Պեսետա

Պեսետա (իսպ.՝ peseta), Իսպանիայի դրամական արժույթը 1869-2002 թվականներին։ Ֆրանսիական ֆրանկի հետ հավասար նա եղել է նաև Անդորրայի արժույթը։ Պեսետան բաժանվում է 100 սենտիմոյի և 4 ռեալի, բայց այդ արժույթները շրջանառությունից դուրս են եկել 1970-ական թվականներին։

Պեսետ
Peseta
1992 թվականի 1000 պեսետ100 պեսետ
1992 թվականի 1000 պեսետ100 պեսետ
ԵրկիրԻսպանիա
Պաշտոնական
օգտագործում
Անդորրա
Կենտրոնական բանկԻսպանական բանկ
Վեբ-կայքwww.bde.es
1 EUR= 1 EUR=166,4 ESP

Ծագումը

Անվանումը ծագում է կատալաներեն «peceta» բառից, որը նշանակում է «Փոքրիկ կտոր», այսինքն, «peça» բառը և փոքրացնող «-eta»[1] վերջածանցից։ Նա նաև նման է այլ՝ արդեն գործող «песо», արժույթի փոքրացված անվանմանը, որը ստացել է իր անվանումը զանգվածի միավորից դա նաև ասոցացվում է այլ արժույթների, օրինակ բրիտանական ֆունտ։ Նաև օգտագործվում է Պուերտո Ռիկո որպես քառորդ դոլար արժողությամբ մետաղադրամ։

Պատմությունը

Պեսետան շրջանառության մեջ է մտցվել 1869 թվականին, երբ Իսպանիան դարձավ լատինական արժույթի խորհրդի անդամ։ Իսպանիայի օրենքը 1864 թվականի հունիսի 26-ից հայտարարեց լատինական արժույթի խորհրդին միանալու մասին (1865 թվականից սկսված)։ Պեսետան փոխարինեց էսկուդոյին 2½ պեսետան = 1 էսկուդո հարաբերությամբ։ 20-րդ դարի քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակը ցրեց խորհուրդը, բայց պաշտոնապես այն դադարել է գոյություն ունենալ 1927 թվականին։ 1959 թվականին Իսպանիան արհեստականորեն միացրեց ամերիկական դոլարին 60 պեսետ = 1 դոլար հարաբերությամբ, իսկ 1967 թվականին անգլիական ֆունտից հետո արժեզրկվեց նաև պեսետը. արդյունքում հաստատվեց 168 պեսետ = 1 ֆունտ հարաբերություն։ 1999 թվականին փոխարինվել է եվրոյով՝ 1 եվրո = 166,386 պեսետ։

Մետաղադրամներ

1869 և 1870 թվականներին շրջանառության մեջ են մտել 1, 2, 5, 10 և 50 սենտիմո և 1, 2, և 5 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 50 սենտիմո, 1 և 2 պեսետները ձուլված են 835 որակի արծաթից, իսկ հինգ պեսետը 900 որակի արծաթից։ Ոսկե մետաղադրամները 25 պեսետ արժողությամբ շրջանառության մեջ են մտել 1876 թվականին։ 1897 թվականին կատարվել է 100 պեսետ արժողությամբ ոսկե մետաղադրամների մեկանգամյա թողարկում։ Ոսկե մետաղադրամների թողարկումը կանգնեցվել է 1904 թվականին, իսկ նրանցից հետո նաև արծաթե մետաղադրամների 1910 թվականին։ Վերջին բրոնզից մետաղադրամները թողարկվել են 1912 թվականին։Մետաղադրամների թողարկումը շարունակվել է 1925 թվականին պղինձ-նիկելային 25 սենտիմոյի շրջանառմամբ 1926 թվականին կատարվել է 50 սենտիմո արժողությամբ մետաղադրամների վերջին թողարկումը։1934 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետությունը թողարկեց 25,50 սենտիմո և 1 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 25 սենտիմոն և արծաթային 1 պեսետան նույն բաղադրության և չափսի են, ինչ որ ավելի հին թագավորության մետաղադրամները այն տարբերությամբ, որ 50 սենտիմոն ձուլվել է պղնձից։ 1935 թվականին շրջանառության մեջ են մտել երկաթե 5 սենտիմոները, լատունային 1 պեսետի հետ։ 1938 թվականի վերջին թողարկումը ներառում է կենտրոնում անցքով 25 սենտիմո արժողությամբ մետաղադրամներ։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ մետաղադրամների արտադրությամբ զբաղվում էին ինչպես պետական, այնպես էլ ազգային բանակները։

ՇրջանԱնվանական գին
Կասալյա դե լա Սիեռա10 սենտիմո
Արաալ50 սենտիմո, 1, 2 պեսետ
Լորա դել Ռիո25 սենտիմո
Մարչենա25 սենտիմո
Լա Պուեբլա դե Կասալյա10, 25 սենտիմո

1937 թվականին հանրապետականների կողմից դրոշված են հետևյալ թողարկումները

ՇրջանԱնվանական արժեք
Արենիս դե Մար50 սենտիմո, 1 պեսետ
Աստուրիա և Լեոն50 սենտիմո, 1, 2 պեսետ
Բասկերի Երկիր1, 2 պեսետ
Իբի25 սենտիմո, 1 պեսետ
Լ'Ամելյա դե Մար25, 50 սենտիմո, 1 պեսետ
Մենորկա5, 10, 25 սենտիմո, 1, 2½ պեսետ
Նուլիես5, 10, 25, 50 սենտիմո, 1 պեսետ
Օլոտ10 սենտիմո
Սանտանդեր, Պալենսիա և Բուրգոս50 սենտիմո, 1 պեսետ
Segarra de Gaià1 պեսետ

Ազգայնականները իրենց առաջին մետաղադրամը թողարկել են 1937 թվականին

Պատկերարժեքընյութըտրամագիծ
(մմ)
զանգված
(գ)
Թողարկման
տարին
1 պեսետԱյլումին14,000,551989—2001
5 պեսետԲռոնզ-այլումին17,503,001989-1992; 1998; 2000—2001
10 պեսետպղինձ-նիկել18,504,001992; 1998—2001
25 պեսետԲռոնզ-այլումին19,504,252000-2001
50 պեսետպղինձ-նիկել20,505,601998-2001
100 պեսետԲռոնզ-այլումին24,509,251992; 1998—2001
200 պեսետպղինձ-նիկել25,5010,501990; 1998—2001
500 պեսետԲռոնզ-այլումին28,0012,001993-2001

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