Չափ ու կշռի միջազգային բյուրո

Չափ ու կշռի միջազգային բյուրո, (ֆր.՝ Bureau International des Poids et Mesures, BIPM), անընդհատ գործող միջազգային կազմակերպություն, ղեկավար կայանը տեղակայված է Սևր քաղաքում (Փարիզի արվարձաներից, Ֆրանսիա

Չափ ու կշռի միջազգային բյուրո
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումBIPM[1], BIPM[2], BIPM[3] և BIPM[4]
Հիմնադրվածմայիսի 20, 1875[5]
Գլխադասային գրասենյակՄեծ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[6]
Պաշտ. լեզու(ներ)ֆրանսերեն
ՂեկավարAndrew John Wallard?[7][8], Terry Quinn?[9], Շառլ Էդուար Գիյոմ[10], René Benoît?[9] և Օլե Յակոբ Բրոք[10]
Կայքbipm.org/en/(անգլ.) և bipm.org/fr/home/(ֆր.)

Հիմնադրվել է 1875 թվականին, Մետրական կոնվենցիայի ստորագրման հետ միաժամանակ։ Բյուրոյի հինական խնդիրը կայանում է այս կոնվենցիայի բոլոր երկրներում միավորների միջազգային համակարգի (մի համակարգի) ստեղծումը[11]։ Չափ ու կշռի միջազգային բյուրոն աշխատում է Չափ ու կշռի Միջազգային կոմիտեի հսկողության տակ։

Չափ ու կշռի միջազգային բյուրոյում պահվում են հիմնական միավորների միջազգային ստուգաչափերը և իրականացվում են միջազգային չափագիտության աշխատանքներ, կապված ազգային ստուգաչափերի միմյանց և միջազգայինի ստուգաչափերի հետ համեմատման, ինչպես նաև միջազգային ստուգաչափերի մշակման և պահպանման հետ։

Չափ ու կշռի միջազգային բյուրոյում անցկացվում են նաև չափագիտության ոլորտի հետազոտություններ, ուղղված չափումների ճշտության մեծացմանը։

2018 թվականի դրությամբ 60 երկիր արդեն հանդիսանում են անդամ և ևս 42 երկիր և կազմակերպություն հանդիսանում են Չափ ու կշռի միջազգային բյուրոյի զուգորդված ամդամ[12]։

Բյուրոն ֆինանսավորվում է Մետրական կոնվենցիայի մասնակից երկրների կողմից։

Ղեկավարներ

Ստեղծված օրվանից մինչ օրս բյուրոն ղեկավարել են[13][14]։.

ԱնունԵրկիրՂեկավարման տարեթիվ
Ջիլբերտ ԳովիԻտալիա1875–1877
Ջ․ՊերնեՇվեյցարիա1877–1879
Օլե Ջակոբ ԲրոկՆորվեգիա1879–1889
Ջ․ Ռենե ԲենուաՖրանսիա1889–1915
Շարլ Էդուար գիյոմՇվեյցարիա1915–1936
Ալբեր ՊերարՖրանսիա1936–1951
Շարլ ՎոլեՇվեյցարիա1951–1961
Ժան ՏերրիենՖրանսիա1962–1977
Պիեր ՋակոմոՖրանսիա1978–1988
Թերրի Ջ․ՔուիննՄիացյալ թագավորություն1988–2003
Էնդրյու Ջ․ՎալլարդՄիացյալ թագավորություն2004–2010
Միշել ՔյունԳերմանիա2011–2012
Մարտին Ջ․Տ․ՄիլթոնՄիացյալ թագավորություն2013–ից մինչ օրս

2013 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենն է դոկտոր Մարտին Միլլոն (Martin J.T. Milton )[15][16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափ ու կշռի միջազգային բյուրո» հոդվածին։