Նապոլի (ֆուտբոլային ակումբ)

Նապոլի (իտալ.՝ S.S.C. Napoli), իտալական ֆուտբոլային ակումբ Նեապոլից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում. Ակումբի գույներն են կապույտը և սպիտակը։ Տնային խաղերն անցկացնում է Ստադիո Սան Պաոլո մարզադաշտում։ Նապոլիում են խաղացել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ջանֆրանկո Ձոլան, Ֆաբիո Կանավարոն, Գոնսալո Իգուաինը և Էդինսոն Կավանին։

Նապոլի
Ամբողջական անունSocietà Sportiva Calcio Napoli
Մականուն(ներ)Gli Azzurri (Երկնագույներ)
Partenopei (Պարտենոպեացիներ)
I ciucciarelli (Փոքրիկ ավանակներ)
Հիմնադրումօգոստոսի 1, 1926
Երկիր Իտալիա
ՄարզադաշտՍտադիո Սան Պաոլո
Տարողունակություն60,240
ՆախագահԱուրելիո դե Լաուրենտիս
ՄարզիչԿառլո Անչելոտտի
Կայք
ԼիգաՍերիա A
2022-1231-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Նապոլին 2 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 6 անգամ զբաղեցրել երկրորդ տեղը։ Բացի այդ, Նապոլին 5 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Ինչպես նաև, ակումբը 1988-89 մրցաշրջանում նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթը։

Երկրպագուների քանակով Նապոլին 4-րդն է Իտալիայում և Սերիա A-ի 5-րդ ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։ Նապոլին Եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ է և 2016 թվականի հունվարին համարվում էր Եվրոպայի 8-րդ և Իտալիայի 2-րդ լավագույն ակումբը։

Նվաճումներ

Ազգային

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Գավաթ
    • Հաղթող (1)․ 1988–89
  • Անգլո-իտալական գավաթ
    • Հաղթող (1)․ 1976
  • Ալպերի գավաթ
    • Հաղթող (1)․ 1966

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՌաֆայել Կաբրալ
5 ԿՊԱլան
6 ՊՇՄարիու Ռուի (վարձավճարով Ռոմայից)
7 ՀՐԽոսե Կալյեխոն
8 ԿՊԺորժինյո
11 ՊՇՔրիստիան Մաջո
14 ՀՐԴրիս Մերտենս
15 ԿՊԷմանուելե Ջակերինի
17 ԿՊՄարեկ Համշիկ
18 ՀՐԼեանդրինյո
19 ՊՇՆիկոլա Մաքսիմովիչ
20 ԿՊՊյոտր Ժելինսկի
21 ՊՇՎլադ Կիրիկեշ
ԴիրքԽաղացող
22 ԴՊԼուիջի Սեպե
23 ՊՇԷլսեիդ Հյուսայ
24 ՀՐԼորենցո Ինսինյե
25 ԴՊՊեպե Ռեյնա
26 ՊՇԿալիդու Կուլիբալի
30 ԿՊՄարկո Ռոգ
31 ՊՇՖաուզի Գուլամ
33 ՊՇՌաուլ Ալբիոլ
37 ԿՊԱդամ Ունաս
42 ԿՊԱմադու Դիավարա
62 ՊՇԼորենցո Տոնելի
99 ՀՐԱրկադիուշ Միլիկ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։