Ջակոմո Չերուտի

իտալացի դերասան

Ջակոմո Չերուտի (իտալ.՝ Giacomo Ceruti, հոկտեմբերի 13, 1698(1698-10-13)[1][2][3][…], Միլան[4] - օգոստոսի 28, 1767(1767-08-28)[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[1]), իտալացի նկարիչ։ Հայտնի է նաև Յակոբուս Չերուտի Բրիքսեբսիս (Jacobus Ceruti Brixsebsis) անվամբ, որով մի քանի ստեղծագործություններ է ստորագրել։ Նրա մականունը Պիտոկետո (իտալ.՝ Il Pitocchetto) էին կնքել, որը, բառացի, իտալերենից նշանակում է «փոքրիկ չքավոր», քանի որ իր ստեղծագործություններում Ջակոմո Չերուտին շատ հաճախ էր վրձնում իրական սյուժեներ ու հասարակ մարդկանց։

Ջակոմո Չերուտի
Ծնվել էհոկտեմբերի 13, 1698(1698-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան[4]
Վախճանվել էօգոստոսի 28, 1767(1767-08-28)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն[1]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո
Ժանրժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչCarlo Ceresa?
Ներշնչվել էAntonio Cifrondi? և Giacomo Francesco Cipper?
 Giacomo Ceruti Վիքիպահեստում

Կենսագրություն

Ջակոմո Չերուտին ծնվել է 1698 թվականի հոկտեմբերի 13-ին իտալական Միլան քաղաքում[5]։ Երկար ժամանակ հետազոտողները տիրապետում էին շատ աղքատիկ տվյալներ նկարչի կենսագրական տվյալների մասին։ Միայն 20-րդ դարում շնորհիվ իտալացի հետազոտողներ Ռ. Լոնգի և Ջ. Դե Լոգուի հնարավոր եղավ ստանալ Ջակոմոյի կենսագրության մասին որոշ հավաստի տվյալներ։ 1931 թվականին Դե Լոգուն հայտնաբերեց և հրատարակման ներկայացրեց Ջակոմո Չերուտիի 46 ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել էին Պադերնելոյի դղյակում, որը պատկանում էր Սալվադեգո կոմսերին։ Այսօր նկարչի կտավների մեծաքանակ հավաքածուն պահպանվում և ցուցադրվում է իտալական Բրեշիա քաղաքի պատկերասրահում։ Ըստ գտածո նկարների պարզ դարձավ, որ Ջակոմո Չերուտին աշխատել և ստեղծագործել է Իտալիայի մի շարք տարածաշրջաներում ու շարունակել է Կարավաջոյի ավանդույթները։ Լոնգին Ջակոմո Չերուտիին անվանել է «Իրականության գեղանկարիչ» (pittori della realtà)[6]:

Կյանքի վաղ տարիները նկարիչը անցկացրել է Միլանում։ Հետո ապրել և ստեղծագործել է Բրեշիայում (1728 թվական), Վենետիկում (1736 թվական), Պադովայում (1737-1741 թվականներ), Պյաչենցայում (1743 թվական)։

Ջակոմո Չերուտին իր մահկանացուն կնքել է 1767 թվականի օգոստոսի 28-ին Միլանում, վաթսունութ տարեկան հասակում։

Ստեղծագործական կյանք

Ջակոմո Չերուտին այսպես կոչված «ստորին յուրաձևության» (maniera piccola) հետևորդներից էր։ Այդ յուրաձևությունը պաշտոնական արվեստի հակոտնյան էր, որը կոչվում էր «մեծ ոճ» (maniera grande): Նկարչի շատ ստեղծագործություններ իրենից ներկայացնում են հասարակ մարդկանց դիմանկարներ՝ գյուղացիների, արհեստավորների, չքավորների։ Այդ նկարները հեղինակը վրձնել է ռեալիստական ոճով։

Նկարիչը նաև շատ նատյուրմորտներ է ստեղծել, որոնք տարբերվում են սյուժեի բնական հորինվածքով և զարմանալի ռեալիզմով։

Չերուտին նաև մի շարք հոգևոր սյուժեներով նկարների հեղինակ է համարվում։ Նկարազարդել է նաև Ստրայի Դե Ձազարա վիլլայի ինտերիերը։

Ընտիր ստեղծագործություններ

  • «Երկու չքավորները» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
  • «Ճանապարհորդը» (Անհատական հավաքածու)
  • «Լվացարարուհին» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
  • «Զամբյուղ գործող կինը» (Անհատական հավաքածու)
  • «Մանածուհին» (Անհատական հավաքածու)
  • «Թզուկը» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
  • «Միանձնուհին» (Միլան, Պոլդի Պեցոլի պատկերասրահ)
  • «Երիտասարդ մարդը» (Հռոմ, Ժամանակակից արվեստի արզգային պատկերասրահ)
  • «Հովհարով աղջիկը» (Բերգամո, Կարրարայի Ակադեմիայի պատկերասրահ)
  • «Ձկներով և սոխով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
  • «Դդումով և տանձով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
  • «Շնիկով աղջիկը» (Նյու Յորք, Մետրոպոլիտեն թանգարան)
  • «Երեկոն հրապարակում» (Թուրին, Հին արվեստի քաղաքային թանգարան)
  • «Շնիկով տղան» (Բելֆաստ, Օլսթերի թանգարան)
  • «Աղքատների ճաշը» (Անհատական հավաքածու)
  • «Երեք չքավորները» (Բարոն Տիսսեն-Բորնեմիսի հավաքածու)
  • «Բեռնակիրը՝ նստած զամբյուղի, թռչունի և ձվերի հետ» (Բրերա պատկերասրահ)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Spike, John T. (1986). Giuseppe Maria Crespi and the Emergence of Genre Painting in Italy. Fort Worth: Kimball Museum of Art. էջեր 66–67.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Չերուտի» հոդվածին։