Ջոն Ստյուարտ Միլ

բրիտանացի փիլիսոփա և քաղաքական տնտեսագետ

Ջոն Ստյուարտ Միլ (անգլ.՝ John Stuart Mill, մայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…], Ավինյոն[4][9]), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող։ Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարևոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության և քաղտնտեսության ոլորտներում։ Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»[10][11]։ Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, և այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները[12]։ Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), և քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ[13]։

Ջոն Ստյուարտ Միլ
անգլ.՝ John Stuart Mill
Ծնվել էմայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…] Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…] (66 տարեկան) Ավինյոն[4]
ԳերեզմանCimetière Saint-Véran
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ, էգալիտարիզմ, ուտիլիտարիզմ և ազատականություն
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, էգալիտարիզմ, clerk և սուֆրաժիստ
Հաստատություն(ներ)Արևելա-հնդկական ընկերություն[5]
Պաշտոն(ներ)Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Ամուսին(ներ)Հարիեթ Թեյլոր Միլ
ՀայրՋեմս Միլլ[5]
ՈւսուցիչՋերեմի Բենթամ[8]
Ստորագրություն
Изображение автографа
 John Stuart Mill Վիքիպահեստում

Անդամակցել է լիբերալ կուսակցությանը։ Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռևս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք[14][15] (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը)։

Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետևորդն էր։ Միևնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգևոր հայր։

Կենսագրություն

Ջոն Միլը ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան, տնտեսագետ Ջեյմս Միլի որդին էր։ Հայրը, որ Դևիդ Ռիկարդոյի մտերիմ ընկերն էր և վերջինիս ու Ջերեմի Բենթամի հետևորդը, հատուկ նպատակ է դրել նրանից կերտել հանճարեղ մի մտածող, ով Բենթամի և իր մահից հետո պիտի շարունակեր ուտիլիտարիզմի տեսության զարգացման ու տարածման գործը[16]։ Եվ ինքն անձամբ, Բենթամի ու Ֆրենսիս Փլեյսի օժանդակությամբ, զբաղվել է Ջոնի կրթության ու խստապահանջ դաստիարակության գործով։ Տղան երեք տարեկանից հին հունարեն է սովորել[17], ութ տարեկանում արդեն բնագրով կարդացել է Եզոպոսի առակները, Քսենոֆոնի «Անաբասիս»[17], Հերոդոտոսի[17], Պլատոնի և հույն այլ հեղինակների աշխատություններ[17], ձեռնամուխ եղել լատիներենին տիրապետելու, մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն ուսումնասիրելու գործին, նշանակվել իր փոքր եղբայրների ու քույրերի ուսուցիչ։ Տասներեք տարեկանից ծանոթացել է քաղաքատնտեսությանը, հոր հետ միասին ուսումնասիրել Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի աշխատությունները (վերջինս հաճախ պատանուն հրավիրել է իր տուն ու նրա հետ զրուցել քաղաքատնտեսության զանազան հիմնախնդիրների շուրջ)։ Տասնչորս տարեկանում արդեն Ջոն Միլը համալսարանական ծրագրերը մեծապես գերազանցող գիտելիքների էր տիրապետում։

1823 - 1825 թվականներին նա ծառայել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունում[18], 1865 - 1868 թվականներին եղել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի անդամ[19][20]։

Հիմնական աշխատություններ

Ուսումնասիրողների գնահատմամբ՝ Ջոն Միլի փիլիսոփայական գլխավոր աշխատություններն են «Ազատության մասին» (1859), «Ուտիլիտարիզմ» (1861), «Տրամաբանության համակարգը» (անգլ.՝ А System of Logic; 1843), տնտեսագիտական աշխատանքներից՝ «Քաղաքատնտեսության առարկայի և նրա մեթոդի մասին» (1836), «Էսսեներ քաղաքատնտեսության մի քանի չլուծված հարցերի մասին» (անգլ.՝ Essays on some unsettled Questions in Political Economy)[21], «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy, 1848 թ.) երկերը։ «Քաղաքատնտեսության սկզբունքները» գրքի նախաբանում Միլը գրել է, որ իր խնդիրն է համարել ստեղծել Ադամ Սմիթի «Ուսումնասիրություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» աշխատության նորացված տարբերակը՝ տնտեսագիտական գիտելիքների մակարդակի աճի և ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հաշվառումով։ Գրքի հիմնական բաժինները նվիրված են արտադրությանը, բաշխմանը, փոխանակմանը, կապիտալիզմի առաջընթացին և տնտեսության մեջ պետության ունեցած դերին։ Միլին հաջողվել է իր աշխատության մեջ համակցել Ռիկարդոյի տեսությունն ու նրան քննադատողների առաջարկած մոդիֆիկացիաներից լավագույնները։ Դրա շնորհիվ գրքում տեղ են գտել ժամանակի առավել էական ու արժեքավոր քաղաքական-տնտեսագիտական գաղափարները, և պատահական չէ, որ այն դարձել է անգլիախոս աշխարհի հիմնական տնտեսագիտական դասագիրքը (մինչև 1890 թ. Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքները» երկի լույընծայումը)[22], ճանաչվել է տնտեսագիտական լավագույն դասագիրք, թարգմանվել մի շարք լեզուներով, բազմիցս վերահրատարակվել և գործածվել եվրոպական բազմաթիվ համալսարաններում։

