Պորոս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պորոս (այլ կիրառումներ)

Պորոս (IPA: [porus], հին հունարենում՝ Πῶρος, Pôros), հնդիկ տիրակալ, որի տիրապետությունը տարածվում էր Հնդկական թերակղզում՝ Փունջաբում՝ Հյուդասպ և Ակեսին գետերի միջև ընկած տարածքների վրա։ Նա համարվում է բացառիկ հմտություններ ունեցեող ռազմիկ, որը մ․թ․ա․ 326 թվականին Հյուդասպի ճակատամարտում կռվել է ընդդեմ Ալեքսանդր Մակեդոնացու[1]․ այդ մարտը տեղի է ունեցել ժամանակակից Մոնգ բնակավայրի մոտ Պակիստանում։ Չնայած դրա մասին չի հիշատակվում ոչ մի հնդկական աղբյուրում[2]՝ հունական սկզբնաղբյուրները ճակատամարտի ելքը համարում են հօգուտ Ալեքսանդրի։ Պորոսի պարտությունից և ձերբակալությունից հետո Ալեքսանդրը հարցրել է նրան՝ ինչպես է ցանկանում իր հետ վարվեն, ինչին ի պատասխան՝ պարտություն կրած Պորոսը հպարտորեն պատասպանել է՝ արքայավայել։ Հաղորդվում է, որ Ալեքսանդրը զարմացել է նրա պատասխանից և ոչ միայն նրան է վերադարձրել իր թագավորության կառավարումը, այլ նաև շնորհել է հարավարևելյան տարածքները՝ մինչև Հիսփաս[3][4]։ Հաղորդվում է, որ Պորոսը սպանվել է մ․թ․ա․ 321-315 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[2]։

Պորոս
Պաուրավի թագավոր
Պրոսը Ալեքսանդր Մակեդոնացու առջև
Իշխանությունմ․թ․ա․ 326-ից առաջ - մոտ 315 թվականներ
Ծնվել է՝մ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրՓունջաբ
Մահացել է՝մ․թ․ա․ մոտ 321-315 թվականներ
Վախճանի վայրՓունջաբ
ԵրկիրPauravas
Ազգությունհնդիկ
քաղաքական գործիչ

Նախապատմություն

Պորոսի և նրա կայսրության մասին տեղեկության միակ աղբյուրը հունական սկզբնաղբյուրներն են։ Հնդկական աղբյուրներում Պորոսը չի հիշատակվում, սակայն ժամանակակից գիտնականները շրջանառում են մի վարկած, ըստ որի՝ նա կարող է եղած լինել Պուրոս ցեղի առաջնորդը, որը Վեդայական դարաշրջանից ի վեր բնակեցրել է Հնդկաստանի հյուսիս-արևմուտքը[5]։ Որոշ գիտնականներ փորձել են Պորոսին նույնականացնել Պարվատակա արքայի հետ, որը հիշատակվում է սանսկրիտով գրված Մուդրարակշասա, Պարիշիշտապարվան ստեղծագործությունների և այլ աղբյուրների մեջ։ Այնուամենայնիվ այս ամենը այնքան էլ իրական ապացույցներ չեն, որպեսզի ապացուցեն այս վարկածը։ Մուդրարակշասայում Պարվատակա արքան նկարագրվում է որպես մլեչչխա կամ ոչ վեդայական օտարերկրացի, սակայն Պուրոս ցեղը եղել է վեդայական։ Ըստ Պարիշիշտապարվանի՝ Պարվատակա արքան իշխել է Հիմավակուտայի վրա, մինչ Պորոսը իշխել է ժամանակակից Փունջաբի տարածաշրջանում։ Ըստ Մուդրարակշասայի՝ Պարվատակա արքան սպանվել է վիշականյայի կողմից, ինչի պատճառը Չանակյայի հետ ունեցած ինտրիգն էր, իսկ հունական աղբյուրները պնդում են, որ Պորոսը սպանվել է Էվդամոսի կողմից[6]։

Դարեհ Մեծի կազմակերպած արշավանքներից ի վեր Աքեմենյան տերությունը գրավել էր Ինդոսի ավազանը։ Ոչ այդ տարածքները գրաված աքեմենյան և ոչ էլ տեղական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հայտնում այդ ժամանակ Պորոսի թագավորության գոյություն ունենալու մասին։ Աքեմենյան տերության անկումից հետո Պորոսը և այլ տեղական իշխաններ պայքար են սկսել միմյանց դեմ՝ մնացած տարածքներում իշխանության հասնելու համար։

