Ջորջ Էլվուդ Սմիթ

Ջորջ Էլվուդ Սմիթ (անգլ.՝ George Elwood Smith, մայիսի 10, 1930(1930-05-10)[1][2][3], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Բելլի լաբորատորիայում։ 2009 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, համատեղ Վիլլարդ Բոյլի հետ ստացել է մրցանակի կեսը «ԼԿՍ մատրիցաների օպտիկական կիսահաղորդիչ տվիչների նախագծման համար»[12]։ Մրցանակի երկրորդ կեսը ստացել է Չարլզ Կաոն։

Ջորջ Էլվուդ Սմիթ
George Elwood Smith
Ծնվել էմայիսի 10, 1930(1930-05-10)[1][2][3] (93 տարեկան)
Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, լուսանկարիչ, գիտնական և գյուտարար
Հաստատություն(ներ)Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա, electronic component?[4], image processing?[4] և տեխնոլոգիայի պատմություն[4]
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1959)[6] և Փենսիլվանիայի համալսարան (1955)[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Պարգևներ
 George E. Smith Վիքիպահեստում

Կենսագրություն

1955 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է բակալավրի կոչում, իսկ 1959 թվականին դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում։ Նրա դոկտորական աշխատությունը կազմում էր ընդամենը 8 էջ[13]։ 1959-ից 1986 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիայում, զբաղվելով նոր տիպի լազերների և կիսահաղորդիչային սարքերի հետազոտություններով։ Ստացել է տասնյակ պատենտներ, ղեկավարել է ինտեգրալ սխեմայի նախագծման թիմը[14]։

1969 թվականին, համատեղ Վիլլարդ Բոյլի հետ նախագծել է նոր տիպի սարք՝ Լիցքային կապով սարք[15], որի համար նրանք համատեղ ստացել են Ֆրանկլինի ինստիտուտի Ստյուարտ Բելենտայնի մեդալ 1973 թվականին, Էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի ճարտարագետների ինստիտուտի Մորիս Լիբմանի մրցանակ 1974 թվականին, Ամերիկայի լուսանկարչական միության առաջխաղացման մեդալ 1986 թվականին, C&C մրցանակ 1999 թվականին, Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ 2006 թվականին, և Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 2009 թվականին։

2015 թվականին Սմիթը ստացել է Թագավորական լուսանկարչական միության առաջխաղացման մեդալ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էլվուդ Սմիթ» հոդվածին։