Հասարակական-քաղաքական հայացքները

Ջոն Միլը խոսքի ազատության եռանդուն պաշտպան և գրաքննության հակառակորդ էր։ Իրեն դրսևորել է որպես ժողովրդավարության տեսաբան, քննադատել է բուրժուական կարգերի արատները (ունեցվածքային անհավասարությունը, փողի պաշտամունքը, աշխատավորների ցածր կենսամակարդակը), որոնց հաղթահարման միջոցը համարել է հասարակական բարեփոխումների իրականացումը։ Նա հույս է տածել, որ կապիտալիստական ընկերություններին կփոխարինեն բանվորական կոոպերատիվները («բանվորական ընկերակցությունները»), պետության հասարակական-տնտեսական գործառույթները կբարեփոխվեն ու կուղղվեն ամբողջությամբ վերցրած հասարակության և մասնավորապես նրա նվազ պաշտպանված խավերի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ համընդհանուր կրթության, լուսավորության ապահովմանը, արհմիությունները կստանան հասարակական-քաղաքական լայն իրավունքներ, ընդսմին՝ նաև գործադուլի իրավունք։ Միլը եղել է ստրկատիրության անհաշտ հակառակորդ, առաջարկել է, որ գաղութներին ավելի մեծ իրավունք ու հնարավորություն տրվի իրենց հուզող հարցերը լուծելու գործում։ Նա համարել է, որ բոլոր կանայք և տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ստրկական վիճակում են գտնվել ու գտնվում, ուստի հետևողականորեն պայքարել է կանանց ազատագրման, նրանց ընտրական իրավունքի ապահովման համար։

Կրոնական հայացքների տեսակետից Միլը ագնոստիկ էր և սկեպտիկ[23][24][25][26]։

Միլի ժամանակներում նրա վերոնշյալ հայացքներից շատերն արմատական էին համարվում, և դրա պատճառով նա մի քանի անգամ կալանավորվել է։ Նրա ազատականությունը (լիբերալիզմը) շատ առումներով կարելի է համարել ավելի հետևողական, քան, օրինակ, Ջոն Լոկինը, Շառլ Մոնտեսքյոյինը։

Աշխատությունների ընտրանի

ՎերնագիրըՏարեթիվըԱղբյուրը
"Two Letters on the Measure of Value"1822"The Traveller"
"Questions of Population"1823"Black Dwarf"
"War Expenditure"1824Westminster Review
"Quarterly Review – Political Economy"1825Westminster Review
"Review of Miss Martineau's Tales"1830Examiner
"The Spirit of the Age"1831Examiner
"Use and Abuse of Political Terms"1832
"What is Poetry"1833, 1859
"Rationale of Representation"1835
"De Tocqueville on Democracy in America [i]"1835
"State of Society In America"1836
"Civilization"1836
"Essay on Bentham"1838
"Essay on Coleridge"1840
"Essays On Government"1840
"De Tocqueville on Democracy in America [ii]"1840
A System of Logic1843
Essays on Some Unsettled Questions of Political Economy1844
"Claims of Labour"1845Edinburgh Review
The Principles of Political Economy: with some of their applications to social philosophy1848
"The Negro Question"1850Fraser's Magazine
"Reform of the Civil Service"1854
Dissertations and Discussions1859
A Few Words on Non-intervention1859
On Liberty1859
Thoughts on Parliamentary Reform1859
Considerations on Representative Government1861
"Centralisation"1862Edinburgh Review
"The Contest in America"1862Harper's Magazine
Utilitarianism1863
An Examination of Sir William Hamilton's Philosophy1865
Auguste Comte and Positivism1865
Inaugural Address at St. Andrews Concerning the value of culture1867
"Speech In Favour of Capital Punishment"[27][28]1868
England and Ireland1868
"Thornton on Labour and its Claims"1869Fortnightly Review
The Subjection of Women1869
Chapters and Speeches on the Irish Land Question1870
Nature, the Utility of Religion, and Theism1874
Autobiography1873
Three Essays on Religion1874
Socialism1879Belfords, Clarke & Co.
"Notes on N. W. Senior's Political Economy"1945Economica N.S. 12

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստյուարտ Միլ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան