանսիճուան ինքնավար շրջանում, իրակացրեց քաղաքացիների հիմնական կրթության իրականացումը։ Չինաստանի Հանրապետության 25-րդ տարում (1936թ․) հիմնվեց պետական միջնակարգ դպրոցը և Սիծիանի քոլեջը։ Պետական համալսարանը հիմնվեց 1994 թվականին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո Նաննինի քաղաքային կառավարությունը զբաղվեց դպրոցների վերակառուցման աշխատանքներով։ Հիմնվեց մի շարք տարրական և միջնակարգ դպրոցներ։ Այն մասնավոր դպորցները, որոնք ունեին փոքր թվով աշակերտներ, փակվեցին։ Լիոճոուի և Կուեյլինի նախակրթական հաստատությունները տեղափոխվեցին Նաննին և վերանվանվեցին Նաննինի և Կուանսիճուանի նախակրթարաններ։ 1953 թվականին հիմնվեց Կուանսիի ազգային փոքրամասնությունների համալսարանը։ 1954 թվականին Կուանսիի բժշկական համալսարանը Կուեյլինից տեխափոխվեց Նաննին։ Մշակութային հեղափոխության ժամանակ կրթական համակարգը անկում ապրեց և վերսկսեց զարգացում ապրել միայն 1978 թվականից հետո։

Տարրական և միջնակարգ կրթություն

2019 թվականին քաղաքում գործում էր 3249 նախակրթարաններ, տարրական և միջնակարգ դպրոցներ, որտեղ սովորում էին 1 միլիոն 5 հազար 276 հարյուր աշակերտ և աշխատում էին 82 հազար ուսուցիչ[58]։

Նաննինի տարրական և միջնակարգ կրթության զարգացումը (2019թ․)[58]
Կրթարանի

անվանում

Կրթարանի

քանակ

Սովորողների

քանակ

Ուսուցիչներ
Նախակրթարան176532.2015266
Տարրական դպրոց109868.4637836
Միջնակարգ դպրոց26628.5919468
Ավագ դպրոց8114.379212
Մասնագիտական ուղղվածությամբ դպրոց299.002139
Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց100.14260

Բարձրագույն կրթական հաստատություններ

  • Պետական բարձրագույն կրթական հաստատություններ։ Կուանսի պետական համալսարան, Կուանսիի բժշկական համալսարան, Կուանսիի ավանդական չինական բժշկության համալսարան, Նաննինի մանկավարժական համալսարան, Կուանսիի արվեստի համալսարան,Կուանսիի ֆինանսների և տնտեսագիտության համալսարան, Կուանսիի մանկավարժական քոլեջ, Կուանսիի ոստիկանական քոլեջ, Կուանսիի պետական համալսարանի Նաննինի մասնաճյուղ, Նաննինի գյուղատնտեսական համալսարան։
  • Մասնավոր քոլեջներ։ Կուանսիի օտար լեզուների քոլեջ, Նաննինի համալսարան, Նաննինի տեխնոլոգիական քոլեջ, Կուանսիի տնտեսագիտական քոլեջ, Կուանսիի արվեստի քոլեջ։
  • Պետական քոլեջներ։ Կուանսիի պետական Հույուանի անվան քոլեջ, Կուանսիի ավանդական չինական բժշկության քոլեջ, Նաննինի մանկավարժական քոլեջ, Կուանսիի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քոլեջ, Կուանսիի մանկավարժական քոլեջ, Կուանսիի արհեստագործական քոլեջ, Կուանսիի ճարտարագիտության քոլեջ, Կուանսիի միջազգային բիզնեսի մասնագիտական քոլեջ, Կուանսիի տնտեսական և առևտրային քոլեջ։

ԶԼՄ

Ավանդական լրատվամիջոց

  • «Նանկուո» առավոտյան օրաթերթ
  • «Կուանսի» օրաթերթ
  • «Նաննինի» երեկոյան օրաթերթ
  • «Նաննին» օրաթերթ

Ռադիո և հեռուստատեսություն

  • Կուանսիի ռադիոյի և հեռուսատատեսության կայան
  • Նաննինի ռադիոյի և հեռուստատեսության կայան

Զբոսաշրջություն

Յանմեյ քաղաք, Լինծիան փողոց
Ցիընսիոու լեռան արևմտյան դարպաս
Ցիընսիոու լեռան տեսարան
Լու լիճ (Շիշան անգի)
Լի այգի

Հատուկ հսկողության տակ գտնվող վայրեր

  • Կուընլուըն լեռնանցք
  • Տիընսըշանի ավերակներ
  • Ֆուպո տաճար

Հիմնական տեսարժան վայրեր

  • Սիոշան լեռ
  • Ծիոցուվան հանքային տաք ջրեր
  • Ծինշա լիճ
  • Իլիըն ժայռ
  • Կուանսիճուան ինքնավար շրջանի պետական թանգարան
  • Կուանսիի ազգային փոքրամասնությունների թանգարան
  • Շիշան այգի
  • Ազգային այգի
  • Նանհու այգի
  • Կուանսիի բուսաբանական այգի
  • Լիանֆընծիան պուրակ
  • Յուանպո այգի
  • Ուսիանհու այգի
  • Ֆանլին մանկական այգի
  • Նաննինի ծաղիկների աշխարհ բուսաբանական այգի
  • Տամիըն լեռ
  • Տալոն լիճ
  • Լոնհու լեռ

Արտաքին հարաբերություններ

Հյուպատոսություններ

2003 թվայանի հոկտեմբերի 16-ին Նաննինում բացվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, որը քաղաքում բացված առաջին հյուպատոսությունն է։ Ներկայումս քաղաքում կա 6 հյուպատոսություններ։

ՀյուպատոսությունԲացման ամսաթիվՎայր
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հյուպատոսություն2004 թվական մայիսի 2[59]Կուանսիճուան ինքնավար շրջան
Կամբոջայի Թագավորության հյուպատոսություն2005 թվական հոկտեմբերի 21[59]Կուանսիճուան ինքնավար շրջան
Թայլանդի Թագավորության հյուպատոսություն2006 թվական ապրիլի 7[59]Կուանսիճուան ինքնավար շրջան
Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հյուպատոսություն2009 թվական սեպտեմբերի 2[59]Կուանսիճուան ինքնավար շրջան
Մյանմայի Հանրապետության հյուպատոսություն2009 թվական հոկտեմբերի[59]Կուանսիճուան ինքնավար շրջան, Կուանտոն նահանգ, Հունան նահանգ
Մալազիայի Հանրապետության հյուպատոսություն2015 թվական հունիսի 19[59]Կուանսիճուան ինքնավար շրջան, Կուեյճոու նահանգ

Քույր քաղաքներ

2021 թվականի դեկտեմբերի տվյալներով Նաննինը ունի 24 քույր քաղաքներ[60][61]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

南宁市人民政府门户网站Արխիվացված 2021-01-09 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաննին» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան