Պեր Կիրկեբյու
Պեր Կիրկեբյու (դան․՝ Per Kirkeby, սեպտեմբերի 1, 1938[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - մայիսի 9, 2018[5][6][7][…], Կոպենհագեն, Դանիա), ժամանակակից դանիացի նկարիչ, քանդակագործ, գրող և ճարտարապետ։
Պեր Կիրկեբյու | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[4] |
Վախճանվել է | մայիսի 9, 2018[5][6][7][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա[8] |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, երկրաբան, բանաստեղծ, գրող, կինոռեժիսոր, գծանկարիչ և կինեմատոգրաֆ |
Ոճ | Նեոէքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն և քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Beacon?, Opera per Torino? և A Romantic Picture?[9] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Սաքսոնական արվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Danish Academy? |
Զավակներ | Sophus Windeløv Kirkeby? |
Per Kirkeby Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
1957 թվականից մինչև 1964 թվականը սովորել է Կոպենհագենի համալսարանում՝ ավարտելով այն երկրաբանի մասնագիտությամբ։ 1958 թվականին մասնակցել է դեպի Գրենլանդիա արշավին։
1962 թվականին մտել է ավանգարդ «Den Eksperimenterende Kunstskole» գեղարվեստական խումբ, որտեղ զբաղվել է գրաֆիկայով, կինոյով և ինստալյացիաներով։ 1965 թվականին նկարիչը ստացել է երեքամյա State Art Foundation կրթաթոշակ։ 1971 թվականին մեկնել է Կենտրոնական Ամերիկա, որտեղ ուսումնասիրել է մայաների մշակույթը։
Ապագայում վարպետը համագործակցել է նկարիչներ Յոզեֆ Բոյսի, Նամ Ջուն Փայքի, Հենինգ Քրիստիանսենի հետ՝ աշխատելով կարճամետրաժ ֆիլմերում։ 1968 թվականից մինչև 1989 թվականը թողարկել է 24 ֆիլմ, որում զգացվել է Էնդի Ուորհոլի ազդեցությունը։
1970-ականների սկզբին հեռացել է փոփ արտից և հակվել ինֆորմալիզմին, որը նախկինում կոշտ քննադատության էր ենթարկում։ 1973 թվականին ստեղծել է իր առաջին «Տուն»`աղյուսից քանդակը։ 1974 թվականին են վերաբերում նրա առաջին յուղաներկով արված կտավները։ 1980-ականների սկզբին ստեղծել է նաև իր առաջին բրոնզե քանդակները։ 1980-ականներին նկարիչը աշխատել է մի շարք խոշոր ձևաչափերով յուղանկարների և աղյուսից քանդակի վրա։
1980-ականներին վարպետը մասնակցել է մի քանի աբստրակտ արվեստի ցուցահանդեսների, վենետիկյան բիենալների, Գերմանիայի Կասել քաղաքում տեղի ունեցած ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին։ 1987 թվականին պարգևատրվել է Տորվալդսենի մեդալով։
Մինչև իր մահը նկարիչը ապրել է Դանիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 2013 թվականին նա անհաջող ընկել է աստիճաններից, ինչի հետևանքով ծանր վնասվածք է ստացել և հեռացել ստեղծագործական կյանքից։
Ցուցահանդեսներ
- 2012 թվականի մայիսի 24-ից օգոստոսի 26` Պեր Կիրկեբյու, Lignum vitae, Ազգային արվեստի պատկերասրահ, Վիլնյուս, Լիտվա[10]։
- 2003 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 11՝ Արտացոլում, նոր ժամանակակից լույսի տակ (խմբակային), Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[11][12]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf (Hrsg.): Einblicke. Das 20. Jahrhundert in der Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf, Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2000; ISBN 3-7757-0853-7
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեր Կիրկեբյու» հոդվածին։ |