Ֆրիբուրգ (կանտոն)

Ֆրիբուրգ (գերմ.՝ Freiburg; ֆր.՝ Fribourg; իտալ.՝ Friburgo; ռոմանշ.՝ Friburg), կանտոն Շվեյցարիայի արևմուտքում։ Այդ երկրի երկլեզու կանտոններից է. բնակչության երկու երրորդը խոսում է ֆրանսերեն, մոտավորապես մեկ երրորդն էլ՝ գերմաներեն[2] (դրանք պաշտոնական լեզվի կարգավիճակ ունեն կանտոնի ողջ տարածքում)։

Ֆրիբուրգ
Fribourg
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՌոմանդիա և Espace Mittelland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՖրիբուրգ
Ամենաբարձր կետVanil Noir?
ԲԾՄ643 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Fribourg?
Հիմնական լեզուՖրանսերենգերմաներեն
Պաշտոնական լեզուներֆրանսերեն[1] և գերմաներեն[1]
Բնակչություն263․241
Տարածք1,671
Հիմնադրված է1481 թ.
Սահմանակցում էՎո, Բեռն և Նևշատել
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումFR
ISO 3166-2 կոդCH-FR
Ավտոմոբիլային կոդFR
fr.ch/ww/fr/pub/index.cfm

Հակիրճ տեղեկատվություն

Վարչական կենտրոնը Ֆրիբուրգ քաղաքն է, որից էլ կանտոնն ստացել է իր անվանումը։ Զբաղեցնում է 1.669 քառակուսի կիլոմետր տարածք՝ ներառյալ ոչ մեծ անկլավները հարևան Վոյի և Բեռնի կանտոններում ու Նոյշատել լճի ափին։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 315,074, որոնցից 43,838-ը կամ 16,65 տոկոսը օտար երկրներում ծնվածներ էին[3]։ Դավանանքի տեսակետից, ի հակադրություն վերոնշյալ հարևան երկու կանտոնների, բողոքականներն այստեղ փոքրամասնություն են, կաթոլիկները՝ մեծամասնություն և համապատասխանաբար կազմում են բնակչության 15 և 70 տոկոսը[4] :

Տնտեսության բնագավառում կանտոնում կարևոր դեր են խաղում գյուղատնտեսությունը (մասնավորապես՝ կաթնատու անասնապահությունը) և պանրի արտադրությունը (հատկապես Գրյուերի շրջանում, որտեղ պատրաստում են նույնանուն՝ հանրաճանաչ պանրատեսակը)։ Տնտեսության էական ճյուղերից է նաև շոկոլադի արտադրությունը, որ վաղուց ի վեր հաստատվել է Բրոկում (այդտեղ նաև շոկոլադի հետազոտման կենտրոն է գործում)[5]։

Կանտոնի ներկայիս տրածքում և հատկապես Նոյշատել ու Մորատ լճերի ափերին մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։

Շվեյցարական Համադաշնությանը Ֆրիբուրգը միացել է 1481 թվականին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիբուրգ (կանտոն)» հոդվածին։