Պիեռո դի Կոզիմո
Պիեռո դի Կոզիմո, Պիեռո դի Լորենցո դի Պիեռո դ'Անտոնիո Ուբալդինի (Piero di Cosimo, հունվարի 2, 1462[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 12, 1522[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), ֆլորենտական դպրոցի իտալացի գեղանկարիչ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտ։
Պիեռո դի Կոզիմո իտալ.՝ Piero di Cosimo | |
---|---|
Ի ծնե | Պյերո դի Կոզիմո |
Ծնվել է | հունվարի 2, 1462[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | ապրիլի 12, 1522[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] |
Ազգություն | Իտալացի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Պրոկրիդայի մահը, Incarnation of Jesus by Piero di Cosimo?, Madonna and Child with a Dove - Piero di Cosimo - Louvre INV 817?, Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկար և Venus, Mars and Cupid? |
Մեկենասներ | Մեդիչիներ |
Ուսուցիչ | Կոզիմո Ռոսսելլի |
Աշակերտներ | Անդրեա դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո և Պոնտորմո |
Ներշնչվել է | Ֆիլիպինո Լիպպի, Լեոնարդո դա Վինչի, Հուգո վան դեր Գուս |
Piero di Cosimo Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1462 թվականին Ֆլորենցիայում։ Կրել է Ֆիլիպինո Լիպպիի, Լեոնարդո դա Վինչիի և Հուգո վան դեր Գուսի ազդեցությունը։
1482-1484 թվականներին աշխատել է Հռոմում` օգնելով Կոզիմո Ռոսսելլիին Սիքստինյան կապելլայի որմնանկարների աշխատանքում։
Պիեռո դի Կոզիմոն գեղանկարչական վարպետությունը փոխառել է նիդերլանդացի վարպետներից։ Անսովոր ճշտությամբ պատկերում էր բույսերի և կենդանիների աշխարհը։ 16-րդ դարի սկզբին տարվում է միստիկ թեմատիկայով, որում դրսևորում է արտասովոր ֆանտազիա։
Հազվադեպ լինելով պաշտոնական շրջաններում, նկարիչը կապված չէր Մեդիչիների հետ, բայց հաճախ էր կատարում անհատական պատվերներ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտն էր։ Պիեռոն կարողացավ բացահայտել իր տաղանդը միայն ստեղծագործական ուղու ավարտին` Լեոնարդոյի, Բարտոլոմեո Ֆրայի և երիտասարդ Ռաֆայելի ազդեցության տակ։
Նշանակալի ստեղծագործություններ
- Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկար, 1490, Շանթիի դաստակերտ, Կոնդեի թանգարան,
- Պրոկրիդայի մահը (Լոնդոն, Լոնդոնի ազգային պատկերասրահ),
- Աստվածամայրը՝ կանգնած պատվանդանի առջև վեց սրբերի հետ (Ուֆֆիցի),
- Սուրբ Կույսի երկնային պսակադրությունը (Լուվր, Փարիզ),
- Տեսարան Պերսևսի և Անդրոմեդի ֆաբուլայից (Ուֆֆիցի)
- Մարս և Վեներա (Բեռլին).
Մահացել է ժանտախտից, 1522 թվականի ապրիլի 12ին, Ֆլորենցիայում[4]։
Պատկերասրահ
- Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկարը, 1490, Շանթիի դաստակերտ, Կոնդեի թանգարան
- Պրոկրիդայի մահը, 1486—1510. Լոնդոնի ազգային պատկերասրահ, Լոնդոն
- Կնոջ դիմանկար հագնված ինչպես Մարիամ Մագդաղենացին, 16-րդ դարի սկիզբ, Բարբերինի ազգային պատկերասրահ, Հռոմ
- Ֆրանչեսկո Ջամբերտիի դիմանկարը, 1482 թվականից հետո, Ռեյկսմյուզեում, Ամստերդամ
- Տեսարան Պրոմեթևսի ավանդազրույցից, 1510—1520, Հին պինակոտեկ. Մյունխեն
- Աստվածածինը մանկան, հրեշտակների և սրբերի հետ, 1493, Օսպեդալե դելի Ինոչենտիի թանգարան
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո դի Կոզիմո» հոդվածին։ |