Պատրիս Լումումբա

Կոնգոյի պետական ​​գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության նախկին վարչապետ

Պատրիս Էմերի Լումումբա (ֆր.՝ Patrice Émery Lumumba, ծնված որպես ՝ Էլիաս Օկիտ՛Ասոմբո Élias Okit'Asombo, հուլիսի 2, 1925(1925-07-02)[1][2][4][…], Կատակոկոմբե, Congo-Kasaï, Բելգիական Կոնգո - հունվարի 17, 1961(1961-01-17)[1][2][3][…], Լուբումբաշի, Կոնգոյի Հանրապետություն), Կոնգոյի Հանրապետության (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ազատագրական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ Հիմնել է «Ուհուրու» («Ազատություն») թերթը և ղեկավարել «Ինդիփենդենս» շաբաթաթերթի հրատարակումը։ Մասնակցել է Բրյուսելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոնգոյին։ 1960 թվականի հունիսից ստանձնել է Կոնգոյի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Պայքարում էր երկրի ներսում անջատողական շարժման և բելգիական գաղութարարների զինված ագրեսիայի (հուլիս, 1960) դեմ։ 1960 թվականի սեպտեմբերին հեռացվել է իշխանությունից, ձերբակալվել և տեղափոխվել Կատանգա, որտեղ սպանվել է։ 1966 թվականին պաշտոնապես հռչակվել է որպես ազգային հերոս։

Պատրիս Լումումբա
Patrice Lumumba
Լումումբան 1960 թվականի հունվարի 26-ին
(1-րդ) Կոնգոյի Հանրապետության վարչապետ
Հունիսի 24, 1960 - Սեպտեմբերի 14, 1960
Նախորդող
ՀաջորդողԺոզեֆ Իլեո
 
Կուսակցություն՝Կոնգոյի ազգային շարժում
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգությունաֆրո-բրազիլացի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրՀուլիսի 2, 1925
Ծննդավայր Կատակոկոմբե, Բելգիական Կոնգո
(այժմ՝ Կոնգո-Կինշասա)
Վախճանի օրՀունվարի 17, 1961 (35 տարեկան)
Վախճանի վայր Էլիզաբեթվիլ, Կատանգա
(այժմ՝ Լուբումբաշի, Կոնգո-Կինշասա)
Քաղաքացիություն Կոնգոյի Հանրապետություն
ԱմուսինՊոլին Օպանգո
ԶավակներՖրանսուա Լումումբա, Գայ-Պատրիս Լումումբա, Ջուլիանա Ամատո Լումումբա և Roland Lumumba?
 
Պարգևներ
Թագի դաշինքի մեծ խաչ և Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն

Սպանությունից հետո Լումումբան լայնորեն ընկալվում էր որպես համաաֆրիկյան շարժման մարտիրոս։

2002 թվականին Բելգիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սպանության գործում իր մասնակցության համար[5]։

1961 թվականից մինչև 1992 թվականը Լումումբայի անունով է կոչվել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիս Լումումբա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 681