Ջոն Ռոբերտս
Ջոն Ռոբերտս (անգլ.՝ John Glover Roberts, հունվարի 27, 1955[2], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի իրավաբան, 2005 թվականի սեպտեմբերի 29-ից՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ։
Ջոն Ռոբերտս անգլ.՝ John Glover Roberts | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի իրավունքի դպրոց (1979), Հարվարդի քոլեջ (1976) և La Lumiere School? (1973) |
Մասնագիտություն՝ | իրավաբան, դատավոր, փաստաբան, քաղաքական գործիչ, արվեստագետ, արվեստի տեսաբան և ուսուցիչ |
Դավանանք | կաթոլիկություն[1] |
Ծննդյան օր | հունվարի 27, 1955[2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Glover Roberts |
Ամուսին | Jane Sullivan Roberts? |
Ինքնագիր | |
Վաղ տարիներ
Ջոն Ռոբերտսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Հայրական կողմից նա իռլանդական, ուելսյան և չեխական արմատներ ունի։ Մանկությունն անցկացրել է Հյուսիսային Ինդիանայում, որտեղ սովորել է մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Ունեցել է ևս երեք քույր։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի քոլեջ, որտեղ ստացել է պատմության բնագավառում արվեստի բակալավրի աստիճան։ Նա նաև սովորել է Հարվարդի Իրավունքի դպրոցում՝ համատեղելով ուսումը «Harvard Law Review» ամսագրում խմբագրի աշխատանքի հետ։ 1979 թվականին նրան շնորհվել է իրավունքի դոկտորի կոչում։
Գործունեություն
1980-1981 թվականներին Ռոբերտսն աշխատել է որպես ԱՄՆ ապագա գլխավոր դատավորի՝ Ուիլյամ Ռենկվիստի օգնական, որն այդ ժամանակ նրա շարքային անդամ էր։ 1981-1982 թվականներին Ռոբերտսը եղել է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Սմիթի օգնականը՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, իսկ 1982-1986 թվականներին աշխատել Է Սպիտակ տան իրավախորհրդատվական գրասենյակում։ Դրանից հետո զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1989 թվականին նա զբաղեցրել Է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և մասնակցել 39 գործերի քննությանը՝ շահելով դրանցից 25-ում։ 1993-2003 թվականներին կրկին զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1992-2005 թվականներին դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2003 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերին մահացել Է ԱՄՆ-ի գլխավոր դատավոր Ուիլյամ Ռենկվիստը։ Ջոն Ռոբերտսը, որը ավելի վաղ նշանակվել էր Գերագույն դատարանի անդամ, պաշտոնաթող եղած Սանդրա Դեյ Օ ' Քոնորի փոխարեն Ջորջ Բուշի կողմից նշանակվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նրա թեկնածությունը և 2005 թվականի սեպտեմբերի 29-ին Ռոբերտսը ստանձնել է պաշտոնը՝ 50 տարեկանում դառնալով վերջին 200 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր դատավորը[4]։
Օբամայի առաջին երդմնակալություն
2009 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ռոբերտսը երդում էր տվել։ Սակայն նա շփոթել է բառերի կարգը, ինչի պատճառով երդման խոսքերը կրկնող նախագահը սխալ է արտասանել այն[5]։ Դրա պատճառով որոշում է ընդունվել կրկնակի արարողություն անցկացնելու մասին, որը տեղի է ունեցել հաջորդ օրը՝ Սպիտակ տանը։
Անձնական կյանք
1996 թվականին Ջոն Ռոբերտսը Վաշինգտոնում ամուսնացել է Ջեյն Սալիվանի հետ։ Ընտանեկան զույգը երկու որդեգրված երեխա ունի ՝ Ջոզեֆինը և Ջոնը[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռոբերտս» հոդվածին։ |