Ռոբերտ Մերտոն
Ռոբերտ Քարհարթ Մերտոն (անգլ.՝ Robert Carhart Merton, հուլիսի 31, 1944[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար (1997)։ Հայտնի սոցիոլոգ Ռոբերտ Քինգ Մերտոնի որդին է։
Կենսագրություն
Սովորել է Կոլումբիայի համալսարանում և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Դոկտորի աստիճանն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր։
2003 թվականին Մերտոնը ներգրավված էր ամերիկյան Long Term Capital Management հեջ հիմնադրամի շուրջ առաջացած սկաինդալի մեջ։ Նա հիմնադրամի գործընկերներից մեկն էր, մյուսը՝ կրկին Նոբելյան մրցանակակիր Մայրոն Շոուլզն էր[8]։ Հիմնադրամը մեղադրվում էր հարկեր չմուծելու մեջ, իսկ դատական գործընթացում որպես խորհրդական հանդես էր գալիս 2001 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցը։
Աշխատություններ
- Finance (Ց․ Բոդիի հետ համատեղ) (1998)
- The Global Financial System։ A Functional Perspective (6 հեղինակների հետ համատեղ) (1995)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մերտոն» հոդվածին։ |