Ըստ պատմաբան Իշվարի Պրասադի՝ Պորոսը կարող է եղած լինել Յադավայի տիրակալ Շուրասենան։ Նա պնդում էր, որ Պորոսի առաջնապահ զինվորները կրել են Հերակլեսի դրոշը, ում Մեգասֆենեսը, որը Պորոսին Չանդրագուպտա Մաուրյայի կողմից արդեն փոխարինած լինելու ժամանակ, ճանապարհորդել է դեպի Հնդկաստան հստակորեն նույնականացրել է Շուրասենա Մաթհուրացու հետ։ Այս Հերակլեսը, որը հիշատակում են Մեգասֆենեսը և Արիանոսը որոշ գիտնականների կողմից նույնականացվել է Կրիշնայի և նրա ավագ եղբայր Բալարամայի հետ[7][8][9][10]։ Ի պաշտպանություն Իշվարի Պրասադի առաջ քաշած վարկածի՝ ասվում է նաև, որ Շուրասենա կարող է Մաթհուրից տեղափոխված լինել Փունջաբ և ժամանակակից Աֆղանստան այն բանից հետո, երբ Կրիշնան եկել է այնտեղ և հիմնել նոր թագավորություն[11][12]։

Հյուդասպի ճակատամարտ

Հյուդասպի ճակատամարտի գետանցում
Հյուդասպի ճակատամարտի սխեմա
Արտաքին տեսաֆայլեր
Հյուդասպի ճակատամարտ

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավել էր Աքեմենյան տերության բոլոր տարածքները, սկսում է պատրաստվել դեպի Հնդկաստան պլանավորվող ներխուժմանը։ Նախ իրեն ենթարկելով Ինդոսի արևմտյան ափին գտնվող հնդկական ցեղերին՝ Ալեքսանդրն անցնում է Ինդոսը և մտնում Թաքսիլա, ինչից հետո իմանում է, որ Պորոսը գտնվում է Հյուդասպ գետի արևելյան ափին և ռազմական կարգով սպասում է Ալեքսանդրի ներխուժմանը։ Մակեդոնացի արքան շարժվում է նրան ընթառաջ և երկար ժամանակ ճամբար խփում գետի մյուս՝ արևելյան ափին՝ Պորոսի ճամբարին դեմ դիմաց։ Նրանից երկար ժամանակ է խլում Հյուդասպի անվտանգ անցնելու հնար գտնելը, սակայն դա այնուամենայնիվ ստացվում է Ալեքսանդրի համար։

Տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ Ալեքսանդրը կարողանում է հաղթանակի հասնել Պուրավաների թագավորության արքայի՝ Պորոսի նկատմամբ։ Վերջինս ճակատամարտի ժամանակ ցուցաբերել էր մեծ քաջություն և փախուստի չէր դիմել ճակատամարտի նույնիսկ կրիտիկական պահին։ Երբ նա հասկանում է, որ պարտությունն անխուսափելի է, սկսում է նահանջել։ Այդժամ Ալեքսանդրը պատվիրակ է ուղարկում նրա մոտ և խնդրում վերադառնալ[13][14][15][16]։ Ալեքսանդրին ներկայանալուց հետո Ալեքսանդրը նրան հարց է տալիս, թե ինչպես կցանկանա, որ ինքը վարվի իր հետ, ինչին ի պատասպան՝ մակեդոնացի արքան լսում է՝ «արքայավայել»։ Այս խոսքերը այնպիսի տպավորություն են թողնում նրա վրա, որ Ալեքսանդրը նրան նշանակում է այդ տարածքների կառավարիչ[17][18][19][20] և նույնիսկ մտերմանում նրա հետ։

Մահ

Ալեքսանդրի մահից հետո՝ մ․թ․ա․ 323 թվականին, Պերդիկան դառնում է նրա կայսրության խնամակալ։ Պերդիկայի մահից հետո՝ մ․թ․ա․ 321 թվականին, Անտիպատրոսը դառնում է նոր խնամակալ։ Ըստ Դիադորոսի՝ Անտիպատրոստ ճանաչել է Պորոսի իշխանությունը Ինդոս գետի շրջակա տարածքների վրա։ Այնուամենայնից, Եվդեմոսը, որը Ալեքսանդրի սատրապն էր Փունջաբում, սպանում է Պորոսին[21]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Arrian, The Campaigns of Alexander, book 5.
  • History of Porus, Patiala, Dr. Buddha Parkash.
  • Fuller, John (1960). The Generalship of Alexander the Great. New Jersey: De Capo Press. 978-0-306-80371-0
  • Lendring, Jona. Alexander de Grote - De ondergang van het Perzische rijk (Alexander the Great. The demise of the Persian empire), Amsterdam: Athenaeum - Polak & Van Gennep, 2004. 90-253-3144-0
  • Holt, Frank L. Alexander the Great and the Mystery of the Elephant Medallions, California: University of California Press, 2003, 217pgs. 0-520-24483-4
  • History of India: (from the earliest times to the fall of the Mughal Empire), Dr. Ishwari Prashad

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան