Սան Պեդրո դե Ատակամա
Սան Պեդրո դե Ատակամա (իսպ.՝ San Pedro de Atacama), ավան Չիլիում։ Համանուն կոմունայի վարչական կենտրոն։ Ավանի բնակչությունը կազմում է 1938 մարդ (2002)։ Գյուղը և կոմունան մտնում են Էլ Լոա նահանգի և Անտոֆագաստա շրջանի կազմի մեջ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Պեդրո դե Ատակամա | |||
| |||
Երկիր | Չիլի | ||
Մակերես | 2,31 կմ² | ||
ԲԾՄ | 2407 մետր | ||
Բնակչություն | 5347 մարդ (2017)[1] | ||
Ժամային գոտի | UTC−4 | ||
Պաշտոնական կայք | municipalidadsanpedrodeatacama.cl | ||
Կոմունայի տարածքը կազմում է 23 935 կմ²[2]։ Բնակչության թիվը՝ 10 996 մարդ (2017)։ Բնակչության խտությունը՝ 0,46 մարդ/կմ²[3]։
Տեղադրություն
Գյուղը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Անտոֆագաստա քաղաքից 238 կմ հյուսիս-արևելք։
Կոմունայի սահմանակցում են․
Տեսարժան վայրեր
Սան-Պեդրո-դե-Ատակամա կոմունան ներառում է համանուն Ատակամա անապատը։ Հայտնի հսկա լիճը, որը թաքնված է աղի հաստ շերտի տակ, Չիլիի ամենամեծ աղի դաշտի՝ Սալար դե Ատակամայի զգալի մասն է։ Այս տարածքում կարելի է հանդիպել ֆլամինգոյի 4 տեսակի, որոնք բնաակվում են Չախայի ծովածոցում։ Գյուղից դեպի արևմուտք՝ Կորդիլերա դե լա Սալ լեռան վրա, գտնվում է Լուսնի գեղատեսիլ հովիտը՝ Վալե դե լա Լունան։
Տեսարժան վայրերից առավել հայտնի է 17-րդ դարի Սան Պեդրո քաղաքի սպիտակ եկեղեցին։ Այն բաց է զբոսաշրջիկների համար։ Քաղաքի տները կառուցված են տեղական տեղական «ադոբա » տեսակի սպիտակ քարից։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պուկարա դե Կիտոր հնագույն բնակավայրը և ամրոցը։ Քաղաքից 6 կմ դեպի հարավ գտնվում է Չիլիի հյուսիսային ամենահին հնագիտական վայրերից մեկը՝ Թուլորը։
Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի հասուն չիլիի չորացրած տեսակը։
Ժողովրդագրություն
Կոմունայի բնակչության թիվն ըստ Ազգային վիճագրական ինստիտուտի (INE) տվյալների (2012)[4][5]։
% մարզի բնակչության համար |
---|
Կարևորագույն բնակավայրեր
№ | Բնակավայր | Բնակավայր (իսպ.) | Տեսակ | Բնակչության թիվ (2002) | Ըստ քարտեզի |
---|---|---|---|---|---|
22°54′45″ հվ. լ. 68°11′54″ ամ. ե.HGЯO | |||||
Մշակույթի մեջ
Ուկրաինացի գրող Մաքս Կիդրուկի «Բոտ» տեխնոթրիլլերում կարելի է հանդիպել տեսարաններ այս քաղաքից։
- Լուսնի հովիտ
- Սալար դե Թալար
- Լիկանկաբուր հրաբուխ
- Ծիածանի հովիտ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Официальный сайт коммуны». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- Коммуна Сан-Педро-де-Атакама (citypopulation.de)