Ջան Մարիա Վոլոնտե

Ջան Մարիա Վոլոնտե (իտալ.՝ Gian Maria Volonté, ապրիլի 9, 1933(1933-04-09)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4] - դեկտեմբերի 6, 1994(1994-12-06)[1][2][3][…], Ֆլորինա), կինոյի և թատրոնի իտալացի դերասան, Իտալիայի առավել հռչակավոր դերասաններից։ Ունի բազմաթիվ ազգային և միջազգային կինոպարգևներ, մոլորակի 3 խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր՝ Կաննի կինոփառատոն, Վենետիկի և Բեռլինի։

Ջան Մարիա Վոլոնտե
Ի ծնե անուն՝Gian Maria Volonté
Ծննդյան թիվ՝ապրիլի 9, 1933(1933-04-09)[1][2][3][…]
Ծննդավայր՝Միլան, Իտալիա[4]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 6, 1994(1994-12-06)[1][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայր՝Ֆլորինա
Քաղաքացիություն՝ Իտալիա
 Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, սցենարիստ և կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0002231
gianmariavolonte.it

Կենսագրություն

Վոլոնտեն ծնվել է 1993 թվականի ապրիլի 9-ին Միլանում, բայց մանկությունն անցկացրել է Թուրինում։ Նրա հայրը՝ Մարիո Վոլոնտեն, եղել է արմատներով Սարանոյի (Վերեզեյի մարզ) ֆաշիստական զինվոր։ 1944 թվականին դարձել է պարտիզան-կոմունիստների գրավման համար պատասխանատու և տարածքում գործող ջոկատի հրամանատար, իսկ մայրը՝ Կառոլինա Բիյանկան, Միլանի հարուստ մտավորականների ընտանիքից էր։ Ունեցել է տխուր մանկություն, քանի որ նրանց հոր ձերբակալումից հետո (նրան մեղադրում էին ջոկատի գլխավորման ժամանակահատվածում պարտիզաններից մեկի սպանության մեջ) հայտնվեցին աղքատության շեմին։ Կառոլինան ծայրը ծայրին հասցնելու համար վարձակալության հանձնեց իր մեծ տունը և սկսեց վաճառել մնացած թանկարժեք իրերը։

Երիտասարդ Ջան Մարիան՝ բնավորությամբ կռվարար, թողեց դպրոցը և սկսեց աշխատանք փնտրել, որպեսզի օգնի խեղճ մորը։ Ֆրանսիայում մոտ 2 տարի որպես խնձորահավաք աշխատելուց հետո վերադարձավ Իտալիա։ Հենց այդ ժամանակ Վոլոնտեն՝ գրականության մեծ սիրահարը, բացահայտում է իր համար Ժան Պոլ Սարտրի և Ալբեր Կամյուի ստեղծագործությունները։ 16 տարեկանում նա նյութական միջոցների սղության պատճառով, որպես քարտուղարի և սենեկասպասավորի օգնական ընդունվում է թափառող թատրոնի կազմ։ Այդ մասնագիտությունը նրա մեջ արթնացնում է մեծ սեր դեպի դերասանական խաղը, և 1954 թվականին նա մեկնեց Հռոմ՝ ընդունվելու դրամական արվեստի Ազգային ուսումնարան, որտեղ շատ շուտով նրան գնահատեցին որպես «շատ տաղանդավոր երիտասարդի»։ 1957 թվականին Վոլոնտեն՝ ուսումնարանի ուսանողը, Ֆրանկո Էնրիկեսի գլխավորությամբ «Քարացած անտառ» ֆիլում ձեռք բերեց դերասանական իր առաջին կերպարը (Ռոբերտ Շերվուդի պիեսի մոտիվներով), որից հետո՝ Կորարդո Պավոլինիի գլխավորությամբ՝ «Ֆեդրե» (Ժան Ռասիի համանուն պիեսի մոտիվնրով)։

1957 թվականին ավարտել է Հռոմի Դրամայի Ազգային ակադեմիան։ 1957-1958 թվականներին դեբյուտել է Միլանում՝ «Ֆերդե» և Կալդեռոնոմ՝ «Խաչի երկրպագուն» պիեսներում։ Հեռուստատեսությունում խաղացել է Ռոգոժինի կերպարը՝ Դոստոևսկու «Ապուշը» բեմադրությունում, իսկ թատրոնում՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետա» պիեսում Ռոմեո)։ Դերասանի ևս մեկ ուղղվածության ապացույցը դեպի ռուս դասական գրականություն՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» (1962

Կինեմատոգրաֆիստի կարիերան

Վոլոնտեն ոստիկանության իմպուլսիվ տեսչի կերպարով 1970

Ֆիլմում նկարահանվել է 1960 թվականից սկսած։ Նրան հռչակ է բերել Մարիո Մոնչելիի «Բրանկալեոնեի բանակը» կատակերգական ֆիլմը (դերասանի միակ կատակերգական կերպարը)։ Սակայն հետագայում նրան առաջարկել են խաղալ ավելի լուրջ դրամատիկ կերպարներ։

