Նիկոլաս Սկիապակասե

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Նիկոլաս Հավեր Սկիապակասե Օլիվա (իսպ.՝ Nicolás Javier Schiappacasse Oliva,), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սասուոլո» ակումբի հարձակվող։

Նիկոլաս Սկիապակասե
իսպ.՝ Nicolás Schiappacasse[1]
Քաղաքացիությունը Ուրուգվայ[1]
Ծննդյան ամսաթիվհունվարի 12, 1999(1999-01-12)[1][2] (25 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[1]
Հասակ182 սանտիմետր[1]
Քաշ73 կիլոգրամ
Դիրքհարձակվող և left winger

Ակումբային կարիերա

Սկիապեկասեն իր հայրենի քաղաքի «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան է։ 2015 թվականի ապրիլի 19-ին «Հուվենտուդ Լաս Պեդրաս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում՝ 16 տարեկան հասակում դառնալով ակումբի ամենաերիտասարդ դեբյուտանտը[3]։ Մայիսի 23-ին «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի դեմ խաղում Նիկոլասը խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Փլեյթ» ակումբի կազմում[4]։ 2016 թվականին Սկիապակասեն տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ», որտեղ խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով սկզբում խաղացել է փոխարինողների թիմում, իսկ 2018 թվականին՝ վարձակալության իրավունքով «Ռայո Մախադահոնդա» ակումբում։

2019 թվականի սկզբում Սկիապակասեն վարձակալության է տրվել իտալական «Պարմա» ակումբին։ Փետրվար 24-ին «Նապոլի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտն է նշել Սերիա A-ում[5]։

Միջազգային կարիերա

2015 թվականի սկզբին Սկիապակասեն Ուրուգվայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Պարգավայում կայացած Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Բոլիվիայի[6], Չիլիի[7], Կոլումբիայի[8], Բրազիլիայի[9], Պարագվայի[10] և երկու անգամ՝ Արգենտինայի[11][12] և Էկվադորի[13][14] թիմերի դեմ մրցախաղում։ Չիլիցիների դեմ մրցախաղում Նիկոլասը խփել է գոլ։

2017 թվականին Սկիապակասեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Պերուի[15], Կոլումբիայի[16], Բրազիլիայի[17], Էկվադորի[18] և երկու անգամ՝ Վենեսուելայի[19][20] և Արգենտինայի[21][22] թիմերի դեմ մրցախաղում։ Արգենտինացիների, պերուացիների և կոլումբիացիների դեմ խաղում Նիկոլասը խփել է 3 գոլ։

Նույն թվականին Սկիապակասեն մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Իտալիայի[23], Ճապոնիայի[24], Հարավաֆրիկյան Հանրապետության[25], Սաուդյան Արաբիայի[26], Պորտուգալիայի[27] և Վենսուելայի[28] թիմերի դեմ մրցախաղում։ Ճապոնիացիների դեմ խաղում Նիկոլասը խփել է գոլ։

2019 թվականին Սկիապակասեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չիլիում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Պերուի[29], Պարագվայի[30], Վենեսուելայի[31], Բրազիլիայի[32], Կոլումբիայի[33] և երկու անգամ՝ Էկվադորի[34][35] և Արգենտինայի[36][37] թիմերի դեմ մրցախաղում։ Բրազիլիացիների, Էկվադորցիների, արգենտինացիների և պարագվայցիների դեմ խաղում Նիկոլասը խփել է գոլ։

Ձեռքբերումներ

Միջազգային

Ուրուգվայ (մինչև 20)

  • Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական թիմերի առաջնություն՝ 2017
  • Հարավային Ամերիկայի երիտասարդական թիմերի առաջնություն՝ 2019

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Սկիապակասե» հոդվածին։