Պյոտր Կապիցա
Պյոտր Լեոնիդովիչ Կապիցա (ռուս.՝ Пётр Леонидович Капица, հունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2], Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - ապրիլի 8, 1984[2][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7]), խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957 թվականից)։
Կենսագրություն
Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1918)։
Հետազոտություններ
1920 թվականին Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ։ 1924 թվականին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք)։
1934 թվականին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք։ 1939 թվականին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք։
Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938 թ. հայտնագործել գերհոսունության երևույթը։ 1950-1955 թթ. մշակել է նոր տիպի գերբարձրհաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձրհաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105-106 K է։ Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում։
Կապիցան Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Владимир Есаков Почему П. Л. Капица стал невыездным // Вестник Российской академии наук. — 1997. — Т. 67. — № 6.
- Павел Рубинин История одного открытия в письмах и документах (к 60-летию открытия сверхпроводимости) // Успехи физических наук. — 1997. — Т. 167. — С. 12.
- Loren R. Graham Moscow stories. — Indiana University Press, 2006. — 305 с. — ISBN 9780253347169
- Allan Griffin. Superfluidity: three people, two papers, one prize(անգլ.) // PhysicsWorld. — 2008. — № 8.
Արտաքին հղումներ
- «P.L.Kapitza» Կապիցա Պյոտր Լեոնիդովիչի համառոտ կենսագրությունը Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի պաշտոնական կայքում
- «Հարցազրույց Կապիցայի կնոջ հետ» Արխիվացված 2005-10-31 Wayback Machine 1990 թվականի փետրվարի 16-ի և 1992 թվականի նոյեմբերի 23-ի հարցազրույցը
- Նոբելյան հանձնաժողովի տեղեկությունները (անգլ.)
- Ա. Ն. Կրիլովի՝ դստերը ուղղված նամակներից
- Կապիցա Պյոտրի կյանքից կենսագրական փաստեր Արխիվացված 2008-12-03 Wayback Machine
- Կապիցա.կյանքը և հայտնագործություններ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 265)։ |