Վոլոնտեյի անունը անխզելիորեն կապված է 1960-1970-ական թվականների իտալական քաղաքական ֆիլմի զարգացման հետ։ Նա խաղացել է այդ ուղղության առաջատար վարպետների մոտ՝ Դամիանո Դեմիանի, Ռոզի Ֆրանչեսկո, Մոնտալդո Ջուլիանո, Ջուզեպե Ֆեռերա, Էլիո Պետրի, Կառլո Լիդզանի։ Վոլոտեյի առավել մեծ ձեռքբերումներից է «Բոլոր տեսակի կասկածանքներից դուրս գտնվող քաղաքացու հետաքննությունը» ֆիլմում կատարած ոստիկանության անանուն տեսուչի կերպարը (Դոկտոր), որը բազմակի անգամ ճանաչվել է որպես արտիստի կարիերայի ամենաազդեցիկ կերպար։

Ֆրանսիայում Վոլոնտեն նկարահանվել է անարխիստ «Դձիգի Վերտովի խմբերի» առաջնորդ Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերից մեկում։

Գոյություն ունի առասպել, ըստ որի «Քամին արևելքից» ֆիլմի նկարահանման ժամանակ Ժան Լյուկ Գոդարին բազմակի անգամ հարցրել է Վոլոնտեին․ «Ո՞վ է մեղավոր սովետական համակարգի փլուզման մեջ՝ Ստալինը թ՞ե Մաոն», այդ հարցին դերասանը պատասխանել է «Ծաղրածուն!»[6]:

Դերերի ընտրություն

Ջան Մարիա Վոլոնտեն մեծ ուշադրությամբ էր մոտենում դերերի ընտրության՝ առաջին հերթին հաշվի առնելով իր քաղաքացիությունը։ Օրինակ՝ նա հրաժարվել է նկարահանվել համաշխարհային կինոյի այնպիսի գլուխգործոցներում, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Բերտոուչիի «20-րդ դար» ֆիլմերը՝ նախընտրելով չիլիացի Միգել Լիտինային, որը հեռացել էր իր երկրից Պինոչետի ռեժիմ պատճառով։

Հայտնի անձանց կերպարներ

Նշված պատճառներով Վոլոնտեին այդպես էլ չհաջողվեց կատարել Կազանովայի կերպարը Ֆելինիի հայտնի ֆիլմում, չնայած ֆիլմի ռեժիսորի մոտ կար նման մտահղացում։ Դրա փոխարեն նրան հաջողվել է խաղալ այնպիսի հայտնի մարդկանց կերպարներ, ինչպիսիք են Միքելանջելոն, Կարավաջոն, Ջորդանո Բրունոն, Պեստալոցցին, Բարտոլոմեո Վանցետին և Ալդո Մորոն։

Վերջին տարիներ

Վերջին տարիներին Վոլոնտեին հաջողվել է խաղալ ալքիմիկ Զենոնի հետաքրքիր կերպարը (բելգիացի ռեժիսոր Անդրե Դելվոի ֆիլմում՝ նկարահանված Յուրսենարի «Փիլիսոփայական քարը» ստեղծագործության մոտիվներով), ինչպես նաև հեռուստալրագրող Ֆոնտանային կերպարը՝ ոչ պակաս հայտնի շվեյցարիացի ռեժիսոր Կլոդ Գորետի «Մարիո Ռինչի մահը»։ Քննադատների բարձր գնահատականին է արժանացել անվանի դերասանի վերջին աշխատանքը՝ դիկտատորի կերպարը իսպանացի ռեժիսոր Խոսե Լուիս Գարսիա Սանչեսի՝ Վալյե Ինկլանդի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բռնակալ Բանդերաս» ֆիլմում։

Վոլոնտեն նաև մասնակցություն է ունեցել Իտալիայի քաղաքական կյանքին․ եղել է «Իտալական կոմունիստական կուսակցության» անդամ, և 1992 թվականի ընտրություններին «Դեմոկրատական ձախ»-երի կողմից առաջադրվել սակայն չի ընտրվել Ռիմ Վիտիբրո Լատիա Ֆրոզինոնե շրջանում։

Վոլոնտեն մահացել է Հունաստանում, հայտնի հույն ռեժիսոր Թեո Անգելոպուլոսի «Ուլիսի հայացքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հրաժեշտի արարողությունը կայացել է Վալետրի քաղաքում, որտեղ որ նա բնակվել էր, սակայն նրա ցանկությամբ դիակի մոխիրը թաղվել է Մագիլանի փոքրիկ գերեզմանատան ծառի տակ (Սարդինիի ափերին)։ Նրա համար նախօրոք նախատեսված կերպարը արդյունքում կատարեց շվեդ դերասան Էռլանդ Յուզեքսոն։

