Նյոշատել (կանտոն)

Նյոշատելի (Նևշատելի) հանրապետություն և կանտոն (ֆր.՝ Neuchâtel, գերմ.՝ Neuenburg — «նոր ամրոց»), ֆրանսախոս կանտոն Շվեյցարիայի արևմտյան մասում։ Զբաղեցնում է 802,96 քառակուսի կիլոմետր տարածք, որից 716,72-ը՝ ցամաքային, 86,24-ը՝ ջրային (Նյոշատել լճի մակերեսը 85,74 կմ² է, Բիլի լճինը՝ 0,50 կմ²)։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում են Յուրայի լեռները[2]։ Վարչական կենտրոնը Նյոշատել քաղաքն է։

Նյոշատել
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՌոմանդիա և Espace Mittelland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՆևշատել
Ամենաբարձր կետChasseral Ouest?
ԲԾՄ430 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Neuchâtel?
Պաշտոնական լեզուներֆրանսերեն
Բնակչություն176 850 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք802,24 կմ²
Հիմնադրված է1034 թ.
Սահմանակցում էԲեռն, Վո, Ֆրիբուրգ, Յուրա, Դու և Ֆրանշ-Կոնտե
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-NE
Ավտոմոբիլային կոդNE
ne.ch(ֆր.)

2007 թվականի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 169,782։ Նրանցից 39.654-ը (կամ 23.4%-ը) օտարերկրացիներ էին[3]։

Պատմություն

Նյոշատել կանտոնը պատմականորեն հաջորդել է նույնանուն իշխանությանը, որն ի հայտ էր եկել միջին դարերում՝ որպես կրտսեր Ցերինգենների տիրույթ, ապա XVI դարի սկզբներին անցել Լոնգվիլներին, իսկ Մարիա Նեմուրցու մահվանից հետո՝ Հոհենցոլլերներին։ Մարշալ Բերտիեի կարճատև իշխանությունից հետո էլ մտել է շվեյցարական համադաշնության կազմի մեջ (1815 թվականին

Վարչական բաժանում

Մինչև 2018 թվականը կանտոնը վարչականորեն բաժանված էր հետևյալ վեց շրջանների.

  • Բուդրի (ֆր.՝ Boudry)[4]
  • Վալ դը Ռուս (ֆր.՝ Val-de-Ruz)
  • Վալ դը Տրավեր (ֆր.՝ Val-de-Travers)
  • Լա Շո դը Ֆոն (ֆր.՝ La Chaux-de-Fonds)
  • Լը Լոկլ (ֆր.՝ Le Locle)
  • Նյոշատել (գերմ.՝ Neuenburg, ֆր.՝ Neuchâtel)

2018 թվականի հունվարի 1-ից շրջանները լուծարվել են, և կանտոնի 31 համանքներն ընկել են կանտոնային իշխանությունների անմիջական ենթակայության տակ[5][5]։

Ժողովրդագրություն

Կանտոնի ամենամարդաշատ քաղաքը՝ Լա Շո դը Ֆոնը

Կանտոնի բնակչության մեծամասնությունը ֆրանսախոս է։ Դավանանքի տեսակետից՝ նյոշատելցիները պատմականորեն բողոքականներ են, սակայն վերջին տասնամյակների ընթացքում զգալի չափով աճել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդների թիվը (գլխավորապես Իտալիայից ու Պորտուգալիայից ներգաղթածների հաշվին); 2000 թվականին արդեն բողոքականները կազմում էին կանտոնի ամբողջ բնակչության 38%-ը, կաթոլիկները՝ 31%-ը[6]։

2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կանտոնի բնակչության թվաքանակը եղել է 177 970, որի 74,4 %-ը ազգությամբ շվեյցարացի էին և Շվեյցարիայի քաղաքացիներ[7]։

Ստորև ներկայացված են կանտոնի բնակչության թվաքանակի փոփոխությունները՝ սկսած 1950 թվականից, ըստ նրա կազմում եղած վեց շրջանների[8].

195019601970198019901995200020022003200420052006200920102011
Ամբողջ կանտոնը127 856146 175168 238158 720160 322166 270166 476167 323167 990168 391168 980169 022171 848172 021173 009
Նյոշատելի շրջան35 46342 23951 51149 90049 31450 56150 49150 73950 79951 13451 33551 50252 32552 58853 068
Բուդրիի շրջան17 95521 80329 01230 72633 81435 57436 50836 75337 04237 15037 52937 67238 81238 85038 842
Վալ դը Տրավեի շրջան14 03614 50714 21311 64511 98112 40812 18512 23812 22712 21112 19612 14111 97311 95211 980
Վալ դը Ռուսի շրջան8630922110 56711 20812 55313 72214 38714 61714 85814 92315 08415 23015 77115 82715 990
Լոկլի շրջան17 07618 32919 05216 50415 00415 24114 51314 43914 53614 49514 44514 26214 17914 10314 099
Լա Շո դը Ֆոնի շրջան34 69640 07643 88338 73737 65638 76438 39238 53738 52838 47838 39138 21538 78838 70139 030


Կառավարումը

Կանտոնում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Մեծ խորհուրդը (Grand Conseil), գործադիր իշխանությունը՝ հինգ անդամներից բաղկացած Պետական խորհուրդը (Conseil d'État), վերաքննիչ դատավարությունը՝ կանտոնային դատարանը(Tribunal cantonal): Առաջին ատյանի դատարաններ են շրջանային դատարանները (Tribunaux régionaux): 2009 թվականի ապրիլի 26-ին անցկացված ընտրություններում հաղթանակ է տարել FDP-ն, որին կանտոնի կառավարության կազմում բաժին է հասել երեք տեղ; Երկու տեղ էլ հատկացվել է SP-ին[9][10]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյոշատել (կանտոն)» հոդվածին։