Ռամադան (ամիս)

իսլամական օրացույցի իններորդ ամիսը

Ռամադան (/ˌræməˈdɑːn/; արաբ․՝ رمضان‎‎ Ramaḍān, հայտնի է նաև որպես Ռամազան, Ռամզան, Ռամադհան կամ Ռամաթհան), Իսլամական օրացույցի իններորդ ամիս[1]։ Այն համարվում է մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որով նրանք ըստ իրենց հավատքի հիշատակում են Մուհամմադ մարգարեի առաջին հայտնությունը[2][3]։ Այս ամենամյա ավանդույթը Իսլամի 5 հիմնասյուներից է[4]։ Ամիսը տևում է 29-30 օր կախված կիսալուսնի երևալուց։ Այս ամենի հաշվարկները կատարված և արձանագրված են Հադիսում[5][6]։

Ռամադան

Կիսալուսինը, որը երևում է Բահրեյնի Մանամա քաղաքի արամավենիների գլխավերևում, որը խորհրդանշում է Ռամադան ամսվա սկիզբը։
Տեսակcalendar month?
ԵնթադասՊահք
ԱմսաթիվՌամադան
Տոնվում էմուսուլման աշխարհում
ԿապվածԻֆտար

Ռամադան բառը ծագել է արաբերեն ռամիդա կամ ար-ռամադ արմատից, որը նշանակում է կիզիչ շոգ կամ չորություն[7]։ Պահքը բոլոր չափահաս մուսուլմանների համար է, բացառությամբ նրանց ովքեր ունեն հիվանդություններ, ճամփորդում են, շատ ծեր են, հղի են, ունեն շաքարային դիաբետ, կրծքով կերարկրող են կամ դաշտանային ցիկլի մեջ են[8]։

Ծանոթագրություններ