Ջոզայա Գիբս

Ջոզայա Ուիլարդ Գիբս (անգլ.՝ Josiah Willard Gibbs, փետրվարի 11, 1839(1839-02-11)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4] - ապրիլի 28, 1903(1903-04-28)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս և մեխանիկ, թերմոդինամիկայի և վիճակագրական մեխանիկայի հիմնադիրներից։

Ջոզայա Գիբս
Josiah Willard Gibbs
Ծնվել էփետրվարի 11, 1839(1839-02-11)[1][2][3][…]
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 28, 1903(1903-04-28)[1][2][3][…] (64 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան, ճարտարագետ և thermodynamicist
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵյլի քոլեջ, Հայդելբերգի համալսարան, Yale School of Engineering & Applied Science?, Եյլի համալսարան[5], Hopkins School? և Sheffield Scientific School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՀյուբերտ Էնսոն Նյուտոն
Եղել է գիտական ղեկավարEdwin Bidwell Wilson?, Իրվինգ Ֆիշեր, Henry Andrews Bumstead?, Lynde Wheeler? և Lee de Forest?
Ազդվել էՌուդոլֆ Կլաուզիուս և François Massieu?[6]
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ՀայրJosiah Willard Gibbs, Sr.?[10]
Ստորագրություն
Изображение автографа
 Josiah Willard Gibbs Վիքիպահեստում

Ավարտել է Եյլի համալսարանը (18581863 թ. նույն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1871 թ.՝ պրոֆեսորի կոչում։ Իր առաջին աշխատանքներում Գիբսը զարգացրել է թերմոդինամիկական համակարգերի հետազոտման գրաֆիկական մեթոդները, կիրառելով եռաչափ դիագրամներ՝ առնչություններ է ստացել նյութի ծավալի, էներգիայի և էնտրոպիայի միջև։ «Տետերոգեն նյութերի հավասարակշռության մասին» տրակտատում (1874-1978) մշակել է թերմոդինամիկական պոտենցիալների տեսությունը, ապացուցել ֆազերի կանոնը, ստևղծել է էլեկտրաքիմիական պրոցեսների և մակերևութային երևույթների թերմոդինամիկան։ Գիբսն ընդհանրացրել է էնտրոպիայի սկզբունքը և արտածել ռեակցիաների ուղղությունը և ցանկացած բարդության խառնուրդների հավասարակշռության պայմանները որոշող ֆունդամենտալ հավասարումներ։ 1902 թ. հրատարակված «Վիճակագրական մեխանիկայի հիմնական սկզբունքները․․․» աշխատությունը Զ․ Մաքսվելի և Լ․ Բոլցմանի աշխատանքներում ծնունդ առած դասական վիճակագրական ֆիզիկայի ամփոփումն էր։ Այդ աշխատությունում Գիբսը մշակել է նյութի վիճակը բնութագրող թերմոդինամիկական ֆունկցիաների հաշվման վիճակագրական մեթոդ, տվել է այդ ֆունկցիաների արժեքների ֆլուկտոուացիաների ընդհանուր տեսությունը։ Գիբսը զբաղվել է նաև վեկտորական անալիզով («Վեկտորական անալիզի տարրեր», 1881-1884), լույսի էլեկտրամագնիսական և մեխանիկական տեսության հարցերով։ Գիբսի գաղափարները պահպանում են իրենց թարմությունը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզայա Գիբս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65