Ջերոլամո Կարդանո

Ջերոլամո Կարդանո (իտալ.՝ Gerolamo Cardano, սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…], Պավիա, Միլանի դքսություն[4] - սեպտեմբերի 21, 1576[1][2][5][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][4]), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։

Ջերոլամո Կարդանո
Gerolamo Cardano
Ծնվել էսեպտեմբերի 24, 1501[1][2][3][…]
Պավիա, Միլանի դքսություն[4]
Մահացել էսեպտեմբերի 21, 1576[1][2][5][…] (74 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[1][2][4]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագուշակ, գյուտարար, ճարտարագետ և բժիշկ
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան և Պավիայի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՊավիայի համալսարան և Պադովայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[5] և իտալերեն[6]
Եղել է գիտական ղեկավարLodovico Ferrari?
Հայտնի աշակերտներGasparo Tagliacozzi? և Simone Simoni?
Ազդվել էԱրքիմեդես
Ամուսին(ներ)Lucia Banderini?
Երեխա(ներ)Giovanni Battista Cardano?
ՀայրFazio Cardano?
ՄայրChiara Micheri?[7]
 Gerolamo Cardano Վիքիպահեստում

Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 315
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոլամո Կարդանո» հոդվածին։