Պոմելո

բույսերի տեսակ

Ցիտրուս մաքսիմա (նաև Ցիտրուս գրանդիս, Շադդոկ[1], Պոմելո, Պումմելո, Պոմմելո, Պամպելմաուսս), ցիտրուսային միրգ է մեծ թուրինջի տեսքով։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։

Շադդոկ, Պոմելո
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
Ենթաթագավորությունբարձրակարգ
Լատիներեն անվանում
Pomelo
Հատուկ պահպանություն

Ստուգաբանություն

Այս նկարը նկարվել է կարմիր պոմելո հայտնաբերելուց հետո, 1885 թվականին

Ցիտրուս մաքսիման անգլերեն կոչվել է "shaddock", նվիրված այն նավապետին, ով Արևելահնդկական ընկերության նավը հացրել է Ճամայկա[2]։ հետագայում "պոմելո" անվանումը ավելի կիրառական է դառնում։ Վերջինս թուրինջի պատմական անունն էր։

"Պոմելո" բառի ստուգաբանությունը անհայտ է։ Ենթադրվում է, որ այս անվանումը եկել է գերմաներեն pompelmoes, որը նշանակում է ցիտրուս մաքսիմա։ նաև կարծիք կա, որ սա եկել է ֆրանսերեն "pomme" (խնձոր) և "melon" (սեխ) բառերից[3]:

Այս միրգը Հնդկաստանում հայտնի է տարբեր անուններով, որոնցից են "Բատաբի լեբու"-ն বাতাবি লেবু) արևմտյան Բենգալում,"Ռոբաբ տենգա" Ասսամում, "Նոբաաբ" Մանիպուրում[4], և "կամբիլի նարանգա" Կերալայում[5]։ Հնդկերենում այն կոչվում է "Չակոտրա" चकोतरा և "Բիջուրա"։ Նեպալում այն կոչվում է "Բհոգատ" भोगटे։

Ցիտրուս մաքսիմա հարազատ է հարավարևելյան Ասիային[6]։

Նկարագրություն

Պոմելոն հիմնականում կանաչ և դեղին է երբ հասած է, ունի քաղցր, սպիտակ(հաճախ նաև կարմիր ու վարդագույն) միջուկ ու հաստ կեղև։ Սա մեծ ցիտրուսային միրգ է, 15-25 սանտիմետր տրամագծով[7], և կշռում է 1-2 կիլոգրամ։ Տերևները հիմնականում լայն ու երկար են։Միրգը ունի քաղցր ու նուրբ թուրինջի համ(համը հիշեցնում էր Նարինջ[8])։ Սակայն իր համի մեջ հաճախ նաև զգացվում է թուրինջի թթվայնություն։ Ունի բազում կորիզներ, որոնք հանդիսանում մրգի սերմերը։

Բաղադրություն

Էներգիա159 կՋ (38 կկալ)
Կարբոհիդրաներ9,62 գ․
սննդային մանրաթելեր1 գ․
ճարպեր0,04 գ․
սպիտակուցներ0,76 գ․
Տրիամին (վիտամին B1)0,034 մգ․
Ռիբլոֆլամին (վիտամին B2)0.027 մգ․
Նիացին (վիտամին B3)0,22 մգ․
Վիտամին B60.036 մգ.
Վիտամին C61 մգ․
Երկաթ0,11 մգ
Մագնեզիում6 մգ․
Մանգան0,017 մգ․
Ֆոսֆոր17 մգ․
Կալիում216 մգ․
Նատրիում1 մգ․
Ցինկ0,08 մգ․

Պատմական իրադարձություններ

Այս միրգը նաև համարվել է Ճապոնիայի հիմնական սնունդը Ան՛էի ժամանակաշրջանում (1772–1781)[9]։ 20-րդ դարում մրգից պատրաստել են թանկարժեք լիկյորներ և կոկտեյլներ, որոնցից հայտնի է Դոչեստեր կոկտեյլը։ Բրազիլիայում պոմելոն համարվել է գլխավոր սնունդներից մեկը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պատկերասրահ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմելո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմելո» հոդվածին։