Պիեռ Օմիդյար

Պիեռ Օմիդյար (պարս.՝ پیر مراد امیدیار, անգլ.՝ Pierre Morad Omidyar, հունիսի 21, 1967(1967-06-21), Փարիզ), ծրագրավորող, ձեռնարկատեր, մենեջեր և բարեգործ, eBay ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականին eBay-ի IPO-ից հետո միլիարդատեր է (2014 թվականին Forbes-ի տվյալներով 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում ճանաչվել է 47-րդը, կարողությունը՝ 8,5 միլիարդ դոլար)[2]։ 2004 թվականից կնոջ՝ Պամելայի հետ հիմնադրել է «Օմիդյարի ցանց» (անգլ.՝ Omidyar Network) բարեգործական նորարարական ընկերությունը, ինչպես նաև «Humanity United» բարեգործական ֆոնդը, որը զբաղվում է ստրկավաճառության դեմ պայքարով[2][3][4][5][6][7]։

Պիեռ Օմիդյար
անգլ.՝ Pierre Omidyar
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1967(1967-06-21) (56 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան, St. Andrew's Episcopal School?, Potomac School? և Tufts University School of Engineering?
Մասնագիտությունբարեգործ, ձեռնարկատեր, տնտեսագետ, ծրագրավորող, համակարգչային գիտնական և մենեջեր
ԱշխատավայրՍանտա Ֆե ինստիտուտ
ԱմուսինPam Omidyar?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Pierre Omidyar Վիքիպահեստում

Օմիդյարը տվել է «Նվիրաբերման երդում» (նախաձեռնողներ Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամ և Ուորեն Բաֆեթ)՝ խոստանալով անձնական կարողության ոչ պակաս, քան կեսը նվիրաբերել բարեգործությանը[2][7]։

Կենսագրություն

Պիեռ Օմիդյարը ծնվել է 1967 թվականի հունիսի 21-ին Փարիզում պարսիկ ներգաղթյալների ընտանիքում, ովքեր սովորում էին համալսարանում[4][7]։ Նրա մայրը՝ Էլահե Միր֊Ջալալի Օմիդյարը, լեզվաբանության դոկտորի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանում[4]։ Հայրը վիրաբույժ էր[4]։

Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ (Մերիլենդ նահանգ) 1973 թվականին, երբ Պիեռը երեխա էր[7]։

Պոտոմակի դպրոցում (անգլ.՝ Potomac School) սովորելու տարիներին Պիեռը հետաքրքրվում էր տեղեկատվական տեխնոլոգիաներով։

1984 թվականին ավարտել է Պոտոմակի Սուրբ Անդրեի եպիսկոպոսական դպրոցը (անգլ.՝ St. Andrew's Episcopal School):

В 1988 թվականին Թաֆթս համալսարանում (Մասսաչուսեթս) ստացել է բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների ոլորտում[7][7]։

Սկսել է աշխատել Claris ընկերությունում (Apple Inc.-ի ստորաբաժանում), որտեղ զբաղվել է MacDraw վեկտորային գրաֆիկական խմբագրիչի արդիականացմամբ[7]։

1991 թվականին Պիեռը դարձել է Ink Development ընկերության համահիմնադիր։ Դա ստարտափ էր, որն զբաղվում էր ժեստային ինտերֆեյսով համակարգիչների մշակմամբ։ Ավելի ուշ այն ուղղվածությունը կենտրոնացրեց դեպի էլեկտրոնային առևտուրը և անվանափոխվեց eShop[7]:

eBay-ի շտաբ-բնակարանը Սան-Խոսեում

1995 թվականին՝ 28 տարեկան հասակում, Օմիդյարը սկսեց գրել առևտրային հարթակի p2p կոդը և առաջին նախատիպն ավարտեց Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 4-ին[2][5][7]։ Մշակված տարբերակը Պիեռը տեղադրեց իր անձնական կայքի Auction Web բաժնում[7], որը նվիրված էր Էբոլա վիրուսի առաջ բերած հեմորագիկ տենդի համաճարակին[8][9]։ Այն հայտնի պատմությունը, որ eBay-ը ստեղծվել է, որպեսզի Պիեռի հարսնացուն հնարավորություն ունենա PEZ խաղալիք-դոզատորներով փոխանակվել այլ կոլեկցիոներների հետ, մշակվել է 1997 թվականին ընկերության մենեջերի կողմից, ինչը հետագայում հաստատեց նաև ընկերությունը։

