Ջուլիա Գիլարդ

Ջուլիա Գիլարդ (սեպտեմբերի 29, 1961(1961-09-29)[2][3][4], Բարրի, Ուելս[1]), ավստրալիացի քաղաքական գործիչ, Ավստրալիայի ներկա վարչապետը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդը 2010 թ. հունիսի 24-ից։ Ավստրալիայի առաջին կին վարչապետն է։

Ջուլիա Գիլարդ
անգլ.՝ Julia Gillard
 
Կուսակցություն՝Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝Ադելաիդայի համալսարան[1], Մելբուռնի իրավունքի դպրոց և Unley High School?
Գիտական աստիճան՝իրավունքի բակալավր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օրսեպտեմբերի 29, 1961(1961-09-29)[2][3][4] (62 տարեկան)
ԾննդավայրԲարրի, Ուելս[1]
Քաղաքացիություն Ավստրալիա[1]
Ի ծնե անունանգլ.՝ Julia Eileen Gillard
 
Կայք՝juliagillard.com.au
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Գիլարդը ծնվել է Բարրիում (Ուելս) և 1966 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ադելաիդա՝ հարավային Ավստրալիա, հաճախել է Միտչեմ տարրական դպրոց և Անլի բարձրագույն դպրոց։ 1982 թ. նա տեղափոխվում է Մելբուռն, 1986 թ. ավարտում է Մելբուրնի համալսարանը, ստանում արվեստի և իրավունքի բակալավրի աստիճան։ 1987 թ. Գիլարդը աշխատանքի է ընդունվում Slater & Gordon իրավաբանական ընկերություն և մինչև քաղաքականություն մտնելն աշխատում արդյունաբերական օրենքի ոլորտում[9][10]։

Գիլարդն առաջին անգամ ընտրվեց որպես Ներկայացուցիչների պալատի անդամ 1998 թ.։ Լեյբորիստների՝ ընդդիմություն դառնալուց հետո, Գիլարդը դարձավ բնակչության և ներգաղթի հարցերով ստվերային նախարար (2001-2003), առողջապահության նախարար (2003-2006), ընդդիմության առաջնորդի տեղակալ (2006-2007)[11]:

Գիլարդը դառնում է Ավստրալիայի առաջին կին վարչապետը 2007 թ. դաշնային ընտրություններում լեյբորիստական կուսակցության հաղթանակի արդյունքում։ Հանդիսանում է նաև Կրթության և Աշխատանքի և զբաղվածության նախարար։ 2010 թ. հունիսի 24-ին, երբ Ռադը կորցրեց իր կուսակցության աջակցությունը և հրաժարական տվեց, Գիլարդն ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ դառնալով Ավստրալիայի 27-րդ վարչապետը[11]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Գիլարդ» հոդվածին։