Փոլ Սեմյուելսոն

Փոլ Էնթոնի Սեմյուելսոն (անգլ.՝ Paul Anthony Samuelson, մայիսի 15, 1915(1915-05-15)[1][2][3][…] կամ 1915[4], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 13, 2009(2009-12-13)[6][7][1][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[8][9][10]), 20-րդ դարի ականավոր տնտեսագետ, առաջին ամերիկացին, ով տնտեսագիտության բնագավառում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «գիտական աշխատանքի համար, որը զարգացրել է տնտեսագիտական ստատիկ ու դինամիկ տեսությունը և ավանդ ներդրել տնտեսագիտության բնագավառում վերլուծության ընդհանուր մակարդակը բարձրացնելու գործում»[20][21]։ (1970)։ Հեղինակել է Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն խորագիրը կրող բուհական դասագիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին[22] և լայն տարածում ստացել. տարիների ընթացքում թարգմանվել է աշխարհի ժողովուրդների չորս տասնյակից ավելի լեզուներով և հրատարակվել ավելի քան չորս միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով[23]՝ դառնալով ամենամեծ տպաքանակով լույս ընծայված տնտեսագիտության դասագիրքն ամբողջ աշխարհում։ Վերջերս լույս է տեսել այդ դասագրքի անգլերեն 19-րդ հրատարակությունը։ Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն-ը համարվում է քեյնսականության սկզբունքները պարզաբանող ամերիկյան երկրորդ գիրքը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնի նախկին ղեկավար Ջեյմս Փոթերբան (James M. Poterba) շեշտել է, որ իր այդ գրքով Սեմյուելսոնը «հսկայական ժառանգություն է թողնում» թե՛ որպես հետազոտող և թե՛ որպես մանկավարժ՝ հանդես գալով իբրև մի հսկա, որի ուսերին բարձրանում է ժամանակակից տնտեսագիտական տեսությունը[21]։

Փոլ Սեմյուելսոն
անգլ.՝ Paul Samuelson
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)[1][2][3][…] կամ 1915[4]
Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[5]
Մահացել էդեկտեմբերի 13, 2009(2009-12-13)[6][7][1][…]
Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[8][9][10]
Բնակության վայր(եր)Գերի, Չիկագո և Բելմոնտ
Քաղաքացիություն ԱՄՆ[11][12]
ՈւղղությունNeo-Keynesian economics?
Մասնագիտությունտնտեսագետ, պրոֆեսոր և գրող
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, MIT Sloan մենեջմենթի դպրոց և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտՄակրոէկոնոմիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, International Economic Association?, Ամերիկյան տնտեսական ասոցիացիա, Տնտեսաչափական ընկերություն[14], Royal Economic Society?, Phi Beta Kappa, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[13] և Լոնդոնի թագավորական ընկերություն[13]
Ալմա մատերHyde Park Academy High School?, Չիկագոյի համալսարան (1935), Հարվարդի համալսարան (1936) և Հարվարդի համալսարան (1941)[15]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1941)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][16]
Գիտական ղեկավարՋոզեֆ Շումպետեր և Վասիլի Լեոնտև
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Մերտոն, Լոուրենս Քլեյն, Margaret Garritsen de Vries?, Richard S. Eckaus?, David Levhari?[17], David T. Scheffman?[18], Thomas Vietorisz?[18], Hiroaki Nagatani?[18], John R. Dominguez?[18], William D. Finkle?[18], Ralph E. Beals?[18], Badal Mukherji?[18], Edwin David Burmeister?[18], Lattee Adees Fahm?[18], Henry York Wan?[18], Raoul James Freeman?[18], Fred M. Westfield?[18], John H. Kareken?[18], Richard John Kruizenga?[18], Harold Alfred John Green?[18], Romney Robinson?[18], Sherwin Kalt?[18], Arthur Garwood Ashbrook?[18], Mary Louise Freier?[18] և Margaret Marie Garritsen?[18]
Հայտնի աշակերտներՌոբերտ Մերտոն
Ազդվել էՋոն Մեյնարդ Քեյնս, Ջոզեֆ Շումպետեր, Վասիլի Լեոնտև, Գոտֆրիդ Հաբերլեր, Էլվին Հանսեն, Էդվին Բիդվել Ուիլսոն, Կնուտ Վիքսել, Էրիկ Լինդալ
Ազդել էՍտենլի Ֆիշեր, Լոուրենս Կլեյն, Ռոբերտ Մերտոն, Ռոբերտ Մերտոն Սոլոու, Էդմունդ Ֆելպս, Պոլ Կրուգման, Ջոզեֆ Ստիգլից
Պարգևներ
 Paul Samuelson Վիքիպահեստում

Տնտեսագիտության պատմաբան Ռենդոլ Փարքերը Փոլ Սեմյուելսոնին կոչել է «ժամանակակից տնտեսագիտության հայր», իսկ New York Times-ը նրան համարել է «20-րդ դարի խոշորագույն ակադեմիական տնտեսագետ» («foremost academic economist of the 20th century»):

Սեմյուելսոնը, թերևս, եղել է 20-րդ դարավերջի ամենաազդեցիկ տնտեսագետը[24]։ 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինտոնը, նրան հանձնելով գիտության բնագավառում ամերիկյան բարձրագույն պետական պարգևը համարվող «Գիտության ազգային մեդալը», երախտագիտություն է հայտնել նրան՝ ավելի քան 60 տարի տնտեսագիտության բնագավառում հիմնարար ներդրում կատարելու համար[21]։

