Ջո Գոմես

անգլիացի ֆուտբոլիստ

Ջո Գոմես (անգլ.՝ Joe Gomez, մայիսի 23, 1997(1997-05-23)[1][2], Catford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է պաշտպանի դիրքում[3]։

Ջո Գոմես
Joe Gomez
Գոմեսը Լիվերպուլի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունJoseph David Gomez
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Գամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 23, 1997(1997-05-23)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրCatford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ188 սմ
Քաշ77 կգ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար12
Պատանեկան կարիերա
2007-2014Անգլիա Չառլտոն Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2015Անգլիա Չառլտոն Ատլետիկ21(0)
2015-ներկաԱնգլիա Լիվերպուլ46(0)
Ազգային հավաքական
2012Անգլիա Անգլիա Մ162(0)
2013-2014Անգլիա Անգլիա Մ1719(0)
2014-2015Անգլիա Անգլիա Մ194(0)
2015-2017Անգլիա Անգլիա Մ217(0)
2017-ներկաԱնգլիա Անգլիա7(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա

Չառլտոն Ատլետիկ

Գոմեսը Չառլտոն Ատլետիկի ակադեմիայի սան է[4][5]։ 13 տարեկանից սկսել է հանդես գալ Չառլտոնի մինչև 18 տարեկանների թիմի կազմում[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գոմեսը նշեց 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Կոլչեստեր Յունայթեդի դեմ խաղում[8] և այս խաղում խաղալով աջ պաշտպանի դիրքում[9][10]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Գոմեսը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց հոկտեմբերի 7-ին[13][14]։ Չառլտոն Ատլետիկի կազմում Գոմեսը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։

Լիվերպուլ

2015 թվականի հունիսի 20-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[16][17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն ֆունտ ստերլինգ[19][20][21]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ստոկ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[22][23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություներում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Բորդոյի դեմ խաղում[24][25]։ Հոկտեմբերի 13-ին՝ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում խաղալու ժամանակ Գոմեսը ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով ավելի 14 ամիս[26][27][28][29]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[30]։

Գոմեսը 2019 թվականին Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո

Վնասվածքից վերադառնալուց հետո Գոմեսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 8-ին[31][32]՝ Անգլիայի գավաթի Պլիմութ Արգայլի դեմ խաղում[33][34]։ Հունվարի 27-ին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[35][36][37]։ 2016-17 մրցաշրջանում անգլիացին չանցկացրեց ոչ մի հանդիպում Պրեմիեր Լիգայում[38]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոմեսը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով երկու դեղին քարտ և հեռացվելով խաղադաշտից[39][40]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[41], իսկ Լիվերպուլը հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[42][43], որտեղ 3-1 հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[44][45]։

2018-19 մրցաշրջանի սկզբում Լիվերպուլի կենտրոնական պաշտպաններ Դեյան Լովրենը և Ժոել Մատիպը ունեին վնասվածք, և Գոմեսը դարձավ թիմի հիմնական կենտրոնական պաշտպանը՝ Վիրջիլ Վան Դեյկի կողքին[46][47]։ Դեկտեմբերի 10-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2024 թվականը[48][49][50][51]։ 2019 թվականի հունիսի 1-ին նա փոխարինեց Սադիո Մանեին Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[52]՝ օգնելով Լիվերպուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[53][54]։ 2018-19 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 25 հանդիպում[55]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Գոմեսը մասնակցեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[56], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[57][58]։ Օգոստոսի 14-ին անգլիացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[59]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[60][61]։

Գոմեսը Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին

Միջազգային կարիերա

Գոմեսը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[62][63][64]։ 2014 թվականի մայիսին Գոմեսը մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[65]՝ մասնակցելով թիմի բոլոր 5 խաղերին և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[66]։ Անգլիան հաղթեց մրցաշարը[67][68]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[69][70]։

Անգլիայի ազգային հավաքական Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 2-ին՝ Գերմանիայի և Բրազիլիայի դեմ ընկերական խաղերի համար[71][72][73][74]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Ֆիլ Ջոնսին Գերմանիայի դեմ խաղում[75][76]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունվարի 14-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[77][78] և այս խաղում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[79][80]։

2018 թվականի մայիսի 16-ին Գոմեսը վնասվածքի պատճառով դուրս մնաց Անգլիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմից[81][82][83]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[84][85]՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[86][87]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[88]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Չառլտոն Ատլետիկ2014–15Չեմպիոնշիպ2101020240
Լիվերպուլ2015–16Պրեմիեր Լիգա5000200070
2016–170030000030
2017–18230106010310
2018–19160009000250
2019–202000103060
Ընդհանուր4604018040720
Կարիերայի ընդհանուր6705018060960

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[88]

Անգլիա
ՏարիԽաղերԳոլեր
201720
201840
201910
Ընդհանուր70

Նվաճումներ

Ակումբային

Լիվերպուլ

Միջազգային

Անգլիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2014[67]

Անգլիա

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2014[66]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Գոմես» հոդվածին։