Նիրհած հովիտը
«Նիրհած հովիտը» (անգլ.՝ Sleepy Hollow), գոթական սարսափ ֆիլմ, որը նկարահանել է Թիմ Բարթոնը 1999 թվականին։ Այն Վաշինգտոն Իրվինգի «Նիրհած հովիտի լեգենդը» գրքի էկրանավորումն է։
Ֆիլմի գլխավոր դերերում են Ջոնի Դեփը, Քրիստինա Ռիչին, Միրանդա Ռիչարդսոնը, Կասպեր Վան Դյենը, Քրիստոֆեր Լին, Մայքլ Գեմբոնը և Մարկ Փիքերինգը։ Անգլուխ ձիավորի դերում խաղում է Քրիստոֆեր Ուոքենը։ ԱՄՆ-ում այն հավաքել է 101 071 502 դոլար, իսկ ամբողջ աշխարհում՝ 206 071 052 դոլար[18]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի նոյեմբերի 17-ին։
Սյուժե
Գործողությունները տեղի են ունենում 1799 թվականին Ամերիկայում։ Նյու Յորքից մի ոստիկան՝ Իկաբոդ Քրեյնը ամեն ինչին ցանկանում է տալ գիտական լուծում և փորձում է դա իրագործել իր հետաքննություններից մեջ։ Նա ինքն է պատրաստում մի քանի օրիգինալ գործիքներ և զենքեր վիրահատության և դիահերձման համար, սակայն դրա հետ մեկտեղ նա վախենում է սարդերից։ Դատական քննիչները, իմանալով նրա մասին, ուղարկում են Նիրհած հովիտն ուսումնասիրելու, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում ինչ-որ մեկը կտրել է երեք բնակիչների գլուխները։
Դերակատրներ
- Ջոնի Դեփ՝ Իկաբոտ Քրեյն
- Քրիստինա Ռիչի՝ Կատրինա Վան Տասսել
- Քրիստոֆեր Ուոքեն՝ Անգլուխ ձիավոր
- Ռեյ Պարկ՝ Անգլուխ ձիավոր (փոխարինել է Քրիստոֆեր Ուոքենին մարտական դրվագներում)
- Մարկ Պիքերինգ՝ երիտասարդ Մասբաթ, ում հայրը հաղթել էր անգլուխ ձիավորին
- Կասպեր Վան Դիեն՝ Բրոմ Վան Բրունտ
- Մայքլ Գամբոն՝ Բանտուս Վան Տասսել
- Միրանդա Ռիչարդսոն՝ օրիորդ Մերի Վան Տասսել
- Ջեֆրի Ջոնս՝ Ռեվերենդ Սթինուիք
- Ռիչարդ Գիֆիթս՝ դատավոր Սամուել Ֆիլիպս
- Իան ՄքԴիարմիդ՝ բժիշկ Թոմաս Լենքեսթեր
- Մայքլ Գուֆ՝ նոտար Ջեյմս Հերդենբրուկ
- Քրիստոֆեր Լի՝ քաղաքագլուխ
- Սթիվեն Ուեդինգթոն՝ Քիլիան, Բեթի ամուսինը
- Քլեր Սքիներ՝ Բեթ Քիլիան, մանկաբարձուհի
- Ալուն Արմսթրոնգ՝ բարձրագույն ոստիկան
- Մարտին Լանդաու՝ Փիթեր Վան Գերեթ
- Փիթեր Գինես՝ Լորդ Քրեյն, Իկաբոդի հայրը
- Լիզա Մերի Սմիթ՝ Լեդի Քրեյն, Իկաբոդի մայրը
- Ջեսիկա Օյելովո՝ Սառա
Մրցանակներ
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված | Արդյունք | |
«Օսկար» (2000) | «Լավագույն բեմադրող-նկարիչ» | Ռիկ Հեյնրիքս, Փիթեր Յանգ | Հաղթանակ | |
«Լավագույն օպերատոր» | Էմանուել Լյուբեսկի | Առաջադրված | ||
«Հագուստի լավագույն դիզայնը» | Կոլին Էտվուդ | Առաջադրված | ||
BAFTA (2000) | «Հագուստի լավագույն դիզայնը» | Կոլին Էտվուդ | Հաղթանակ | |
«Լավագույն բեմադրող-նկարիչ» | Ռիկ Հեյնրիքս | Հաղթանակ | ||
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» | Ջիմ Միտչելլ, Քեվին Յագեր, Ջոս Ուիլիամս, Պեդդի Իսոն | Առաջադրված | ||
MTV Movie Awards (2000) | «Լավագույն չարագործ» | Քրիստոֆեր Ուոքեն | Առաջադրված | |
Սատուրն (2000) (Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիլմերի կինոակադեմիա) | «Լավագույն դերասանուհի» | Քրիստինա Ռիչի | Հաղթանակ | |
«Լավագույն երաժշտություն» | Դեննի Էլֆման | Հաղթանակ | ||
«Լավագույն դերասան» | Ջոնի Դեփ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Նիրհած հովիտը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նիրհած հովիտը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Նիրհած հովիտը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Նիրհած հովիտը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Նիրհած հովիտը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Tim Burton interview Արխիվացված 2010-03-30 Wayback Machine by Charlie Rose
- Stephen Pizzello (1999 թ․ դեկտեմբեր). «Galloping Ghost». American Cinematographer.
- Tom Kenny (1999 թ․ դեկտեմբերի 1). «Sound FX for 'Sleepy Hollow': Heads Will Roll, Horses Will Run». Mix. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- The sword from “Sleepy Hollow” Արխիվացված 2012-08-26 Wayback Machine