Սեմյուելսոնը մաթեմատիկան համարում էր տնտեսագետների «բնական լեզուն» և հատկապես իր «Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ» («Foundations of Economic Analysis») աշխատությամբ զգալի ավանդ է ներդրել տնտեսագիտության մաթեմատիկական հիմունքներն ամրապնդելու գործում[25]։

Փոլ Սեմյուելսոնն ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1970)[26]։

Կենսագրություն

Ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին Ինդիանա նահանգի Գերի ոչ մեծ քաղաքում։ Ծնողները Լեհաստանից գաղթած հրեաներ էին[27]։ Հայրը՝ Ֆրենկ Սեմյուելսոնը, դեղագործ էր[28]։

Փոլը 16 տարեկանում ընդունվել է Չիկագոյի համալսարան, 1935 թվականին ավարտել՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառությունը շարունակել է Հարվարդում, որտեղ 1936 թվականին ստացել է մագիստրոսի, 1941 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 25 տարեկանում դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ, 32 տարեկանում՝ պրոֆեսոր։ 1948 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ[29], 1966 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն պարգև-մրցանակը[21]։ Երկար տարիներ աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, և նրա եռանդուն ջանքերի շնորհիվ այդ ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը դարձել է համբավավոր գիտա-կրթական հիմնարկություն, որտեղ նրա հրավերքով աշխատանքի են անցել բազմաթիվ անվանի տնտեսագետներ, այդ թվում՝ հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ Ռոբերտ Սոլոուն, Ֆրանկո Մոդիլյանին, Ռոբերտ Մերտոնը, Ջոզեֆ Ստիգլիցը, Փոլ Քրուգմանը...

Փոլ Սեմյուելսոնը համարվում է «նեոդասական սինթեզի» նախաձեռնողը և նոր քեյնսականության հիմնադիրներից մեկը։

1956-1959 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1952 թվականին՝ Տնտեսագիտական ընկերության նախագահը։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1960), ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (1961), նախագահ Ջոն Քենեդիի խորհրդական։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի մեդալով (1947), ԱՄՆ գիտության ազգային մեդալով (1996

Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 13-ին[30]։

Աշխատություններ

  • Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ (1947)
  • Տնտեսագիտություն․ վերլուծության ներածություն (1948)
  • Գծային ծրագրավորում և տնտեսագիտական վերլուծություն (Ռ․ Սոլոուի և Ռ․ Դորֆմանի հետ համատեղ) (1958)
  • Սպառողական վարկի ճշգրիտ մոդելը սոցիալական ասիգնացիաների օգտագործումով կամ առանց օգտագործման (1958)
  • Samuelson, Paul A. (1947), Enlarged ed. 1983. Foundations of Economic Analysis, Harvard University Press.
  • Samuelson, Paul A. (1948), Economics: An Introductory Analysis, 0-07-074741-5; with William D. Nordhaus (since 1985), 2009, 19th ed., McGraw–Hill. 978-0-07-126383-2
  • Samuelson, Paul A. (1952), "Economic Theory and Mathematics – An Appraisal", American Economic Review, 42(2), pp. 56–66.
  • Samuelson, Paul A (1954). «The Pure Theory of Public Expenditure». Review of Economics and Statistics. 36 (4): 387–89. doi:10.2307/1925895. JSTOR 1925895. S2CID 153571905.
  • Samuelson, Paul A. (1958), Linear Programming and Economic Analysis with Robert Dorfman and Robert M. Solow, McGraw–Hill. Chapter-preview links.
  • Samuelson, Paul A. (1960). «Efficient paths of capital accumulation in terms of the calculus of variations». In Arrow, Kenneth J.; Karlin, Samuel; Suppes, Patrick (eds.). Mathematical models in the social sciences, 1959: Proceedings of the first Stanford symposium. Stanford mathematical studies in the social sciences, IV. Stanford, California: Stanford University Press. էջեր 77–88. ISBN 9780804700214.
  • Samuelson, Paul A. (1982). «Quesnay's 'Tableau Economique' as a theorist would formulate it today». In Meek, Ronald (author); Bradley, Ian C.; Howard, Michael C. (eds.). Classical and Marxian political economy: essays in honour of Ronald L. Meek. London: Macmillan. էջեր 45–78. ISBN 9780333321997. {{cite book}}: |editor-first1= has generic name (օգնություն)
  • The Collected Scientific Papers of Paul A. Samuelson, MIT Press. Preview links for vol. 1–3 below. Contents links for vol. 4–7. OCLC 1079936608.
Samuelson, Paul A. (1966), Vol. 1 → via Google Books, 1937–mid-1964.
Samuelson, Paul A. (1966), Vol. 2 → via Google Books, 1937–mid-1964.
Samuelson, Paul A. (1972), Vol. 3 → via Google Books, mid-1964–1970.
Samuelson, Paul A. (1977), Vol. 4 → via Internet Archive Կաղապար:Registration required, 1971–76.
Samuelson, Paul A. (1986), Vol. 5 → via Google Books, 1977–1985 Description → via
Samuelson, Paul A. (2011), Vol. 6(չաշխատող հղում), 1986–2009. Description → via Wayback Machine
Samuelson, Paul A. (2011), Vol. 7(չաշխատող հղում), 1986–2009.

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն Փոլ Սեմյուելսոնի և նրա ուսումնասիրությունների մասին

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պարգևներ
Նախորդող:
Ragnar Frisch
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1970
Հաջորդող:
Simon Kuznets
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Սեմյուելսոն» հոդվածին։