Auction Web-ի առաջին վաճառված առարկան Օմիդյարի լազերային սարքն էր, որի համար վճարեցին 13,83 դոլար։ Կապ հաստատելով գնորդի հետ՝ Պիեռը հետաքրքրվեց, թե արդյոք նա հասկացել էր, որ այդ լազերային սարքավորումն անսարք է։ Դրան ի պատասխան գնորդը բացատրել է․ «Ես անսարք լազերային սարքավորումների կոլեկցիոներ եմ»։

Թեև սկզբում Պիեռը Auction Web-ի հիմքում առևտրային շահեր չէր դնում, և սկզբնական շրջանում կայքից օգտվելն անվճար էր[7], սակայն ժամանակի ընթացքում ծնվեց և բուռն տեմպերով զարգացավ վերջին տարիների ամենահայտնի օնլայն աճուրդներից մեկը։

Շատ շուտով՝ 1996 թվականին, յուրաքանչյուր վաճառքից ստացվող փոքր հասույթը բարձրացրեց Օմիդյարի եկամուտը General Magic-ում և ինը ամիս անց Պիեռը որոշեց իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել նոր ընկերության վրա[7]։

1996 թվականին Պիեռ Օմիդյարը eBay ընդունեց առաջին գործընկեր-նախագահին՝ Ջեֆրի Սքոլին։

Պիեռ Օմիդյարը և Ռիչարդ Բրենսոնը

1996 թվականին Օմիդյարը լիցենզավորված համաձայնություն ստորագրեց eBay-ի միջոցով ինքնաթիռի տոմսերի վաճառքի վերաբերյալ։ Այդ պահին կայքում իրականացվում էր 250 000 աճուրդ, իսկ արդեն 1997 թվականի կեսերին՝ 800 000[5]:

1997 թվականին eBay-ը փոխեց ընկերության անունը կայքի անունով[7]։

1998 թվականի մարտին Սքոլին փոխարինեց Մարգարեթ Ուիթմենը[7][10][11]։

1998 թվականի սեպտեմբերին eBay-ն իրականացրեց իր ակցիաների հաջող հրապարակային բաշխում, ինչից հետո Օմիդյարը, որն այդ ժամանակ 31 տարեկան էր, և Սքոլը դարձան միլիարդատեր[2]։ 2008 թվականի տվյալներով Օմիդյարի 178 միլիոն ակցիաներն eBay-ում արժեին շուրջ 4 450 միլիոն դոլար։

2002 թվականի հուլիսին eBay-ը 1,5 միլիարդ դոլարով ձեռք բերեց PayPal էլեկտրոնային վճարման համակարգը։

Պիեռ և Պէմ Օմիդյար, մարտի 8, 2007 թվական

2004 թվականին Պիեռն իր կնոջ՝ Պամելայի հետ, հիմնեց «Օմիդյարի ցանց» (անգլ.՝ Omidyar Network) բարեգործական նորարարական ընկերությունը՝ նպաստելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացմանը[2]։

2005 թվականին eBay-ը 2,6 միլիարդ դոլարով գնեց Skype ընկերության 30 % բաժնեմասը, որը հետագայում վաճառեց Microsoft-ին։

2013 թվականին՝ Էդվարդ Սնոուդենի դիմակազերծումից հետո Օմիդյարը հայտարարեց բրիտանական The Guardian ամսագրի նախկին լրագրող Գլեն Գրինվալդի (անգլ.՝ Glenn Greenwald) հետ համատեղ «First Look Media»-ի ստեղծման մասին[2][7][12]։

2014 թվականին Օմիդյարը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրեց 47-րդ տեղը․ հոկտեմբերին նրա կարողությունը կազմում էր 8,5 միլիարդ դոլար[7]։

Անձնական կյանք

Պիեռ Օմիդյարը ամուսնացած է (Պամելա Պեմ), ունեն երեք երեխա[3]։

Ծանոթագրություններ