Շվեդական ակադեմիա

Շվեդական ակադեմիա (շվեդ.՝ Svenska Akademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Հիմնադրվել է 1786 թվականին Գուստավ III-ի կողմից։ Ակադեմիան որոշում է, թե ով է լինելու Ալֆրեդ Նոբելի հիշատակին տրվող Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։

Շվեդական ակադեմիա
Изображение логотипа
ՏեսակՇվեդիայի թագավորական ակադեմիաներ, ազգային ակադեմիա և կայք
Հիմնադրված էմարտի 20, 1786
ՀիմնադիրԳուստավ III
ՎայրStockholm Stock Exchange Building, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Կայքsvenskaakademien.se(շվեդ.)(անգլ.)
 Swedish Academy Վիքիպահեստում

Պատմություն

Շվեդական ակադեմիան հիմնադրվել է 1786 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի կողմից Ֆրանսիական ակադեմիայի նմանությամբ, ունի 18 անդամներ։Ակադեմիայի կարգախոսն է՝ «Տաղանդ և ճաշակ» (Snille och Smak): Ակադեմիայի առաջնային նպատակն է նպաստել շվեդերենի մաքրության, հզորության (Svenska Språkets renhet, styrka och höghet) (Walshe, 1965) զարգացմանը։ Ակադեմիան հրատարակում է երկու բառարան[1]։ Առաջինը մեկ հատորանոց գլոսարիում է՝ Svenska Akademiens ordlista (SaOl), երկրորդը՝ բազմահատոր բառարան, որը խմբագրվում է Օքսֆորդի անգլերեն բառարանի սկզբունքներով, կոչվում է Svenska Akademiens Ordbok (SAOB): SAOL հրատարակվել է 14 անգամ, իսկ SAOB առաջին հատորը հրատարակվել է 1898 թվականին՝ 2014 թվականին հասնելով "V" տառին։

Ակադեմիայի շենքը, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի ֆոնդային բորսայի շենք, կառուցվել է բուրժուազիայի համար։ Ներքևի հարկը օգտագործվել է առևտրային փոխանակման համար (հետագայում դարձել է ֆոնդային բորսա), վերևի հարկը օգտագործվել է պարահանդեսների, ամանորյա տոնակատարությունների համար։ Երբ ակադեմիան հիմնադրվեց, պարահանդեսների սենյակը Ստոկհոլմում ջեռուցվող ամենամեծ սենյակն էր, որը կարելի էր օգտագործել ձմռանը, և թագավորը վարձակալեց այն։ Ակադեմիան իր ամենամյա հանդիպումները, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները, կազմակերպում է այդ շենքում[2]։ 1914 թվականին ակադեմիան իրավունք է ստացել օգտագործելու վերևի հարկը որպես իր սեփականություն։ Այստեղ է ակադեմիան հայտարարում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։

Դագ Համարշոլդի (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 1953-1961) Շվեդիայի հարավում՝ Իստադին մոտ գտնվող նախկին ագարակի, որը նա գնել էր 1957 թվականին, ապա կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որ Միավորված ազգերի կազմակերպության (1953-1961) հարավային թևը հատկացվել է ակադեմիայի 18 անդամների (Համարշոլդը նույնպես ակադմեիայի անդամ է) ամառային հանգստի համար։

Դագ Համարշոլդի ագարակը, որն ակադեմիայի անդամների հանգստի վայրն է

Ակադեմիայի անդամները չեն կարող հրաժարական տալ. անդամակցությունը ցմահ է, չնայած ակադեմիան կարող է վտարել անդամներին, ինչպես դա տեղի ունեցավ Գուստավ Մորից Արմֆելթի հետ. 1794 թվականին նրան հեռացրեցին անդամությունից, 1805 թվականին կրկին վերընտրվեց, 1811 թվականին կրկին վտարվեց։ 1989 թվականին Չերստին Էկմանը և Լարս Գիլենստենը որոշեցին դադարեցնել ակադեմիայի ժողովներին մասնակցությունը՝ այսպիսով աջակցելով Սալման Ռուշդին, երբ Այաթոլլահ Խոմեյնին նրան մահվան դատապարտեց։ 2005 թվականին Կնուտ Ահնուլդը նույն որոշումը կայացրեց՝ որպես բողոքի նշան ընդդեմ Էլֆրիդե Ելինեկի 2004 թվականին Նոբելյան դափնեկիր ընտրության[3][4]։

Ներկայիս անդամներ

ՏեղԱնդամԾննդյան թիվՏարիքԸնտրման տարինԾանոթագրություններ
1.Լոտտա Լոտաս1964592009
2.Բո Ռալֆ1945781999
3.Ստուր Ալեն1928951980Մշտական քարտուղար 1986-1999
4.Անդերս Օլսոն1949742008
5.Յորան Մալմքվիստ1924991985
6.Տոմաս Ռիադ1959642011
7.Սառա Դանիուս1962612013Մշտական քարտուղար 2015-
8.Յեսպեր Սվենբրո1944792006
9.Տորգնի Լինդգրեն1938851991
10.Փիթեր Էնգլունդ1957662002Մշտական քարտուղար 2009-2015
11.Քլաս Օստեգրեն1955682014
12.Պեր Վաստբերգ1933901997
13.Սարա Ստրիդսբերգ1972512016
14.Քրիստինա Լուգն1948752006
15.Չերստին Էկման1933901978Inactive
16.Չել Էսպմարկ1930931981
17.Հորաս Էնգդալ1948751997Մշտական քարտուղար 1999-2009
18.Կատարինա Ֆրոստենսոն1953701992

Մշտական քարտուղարներ

ՀամարՏեղԱկադեմիայի մշտական քարտուղարներԾննդյան տարեթիվՏարիներԾանոթագրություններ
1.11.Նիլս վոն Ռոսենստեյն17521786-1824
2.13.Ֆրանս Միքայել Ֆրանսեն17721824-1834
3.12.Բերնարդ վոն Բեսկով17961834-1868
4.5.Յոհան Էրիկ Ռիդքվիստ18001868-1869ժամանակավոր
5.15.Լյուդվիգ Մանդերստրոմ18061869-1872
6.12.Կառլ Գուստավ Ստրանդբերգ18251872-1874ժամանակավոր
7.9.Հենինգ Համիլտոն18141874-1881
8.11.Բրոր Էմիլ Հիլդեբրանդ18061881-1883ժամանակավոր
9.8.Կառլ Դեյվիդ աֆ Ուիրսեն18421883-1912ժամանակավոր 1883-1884
10.6.Հանս ՀԻլդբրանդ18421912ժամանակավոր
11.11.Էրիկ Աքսել Կառլֆելդթ18641913-1931
12.14.Պեր Հոլստրոմ18661931-1941
13.13.Անդերս Օստերլինգ18841941-1964
14.7.Կառլ Ռագնար Գիերոու19041964-1977
15.14.Լարս Գիլենստեն19211977-1986
16.3.Ստուր Ալեն19281986-1999
17.17.Հորաս Էնգդահ19481999-2009
18.10.Պետեր Էնգլունդ19572009-2015
19.7.Սառա Դանիուս19622015-

Գրականություն

  • Walshe, Maurice O'Connell (1965). "Introduction to the Scandinavian Languages", Andre Deutsch Ltd., 1st edition, p. 57

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդական ակադեմիա» հոդվածին։