Ջուլիո Նատա
Ջուլիո Նատա (իտալ.՝ Giulio Natta, փետրվարի 26, 1903[1][2][3][…], Porto Maurizio, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4][5] - մայիսի 2, 1979[1][2][3][…], Բերգամո, Իտալիա[4]), իտալացի քիմիկոս-օրգանիկ, ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։
Ջուլիո Նատա Giulio Natta | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1903[1][2][3][…] Porto Maurizio, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4][5] |
Մահացել է | մայիսի 2, 1979[1][2][3][…] (76 տարեկան) Բերգամո, Իտալիա[4] բնական մահով |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Հռոմի Սապիենզա համալսարան, Պավիայի համալսարան, Միլանի համալսարան և Թուրինի պոլիտեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Պարգևներ | |
Կայք | giulionatta.it(անգլ.)(իտալ.) |
Giulio Natta Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ավարտել է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1924)։ 1927 թվականից՝ ընդհանուր քիմիայի պրոֆեսոր։ 1938 թվականից՝ Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտին կից արտադրական քիմիայի ինստիտուտի տնօրեն։ Ռենտգենակառուցվածքային և էլեկտրոնագրաֆիական մեթոդներով ուսումնասիրել է կատալիզատորների և պոլիմերների կառուցվածքը, զբաղվել պոլիմերների սինթեզով։ Հայտնաբերել և զարգացրել է (Կ․ Ցիգլերի հետ) պարզ չհագեցած միացությունների կատալիտիկ պոլիմերմամբ օրգանական մակրոմոլեկուլներ սինթեզելու հիմնարար մեթոդ (1953)։ 1970 թվականին Նատան պարգևատրվել է Մ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով։ 1963 թվականին Կ. Ցիգլերի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 196)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Նատա» հոդվածին։ |