Ջեֆ Փերի
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ջեֆ Փերի անգլ.՝ Jeff Perry | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1955(1955-08-16)[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Լորի Մեթքալֆ |
Երեխա(ներ) | Zoe Perry? |
Ջեֆ Փերի (անգլ.՝ Jeff Perry, օգոստոսի 16, 1955(1955-08-16)[1][2], Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ինչպես նաև թատերական ռեժիսոր և պրոդյուսեր։ «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիր[3]։
Ջեֆ Փերին ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկ քաղաքում։ 1978 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Իլինոյս նահանգի համալսարանը։ Երիտասարդ տարիքում առաջնաելույթ է կատարել «Հեղինակի որոնման վեց կերպարներ» տեղական բեմադրությունում։ 1974 թվականին դարձել է Չիկագոյի Steppenwolf Theatre Company թատերական ընկերության համահիմնադիրը, որը 1985 թվականին նշանավորվել է «Թոնի» մրցանակով, ինչպես նաև նրանում աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր[4]։ Մինչ Լոս Անջելես տեղափոխվելը ութսունական թվականների վերջին աշխատել է Չիկագոյի թատերական բեմում, որտեղ վերջնական հաշվով խաղացել է ավելի քան վաթսուն դեր հեռուստատեսությունում և կինոյում։
Փերին իր կարիերայի ընթացքում հայտնվել է հիսուն հեռուստաշոուներում՝ «C.S.I. Հանցագործության վայր», «Եզր», «Փախուստ բանտից», «Կորուսյալները», «Արևմտյան թև», «Շտապ օգնություն», «Իմ այսպես կոչված կյանքը», «Լոս Անջելեսի օրենքը» և «Կոլոմբո»[5]։ Նա, հավանաբար, առավել հայտնի է «Դետեկտիվ Նեշ Բրիջես» հեռուստասերիալում խաղացած տեսուչ Հարվի Լիք կանոնավոր դերով, որտեղ Փերին նկարահանվել է 1996-2001 թվականներին[5]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել «Օգոստոս։ Օսեյջ կոմսություն» բրոդվեյական բեմադրությունում[3]։
2006-2011 թվականներին Փերին «Գրեյի անատոմիա» սերիալում խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Շոնդա Ռայմսի հոր՝ Թեթչեր Գրեյի դերը[5]։ Դրանից հետո Շոնդա Ռայմսը Փերիին հրավիրել է իր քաղաքական «Սկանդալ» սերիալում նկարահանվելու[6], որտեղ դերասանը խաղացել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Սայրուս Բինայի դերը, որը եղել է հանրապետական և միևնույն ժամանակ համասեռամոլ[7]։ Փերին քննադատներից ստացել է լավ գնահատականներ շոուում խաղացած իր դերի համար[8]։
1983-1992 թվականներին Ջեֆ Փերին ամուսնացած է եղել Լորի Մեթկալֆի հետ և ամուսնությունից ունեցել է դուստր։ Այժմ ամուսնացած է «Գրեյի անատոմիա» սերիալի քասթինգի և հիսուն այլ ծրագրերի ու ֆիլմերի տնօրեն Լինդա Լոուի հետ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Փերի» հոդվածին։ |
|