Ֆիլմագրություն

ֆիլմԴեր
1960ֆՏաս դրոշների տակSotto dieci bandiereՍամուել Բրաունշտեյն
1960ֆՃամպրուկով աղջիկըLa ragazza con la valigia / Բենոտի Պերո
1961ֆԱտլանտիդաAntinea, l'amante della citta sepoltaԹարահա
1961ֆՀերկուլեսը գրավում է ԱտլանտիդանErcole alla conquista di AtlantideՍպարտայի թագավոր
1961ֆՎագրի վրաA cavallo della tigre / Պապալեո
1962ֆՄարդ, ում պետք է վրացնելUn uomo da bruciareՍալվատորե
1962ֆՆեապոլի 4 օրերըLe quattro giornate di NapoliՍտիմոլո
1962ֆԱմառային գիշերNoche de veranoԱլբերտո Սուարես
1963ֆԱհաբեկիչըIl terroristaԲրասկի
1964ֆՄի բուռ դոլարի ետևիցPer un pugno di dollariՌամոն Ռոխո
1964ֆՀրաշալի եղջյերակիրIl magnifico cornutoխորհրդական
1964ֆՄիքելանջելոյի կյանքըVita di Michelangelo / Միքելանջելո
1965ֆՄի քանի դոլար ավելիPer qualche dollaro in piuՀնդկացի
1966ֆՄեր սիրո եղանակներըLe stagioni del nostro amoreԼեոնարդո Վարզի
1966ֆԱրթնացիր ու սպանիրSvegliati e uccidiՏեսուչ Մորոնին
1966ֆԲրանկալեոնեի բանակըL'armata BrancaleoneԹեոֆիլատո դեի Լեոնցի
1966ֆՎհուկըLa strega in amoreՖաբրիցիո
1966ֆԷլ Չունչո, ո՞վ է նրան ճանաչումQuien sabe?Չունչո
1967ֆՅուրաքանչյուրին իրենըA ciascuno il suoՊրոֆեսոր Պաոլո Լաուրանա
1967ֆԵրես առ երեսFaccia a facciaՊրոֆեսոր Բրեդ Ֆլետչեր
1967ֆՉերվիի 7 եղբայրներըI sette fratelli CerviԱլդո Չերվի
1968ֆԲանդիտները ՄիլանումBanditi a MilanoՊերո Կովալերո
1968ֆԳրամինիի սիրուհինL'amante di GramignaԳրամինի
1969ֆԿարիճի նշանի տակSotto il segno dello scorpioneՌենո
1969ֆԲոլոր կասկածանքներից դուրս գտնվող քաղաքացու գործի հետաքննումըIndagine su un cittadino al di sopra di ogni sospettoԴոտորե
1970ֆԱրևելքի քամինLe vent d'est
1970ֆՄարդիկ դեմ ենUomini controԼեյտենանտ Օտոլենգին
1970ֆԿարմին շրջանLe Cercle rougeՖոգել
1971ֆՍակկոն և ՎանցետինSacco e VanzettiԲարտոլոմեո Վանցետի
1971ֆԱշխատավորների դասը դրախտում էLa classe operaia va in paradisoԼուլու Մասսա
1972ֆՄատեիի գործըIl caso MatteiԷնրիկո Մատեի
1972ֆԱռևանգում ՓարիզումL'attentatՍադիել
1972ֆՏեղադրիր հրեշին առաջին գծումSbatti il mostro in prima paginaԲիզանտի
1973ֆԴոն ԼուչանոLucky LucianoՉարլզ «Երջանիկ» Լուչանո
1973ֆՋորդանո ԲրունոGiordano BrunoՋորդանո Բրունո
1975ֆԿասկածանքIl sospettoԷմիլո
1976ֆԴեպք Մարուսիայի հանքարանումActas de MarusiaԳրեգորի
1976ֆՏոդո ՄոդոTodo modo
1977ֆԵս վախենում եմIo ho pauraԼյուդովիկո Գրացիանո
1978ֆՔրիստոսը կանգ է առել ԵբոլեյումCristo si e fermato a EboliԳրող Կառլո Լեվի
1979ֆ«Հրեշ» գործողությունOperación OgroԻսարա
1980ֆՍթարքի համակարգըStark SystemՍթարք
1981ֆԿամելազարդ տիկնոջ իրական պատմությունըLa storia vera della signora dalle camelieՊլեսի
1983ֆՄարիո Ռիչիի մահըLa mort de Mario RicciՖոնտանա
1986ֆՄորոյի գոծըIl caso MoroԱլդո Մորո
1987ֆՀայտարարված մահվան ժամանակագրությունըCronaca di una morte annunciataԴոկտոր Բեդոյա
1987ֆՏղան ՊալագրիիցUn ragazzo di CalabriaՖելիս
1988ֆՓիլիսոփայության քարըL'oeuvre au noirԶենոն
1989ֆՊաստալոցի լեռըPestalozzis BergՊաստալոցի
1990ֆ3 սյուներ ժամանակագրությունումTre colonne in cronacaԱլբերտո Լանդոլֆի
1990ֆԲաց դռներPorte aperteդատավոր Վիտո Դի Ֆրանչեսկոն
1991ֆՊարզ պատմությունUna storia sempliceԿարմել Ֆրանզո
1993ֆՖունես, մեծ սերFunes, un gran amorԲերգամա
1993ֆՏիրան ԲանդերասTirano BanderasՏիրան Բանդրաս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Մարիա Վոլոնտե» հոդվածին։