Վաշինգտոն Իրվինգ
Վաշինգտոն Իրվինգ (անգլ.՝ Washington Irving, ապրիլի 3, 1783[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 28, 1859[1][2][3][…], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ռոմանտիկների առաջին սերնդի արձակագիր, ում հաճախ բնորոշում են «Ամերիկյան գրականության հայր» պատվանունով[5]։ Նրա լավագույն գործերից են համարվում «Ռիփ Վան Վինկլ» և «Քնկոտ հովտի լեգենդը» վիպակները։
«Նյու Յորքի պատմությունը» գիրք
1809-ին Իրվինգը հրատարակում է իր առաջին խոշոր գիրքը՝ «Նյու-Յորքի պատմությունը»։ Այստեղ Իրվինգը ձգտում է վերաստեղծել և իդեալականացնել անցյալ դարը։ Գիրքը հագեցած է բարի ու մեղմ հումորով, երբ վերաբերում է շարքային քաղաքացիներին, և թունոտ երգիծանքով, երբ ուղղվում է Նյու-Յորքի քաղաքապետերին։ Նրանցից մեկին Իրվինգը պատկերել է Պիտեր Պնդաճակատ անվամբ։ Այս նահանգապետը աչքի է ընկնում այնպիսի պնդաճակատությամբ, որ մինչև անգամ Նյու Յորքը պաշարողների գնդակները ի վիճակի չէին ճեղքել նրա գլուխը։ Մի այլ կառավարիչ, ընդհակառակը, այնքան թեթևակշիռ է և երերուն, որ մի օր անհետանում է իր ծխամորճի ծխի հետ։ «Նյու-Յորքի պատմությունը» գիրքը հայտնի դարձրեց Իրվինգի անունը[6]։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն Իրվինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 464)։ |